Fresno Bee Best 2022
Աջակցություն, որը Ձեզ Անհրաժեշտ է: Կարգավորում, որին Դուք Արժանի եք:

Կալիֆոռնիայի Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան

Մեր հաճախորդները մեր առաջնահերթությունն են, և մենք աշխատում ենք ոլորտի լավագույն մասնագետների հետ, ովքեր օգնում են շահել մեր գործերը:
ՉԿԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ, ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ՇԱՀԵԼ ՁԵՐ ԳՈՐԾԸ
ՄԵՆՔ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ԻՍՊԱՆԵՐԵՆ
ՉԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՁԱԳԱՆՔ 24 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ` ՁԵՐ ՏՈՒՆ ԿԱՄ ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Պատրա՞ստ եք գործի անվճար վերանայման

Մարտին Գասպարյան, Փաստաբան

Մեր հիմնադիր գործընկեր փաստաբան Մարտին Գասպարյանը ստեղծել է Maison Law ընկերությունը Լոս Անջելեսի ամենահին փաստաբանական ընկերությունում աշխատելուց հետո: Այսօր Maison Law ընկերությունը տրամադրում է հմուտ, փորձառու և անհատականացված իրավաբանական աջակցություն ձայնազուրկ և վնասվածքներ ունեցող անձանց Կենտրոնական Հովտում (Central Valley):

 

Մենք ներկայացնում ենք մարդկանց, ոչ թե խոշոր ընկերություններ: Մեր հաճախորդները մեր առաջնահերթությունն են, և մենք աշխատում ենք ոլորտի լավագույն մասնագետների հետ, ովքեր օգնում են շահել մեր գործերը:

car-collision

ՍՏԱՑԵՔ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՀԱՄԱՐ

ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ

bike-of-a-gymnast

ՍՏԱՑԵԼ ԵՔ ՎՆԱՍՎԱԾՔ ԱՆՈՒՇԱԴԻՐ ՎԱՐՈՐԴԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐ

accident

ԻՄԱՑԵՔ ԵՎ ՀԱՍԿԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՄՈՏՈՑԻԿԼԵՏԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐ

pedestrian

MAISON LAW ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑԵԼ ՁԵՐ ԳՈՐԾԻՆ

ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԹԱՐՆԵՐ

ambulance

ՀԵՏԱՄՈՒՏ ԵՂԵՔ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ ՁԵՐ ՍԻՐԵԼԻԻ ՀԱՄԱՐ

ՄԱՀ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ԵՌԱՆԴՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐՈՎ ՎԹԱՐՆԵՐ

Ունե՞ք Գործ

Մասնագիտական Ուղղություններ

Դուք արժանի եք ունենալու ուժեղ ներկայացուցչություն և ստանալու արդար փոխհատուցում ձեր վնասվածքների համար: Երկրի խոշորագույն և ամենահեղինակավոր իրավաբանական ընկերություններում փորձ ունեցող հիմնադիր գործընկեր փաստաբան Մարտին Գասպարյանը յուրաքանչյուր հաճախորդին առաջարկում է մեծ ընկերությունների փորձը և փոքր բիզնեսների մանրուքների նկատմամբ անհատականացված ուշադրությունը: Մենք գիտակցում ենք այն հնարքները և խաղերը, որոնք սիրում են օգտագործել խոշոր ապահովագրական ընկերությունները, և մենք գիտենք, թե ինչպես կանգնեցնել դրանք: Մենք իրականացնում ենք ձեր դեպքի և վնասվածքների մանրակրկիտ քննություն, որպեսզի աշխատենք ստանալ լավագույն կարգավորում կամ դատավճիռ:
5/5

Google-ի Վարկանիշ

Ոչ Մի Վճար, Քանի Դեռ Չեք Շահել Գործը

Անվճար Խորհրդատվություն

5 Աստղ Վարկանիշ Google-ում

5/5

Կալիֆոռնիայի Անձնական Վնասվածքների Հարցերով Ձեր Փաստաբանը

Փորձ

Մեր թիմն աշխատել է գրեթե բոլոր տեսակի անձնական վնասվածքների դեպքերի հետ, հետևաբար մենք ունենք ձեր գործը պաշտպանելու հմտություն:

Առավելություն

Քանի որ մենք աշխատել ենք երկրի ամենահեղինակավոր ընկերություններում, դուք ստանում եք լավագույն օգուտը ձեր գործի համար:

Պատասխանատվություն

Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է, հետևաբար մենք որոշումներ ենք կայացնում՝ ելնելով մեր հաճախորդների և նրանց գործերի լավագույն շահից:

Մենք Աշխատում Ենք Ձեզ Համար

Մեր նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր գործ լուծվի ամբողջական և արդարացի փոխհատուցմամբ, որին դուք օրենքով իրավասու եք:

Մահ Ապօրինի Գործողության Հետևանքով

3,75 Միլիոն Դոլար

Ապօրինի Գործողության Հետևանքով Մահվան Գործերի Կարգավորում

Մենք կարողացել ենք ապահովել 3,75 միլիոն դոլարի փոխհատուցում ապօրինի գործողության հետևանքով մահվան գործի համար, երբ ընտանիքը չէր ցանկանում ներգրավվել երկարատև, ձգձգվող գործում:

Սայթաքել և Ընկնել

185,000 Դոլար

Սայթաքել և Ընկնելու Գործերով Կարգավորում

Նախքան հայց ներկայացնելը ռեստորանը հերքում էր մեր հաճախորդի վնասվածքների համար պատասխանատվությունը: Հայց ներկայացնելուց հետո մենք կարողացանք ստանալ 185,000 դոլար հաճախորդի ծնկի վնասվածքի համար:

Ճանապարհատրանսպորտային Պատահար

$100,000

Ճանապարհատրանսպորտային Պատահարներով Գործերի Կարգավորում

Ապահովագրողը վթարի մեղավոր էր ճանաչել մեր հաճախորդին: Մենք կարողացանք ստանալ 100,000 դոլար` առավելագույն չափը, որը հասանելի է մյուս վարորդի ապահովագրության քաղաքականության համաձայն:

Ի՞նչ է Անձնական Վնասվածքը Կալիֆոռնիայում

Կալիֆոռնիայի Անձնական Վնասվածքների Մասին Օրենքները թույլ են տալիս մեկ այլ անձի ենթարկել ֆինանսական պատասխանատվության այնպիսի պատահարի համար, որի արդյունքում ձեզ վնաս է պատճառվել: Այդ անձը կամ խումբը պետք է ապահովեին ձեր անվտանգությունը, սակայն անտեսել են այդ պարտականությունը, ինչի հիման վրա դուք կարող եք նրանց օրինական պատասխանատվության ենթարկել ձեր վերականգնման համար:

 

Անձնական վնասվածքների մասին օրենքը կիրառվում է այն դեպքերում, երբ տուժողը վիրավորվում է ինչ-որ մեկի անզգուշության կամ անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով: Այս դեպքերը ներառում են ճանապարհատրանսպորտային պատահարները, խանութներում սայթաքել և ընկնելը, բժշկական սխալը, շների խայթոցը, աշխատավայրում պատահարները և անփութության հետևանքով առաջացած բազմաթիվ այլ դեպքեր:

 

Վարորդները պատասխանատու են նաև շրջապատի վարորդների և հետիոտների անվտանգության համար: Բիզնեսի սեփականատերերից պահանջվում է վերացնել կամ շտկել այն վտանգները, որոնք կարող են վնասել գնորդին կամ հաճախորդին: Երբ նրանք թերանում են «ուշադրություն դրսևորելու իրենց պարտականության» հարցում, նրանք կարող են բախվել անձնական վնասվածքի պահանջի կամ դատական հայցի և պարտավորվեն տրամադրել ֆինանսական աջակցություն։

Մեր Հաճախորդներն Ասում են...

“Great experience! Highly recommended!

Hopefully we won’t ever need the services again but if so, definitely would use them again! Thank You!”

Nicole P.
July 2021

Կալիֆոռնիայի Անձնական Վնասվածքների Հայցերի Գործընթաց

ՔԱՅԼ 1

Զանգահարեք Մեզ Անվճար Խորհրդատվության Համար

Զանգահարեք մեզ 24/7 Առանց Պարտավորությունների

ՔԱՅԼ 2

Նկարագրեք Ձեր Դեպքի Մանրամասները

Այնուհետև մենք կքննարկենք ձեր իրավական տարբերակները և կորոշենք՝ արդյոք վերցնել ձեր գործը:

ՔԱՅԼ 3

Վստահեք Maison Law Ընկերությանը՝ Առանց Նախնական Վճարների

Մենք աշխատում ենք պայմանականության սկզբունքով: Չկան փաստաբանական վճարներ, քանի դեռ դուք չեք շահել ձեր գործը:

ՔԱՅԼ 4

Ստացեք Ձեր Փոխհատուցումը

Մենք կպայքարենք, որպեսզի դուք ստանաք հնարավոր առավելագույն փոխատուցումը ձեր կրած վնասների համար։

Ե՞րբ է Ձեզ Անհրաժեշտ Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան

Ընդհանուր առմամբ, երբ պատահարը հանգեցրել է ոչ փոքր վնասվածքի, խելամիտ կլինի քննարկել ձեր գործը Կալիֆոռնիայի անձնական վնասվածքների հմուտ փաստաբանի հետ: Այն դեպքերում, երբ պատահարի մեղավորությունը վիճարկվում է, կարևոր է նաև ձեր կողքին ունենալ իրավաբան-մասնագետ ՝ ձեր իրավունքները պաշտպանելու համար:

Լուրջ վնասվածք ստանալու դեպքում ձեր բժշկական վճարներն ակնթարթորեն աճում են ձեր վերականգնման ծախսերին զուգահեռ, ինչին դուք առնչվելու եք: Այդ վնասվածքները կարող են նաև պատճառ դառնալ, որ դուք բաց թողնեք ավելի շատ աշխատանքային ժամեր և զրկվեք աշխատավարձից:

 

Այս բոլոր աճող ծախսերն ու կորուստները ստիպում են մեղավոր կողմի ապահովագրական ընկերություններին ընդունել պաշտպանողական դիրք: Ապահովագրության մասնագետները սկսում են ուղիներ փնտրել՝ սահմանափակելու ձեր փոխհատուցման չափը՝ իրենց ընկերությունների գումարները խնայելու համար: Նրանք կարող են փորձել անարդարացիորեն մեղադրել ձեզ վթարի համար, որը ձեր պատճառով չի եղել: Նրանք կարող են նաև ձեզ շատ ավելի քիչ փոխհատուցում առաջարկել, քան այն, ինչ ձեզ անհրաժեշտ է ձեր ընթացիկ վերականգնման և ապագայում առաջացող ծախսերը վճարելու համար:

 

Կալիֆոռնիայի անձնական վնասվածքների հարցերով Ձեր փաստաբանը հավաքում է ապացույցներ և վկայություններ՝ ձեզ համար ուժեղ գործ ստեղծելու համար: Ուժեղ գործը ձեզ շատ ավելի քիչ խոցելի է դարձնում ապահովագրական այս մարտավարությունների նկատմամբ և թույլ չի տալիս ձեզ վճարել պատահարի ծախսերը ձեր գրպանից:

 

Եթե չգիտեք՝ արդյոք անձնական վնասվածքների հարցերով փաստաբանի աջակցությունը ձեզ պետք է, կա դա պարզելու առանց ռիսկերի միջոց: Դիմեք Կալիֆոռնիայի անձնական վնասվածքների հարցերով բարձր գնահատված փաստաբանին՝ անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն ամրագրելու համար:

Ինչպե՞ս ընտրել անձնական վնասվածքների հարցերով փաստաբան Կալիֆոռնիայում

Փաստաբանը, որը կներկայացնի ձեր անձնական վնասվածքի գործը, պետք է այդպիսի գործերում փորձառու լինի և անցյալում ունենա հաջողություններ: Այնուամենայնիվ, կարևոր է նաև գտնել ձեր բնավորությանը համապատասխանող փաստաբանի:

 

Երբ գա անձնական վնասվածքների հարցերով փաստաբանների հետ հարցազրույցի ժամանակը, օգտվեք անվճար խորհրդատվության նրանց առաջարկներից: Պարզեք, թե ինչ են նրանք մտածում ձեր գործի մասին և հարցրեք նրանց, թե ինչպես կվարեին գործը: Ուշադրություն դարձրեք, թե որքան ուշադիր է յուրաքանչյուր փաստաբան լսում ձեզ և ձեր ընտանիքի անդամներին:

 

Ձեր հավանական փաստաբանի հետ պետք է հեշտ լինի խոսելը և հասկանալը: Հնարավոր է, որ դուք երկար ժամանակ անցկացնեք ձեր փաստաբանի հետ, այնպես որ գտեք մեկին, ով դրական կլինի և դուք ձեզ հարմարավետ կզգաք: Մի՛ դիտարկեք այնպիսի փաստաբանների, ովքեր, կարծես, միայն բազմապատկում են ձեր սթրեսը:

 

Կապ հաստատեք Maison Law-ի հետ այսօր՝ ձեր իրավական տարբերակների մասին ավելին իմանալու համար: Գործի անվճար, գաղտնի գնահատմամբ՝ մենք ուրախ կլինենք պատասխանել ձեր հարցերին և որոշել ձեր գործի լավագույն քայլերը:

Attorney Martin Gasparian | Maison Law