Home » Անձնական Վնասվածքներ » Կալիֆոռնիայի Հեծանվային Վթարների Հարցերով Փաստաբան
Maison Law ընկերությունը ներկայացնում է Կալիֆոռնիայի հեծանվորդներին, ովքեր վնասվածք են ստացել տեղի վարորդների պատճառով: Հեծանվային վթարների հարցերով զբաղվող մեր փաստաբանները ձգտում են տրամադրել տուժածներին այն աջակցությունը, որն անհրաժեշտ է ամբողջությամբ վերականգվելու և հնարավորինս շուտ հեծանիվ վարելուն վերադառնալու համար:
Ամրագրեք գործի անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն իրական փաստաբանի հետ:
Սա հնարավորություն է պարզելու, թե ինչ արժե ձեր վերականգնումը և ինչ պետք է պահանջեք մեղավոր վարորդի ավտոապահովագրությունից:
Եթե ձեր վթարը հանգեցնում է լուրջ վնասվածքի, և մեղավորն անուշադիր վարորդն է, դուք պետք է խոսեք ձեր գործի մասին Կալիֆոռնիայի հեծանվային վթարներով զբաղվող հմուտ փաստաբանի հետ: Ապահովագրական ընկերությունները ուղիներ կփնտրեն, որպեսզի վթարի համար մեղադրեն ձեզ։ Նրանք նաև կփորձեն սահմանափակել ձեզ տրամադրվող փոխհատուցման չափը՝ նվազեցնելով ձեր վնասվածքի ծանրության աստիճանը:
Ձեր փաստաբանը ձեր պաշտպանությունն է այդպիսի անարդար գործողությունների դեմ: Ձեր փաստաբանը հավաքում է ապացույցներ և ձեր փոխարեն ներկայացնում է ձեր վնասվածքի հայցը: Ձեր փաստաբանը նաև պաշտպանում է ձեզ կարգավորման բանակցությունների ընթացքում՝ ապահովելով, որ դուք և ձեր ընտանիքը ստանաք այնքան փոխհատուցում, որքան պահանջվում է հիվանդանոցի և ֆիզիկական թերապիայի հաշիվերը վճարելու համար:
Ձեր գործը ներկայացնող փաստաբան ունենալը նշանակում է, որ դուք ավելի մեծ փոխհատուցում եք ստանալու: Իսկ փաստաբան վարձելու համար չկան նախնական վճարումներ: Maison Law-ի ձեր ներկայացուցիչը չի վարձատրվում, քանի դեռ դուք չեք շահել ձեր գործը: Այնուհետև մեր վարձատրությունը հաշվարկվում է ձեր ստացած ապահովագրական կարգավորումից:
Հեծանվային վթարների դեպքում հեծանվորդը վնասվածք է ստանում ինչպես մեքենային, այնպես էլ մայթին բախվելու հետևանքով: Նա կարող է շոկի մեջ լինել վթարից հետո և, նույնիսկ, դժվարությամբ շարժվել:
Եթե վթարից հետո կարողանում եք վեր կենալ և շարժվել, կան մի քանի քայլեր, որոնք կարող եք անմիջապես ձեռնարկել ձեր գործին օգնելու համար, որոնք կապացուցեն, որ բախման մեղքը 100%-ով կրում է մյուս վարորդը.
Հեծանվային վթարները կարող են հանգեցնել ծանր վերքերի, և, հնարավոր է, որ վերականգնման ընթացքում դուք ամիսներ շարունակ չկարողանաք հեծանիվ վարել: Այս ընթացքում հաշիվները շարունակելու են կուտակվել, մինչդեռ աշխատավարձ դուք չեք ստանալու, քանի որ ստիպված եք եղել բացակայել աշխատանքից:
Վթարը կարող է հանգեցնել կոտրված ոսկորների, գանգուղեղի և ողնաշարի վնասվածքների և այլանդակող սպիների: Ծայրահեղ դեպքերում վնասվածքները կարող են հանգեցնել անդամահատման (ամպուտացիա), ազդել շարժունակության վրա և առաջացնել մշտական հաշմանդամություն:
Միգուցե ձեր վերականգնման ամենաթանկ ծախսերը դեռ չեն ծագել։ Հնարավոր է, որ հաջորդող տարիների ընթացքում պահանջվի լրացուցիչ բուժում կամ վիրահատություն: Յուրաքանչյուր հնարավոր ծախս պետք է ներառվի ապահովագրական ընկերության դեմ ներկայացված ցանկացած հայցում:
Ահա մի քանի գործոններ են, որոնք ձեր փաստաբանը, վստահաբար, կներառի հայցում․
Շատ դեպքերում, հեծանվային վթարների հարցերով փաստաբանն ավելի մեծ փոխհատուցում է ապահովում ձեր վերականգնման համար և պաշտպանում է ձեզ ձեր վթարի համար անարդարացիորեն մեղադրվելուց:
Հեծանվային վթարից հետո, որի արդյունքում վնասվել է հեծանիվը և որևէ լուրջ մարմնական վնասվածքներ չեն եղել, հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ չլինի Կալիֆոռնիայի հեծանվային վթարների հարցերով փաստաբանի օգնությունը: Այնուամենայնիվ, հեծանվորդները երթևեկում են քիչ պաշտպանվածությամբ, և մեքենայի հետ բախումը հաճախ բավական է լուրջ վնասվածքի համար:
Երբ վթարները ներառում են վնասվածքներ, ապահովագրական ընկերություններն անցնում են լիարժեք պաշտպանական դիրքի` փորձելով սահմանափակել տուժած անձանց տրամադրվող փոխհատուցումը: Նրանք դա անում են մի քանի փորձված մարտավարություններով:
Սկզբում նրանք կարող են ձգձգել ձեր հայցի պատասխանը, իսկ այդ ընթացքում ձեր հիվանդանոցային հաշիվները կշարունեն կուտակվել, իսկ ձեր աշխատավարձը կշարունակի նվազել, քանի որ չեք կարողանում աշխատել: Երբ դուք արդեն հուսահատ վիճակում լինեք, նրանք ձեզ «lowball առաջարկ» կանեն և կառաջարկեն շատ ավելի քիչ փոխհատուցում, քան ձեզ անհրաժեշտ է ամբողջությամբ վերականգնվելու համար:
Ձեր անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը ծանոթ է այդ հնարքներին և ապահովագրական ընկերությունների մասնագետներից պահանջելու է լիարժեք փոխհատուցում: Ձեր փաստաբանը նաև իրական սպառնալիք է դատարանի դահլիճում, եթե նրանք արդարացի լուծում չառաջարկեն: Այս սպառնալիքը սովորաբար բավարար է՝ ստիպելու ապահովագրական ընկերությանը ձեզ հետ արդար վարվել:
Հեծանվային վթարից վերականգնվելու ընթացքում դուք կարող եք հուսահատության մեջ ընկնել, հատկապես, եթե ապահովագրական ընկերությունը որոշի կիրառել ձգձգումների մարտավարություն՝ այնպես անելով, որ դուք ընդունեք նրանց կողմից ցանկացած ցածր գնով առաջարկ: Մի՛ հանդուրժեք այդպիսի վերաբերմունքը: Թույլ տվեք Կալիֆոռնիայի Maison Law-ի փաստաբանին պաշտպանել ձեր իրավունքները և կանխել ապահովագրական ընկերությունների անարդար քայլերը:
Դուք պետք է կենտրոնանաք ձեր բուժման և կրկին հեծանիվ վարել կարողանալու վրա, այլ ոչ թե հաշիվների և կորուստների վճարումների վրա, որոնց մասին պետք է անհանգստանա մեղավոր վարորդի ավտոապահովագրական ընկերությանը: Կապվեք Maison Law-ի հետ՝ քննարկելու ձեր գործը և որոշելու ձեր հետագա քայլերը: Դուք չունեք որևէ պարտավորություն մեզ նամակ գրելու կամ մեր գրասենյակ զանգահարելու դեպքում: Մենք ցանկանում ենք հավաստիանալ, որ դուք տեղեկացված եք ձեզ հասանելի աջակցությունների մասին՝ նախքան ապահովագրական մասնագետները կփորձեն ձեզ համոզել, որ ձեր վնասվածքն ընդհանրապես ոչինչ չարժե: