El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Կալիֆոռնիայի Հեծանվային Վթարների Հարցերով Փաստաբան

Maison Law ընկերությունը ներկայացնում է Կալիֆոռնիայի հեծանվորդներին, ովքեր վնասվածք են ստացել տեղի վարորդների պատճառով: Հեծանվային վթարների հարցերով զբաղվող մեր փաստաբանները ձգտում են տրամադրել տուժածներին այն աջակցությունը, որն անհրաժեշտ է ամբողջությամբ վերականգվելու և հնարավորինս շուտ հեծանիվ վարելուն վերադառնալու համար:

Ամրագրեք գործի անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն իրական փաստաբանի հետ:

Սա հնարավորություն է պարզելու, թե ինչ արժե ձեր վերականգնումը և ինչ պետք է պահանջեք մեղավոր վարորդի ավտոապահովագրությունից:

Արդյո՞ք Ես Պետք է Զանգահարեմ Փաստաբանի Հեծանվային Վթարից Հետո

Եթե ​​ձեր վթարը հանգեցնում է լուրջ վնասվածքի, և մեղավորն անուշադիր վարորդն է, դուք պետք է խոսեք ձեր գործի մասին Կալիֆոռնիայի հեծանվային վթարներով զբաղվող հմուտ փաստաբանի հետ: Ապահովագրական ընկերությունները ուղիներ կփնտրեն, որպեսզի վթարի համար մեղադրեն ձեզ։ Նրանք նաև կփորձեն սահմանափակել ձեզ տրամադրվող փոխհատուցման չափը՝ նվազեցնելով ձեր վնասվածքի ծանրության աստիճանը:

Ձեր փաստաբանը ձեր պաշտպանությունն է այդպիսի անարդար գործողությունների դեմ: Ձեր փաստաբանը հավաքում է ապացույցներ և ձեր փոխարեն ներկայացնում է ձեր վնասվածքի հայցը: Ձեր փաստաբանը նաև պաշտպանում է ձեզ կարգավորման բանակցությունների ընթացքում՝ ապահովելով, որ դուք և ձեր ընտանիքը ստանաք այնքան փոխհատուցում, որքան պահանջվում է հիվանդանոցի և ֆիզիկական թերապիայի հաշիվերը վճարելու համար:

Ձեր գործը ներկայացնող փաստաբան ունենալը նշանակում է, որ դուք ավելի մեծ փոխհատուցում եք ստանալու: Իսկ փաստաբան վարձելու համար չկան նախնական վճարումներ: Maison Law-ի ձեր ներկայացուցիչը չի վարձատրվում, քանի դեռ դուք չեք շահել ձեր գործը: Այնուհետև մեր վարձատրությունը հաշվարկվում է ձեր ստացած ապահովագրական կարգավորումից:

Ինչ Անել և Չանել Կալիֆոռնիայում Հեծանվային Վթարից Հետո

Հեծանվային վթարների դեպքում հեծանվորդը վնասվածք է ստանում ինչպես մեքենային, այնպես էլ մայթին բախվելու հետևանքով: Նա կարող է շոկի մեջ լինել վթարից հետո և, նույնիսկ, դժվարությամբ շարժվել:

Եթե ​​վթարից հետո կարողանում եք վեր կենալ և շարժվել, կան մի քանի քայլեր, որոնք կարող եք անմիջապես ձեռնարկել ձեր գործին օգնելու համար, որոնք կապացուցեն, որ բախման մեղքը 100%-ով կրում է մյուս վարորդը.

ԱՆԵԼ

  • Զանգահարեք 911։ Տեղեկացրեք բուժաշխատողներին ձեր մարմնի բոլոր ցավող տեղերի մասին և պատմեք ոստիկանությանը, թե ինչպես է տեղի ունեցել վթարը:
  • Լուսանկարեք և տեսանկարեք վթարի տեսարանը՝ ձեր վնասված հեծանիվը, ձեզ վրաերթի ենթարկած մեքենան, մեքենայի պետհամարանիշները, փողոցների նշանները և գծանշումները: Լուսանկարեք տեսանելի վնասվածքները, կտրվածքները կամ քերծվածքները: Այս լուսանկարչական ապացույցները կարող են անհրաժեշտ լինել տեղի ունեցածն ավելի ուշ ապացուցելու համար:
  • Փնտրեք շրջապատում ցանկացած խանութ/բիզնես-կենտրոն կամ տուն, որտեղ կարող են անվտանգության տեսախցիկներ լինել:
  • Զրուցեք բոլոր վկաների հետ, վերցրեք նրանց կոնտակտային տվյալները:
  • Այցելեք ձեր բժշկին. հարվածից հետո շոկային վիճակը կարող է թաքցնել վնասվածքները, որոնք կարող են ի հայտ չգալ մինչև ձեր միջադեպի հաջորդ օրը:
  • Անվճար խորհրդատվության և գործի գնահատման համար դիմեք Maison Law։ Մենք կարող ենք զբաղվել ապահովագրական ընկերությունների հետ հարցերի կարգավորմամբ, որպեսզի նրանք չխաբեն ձեզ՝ համոզելով ընդունել ավելի ցածր փոխհատուցում, քան դուք արժանի եք:

ՉԱՆԵԼ

  • Վթարի վայրում ձեր վնասվածքների վերաբերյալ որևէ հայտարարություն մի՛ արեք. եթե մարդիկ լսեն, որ ասում եք «ես լավ եմ» կամ «ես էի մեղավոր», ապա ավելի ուշ ապահովագրական ընկերությունները կարող են փորձել կասկածի տակ դնել ձեր վնասվածքները կամ ձեր վարկածը տեղի ունեցածի վերաբերյալ:
  • Դեն մի՛ նետեք ապացույցները. պահեք ձեր վնասված հեծանիվը և այն հագուստը, որը կրել եք վթարի օրը: Պահպանեք նաև բոլոր վնասված անձնական իրերը: Հնարավորության դեպքում մի՛ վարեք ձեր հեծանիվը: Կարևոր է պահպանել ձեր բոլոր ապացույցներն այն ճշգրիտ վիճակում, ինչպիսին նրանք վթարից հետո էին:
  • Մի՛ հետաձգեք փաստաբանի հետ զրույցը. մեղավոր վարորդի ապահովագրական գործակալները կզանգահարեն ձեզ, և կան կարևոր բաներ, որոնք դուք պետք է իմանաք, նախքան նրանց որևէ բառ ասելը: Նրանք չեն զանգում պարզապես իմանալու, թե ինչպես եք դուք: Փաստաբանը կարող է նախապատրաստել ձեզ, որպեսզի գործակալները չկարողանան համոզել, որ դուք ձեր գործին վնասող որևէ բան ասեք: Ձեր իրավապաշտպանը կարող է նաև կարգավորել ապահովագրական  գործակալների հետ բոլոր հաղորդակցությունները:

Հասանելի Է Փոխհատուցում Կալիֆոռնիայի Հեծանվային Վթարներից Տուժած Անձանց

Հեծանվային վթարները կարող են հանգեցնել ծանր վերքերի, և, հնարավոր է, որ վերականգնման ընթացքում դուք ամիսներ շարունակ չկարողանաք հեծանիվ վարել: Այս ընթացքում հաշիվները շարունակելու են կուտակվել, մինչդեռ աշխատավարձ դուք չեք ստանալու, քանի որ ստիպված եք եղել բացակայել աշխատանքից:

Վթարը կարող է հանգեցնել կոտրված ոսկորների, գանգուղեղի և ողնաշարի վնասվածքների և այլանդակող սպիների: Ծայրահեղ դեպքերում վնասվածքները կարող են հանգեցնել անդամահատման (ամպուտացիա), ազդել շարժունակության վրա և առաջացնել մշտական ​​հաշմանդամություն:

Միգուցե ձեր վերականգնման ամենաթանկ ծախսերը դեռ չեն ծագել։ Հնարավոր է, որ հաջորդող տարիների ընթացքում պահանջվի լրացուցիչ բուժում կամ վիրահատություն:  Յուրաքանչյուր հնարավոր ծախս պետք է ներառվի ապահովագրական ընկերության դեմ ներկայացված ցանկացած հայցում:

Ահա մի քանի գործոններ են, որոնք ձեր փաստաբանը, վստահաբար, կներառի հայցում․

  • Բժշկական Հաշիվներ (Անցյալ և Ապագա): Հետագայում կարող են անհրաժեշտ լինել վիրահատություններ, մաշկի փոխպատվաստումներ, ֆիզիոթերապիա և բժշկական սարքավորումներ:
  • Մշտական ​​Հաշմանդամություն։ Կարող է անհրաժեշտ լինել փոխհատուցել նոր ապրելակերպի և նոր կարիերայի ուսուցման ծախսերը:
  • Աշխատավայրում Կորցրած Աշխատավարձ։ Հնարավոր է, որ դուք շաբաթներ շարունակ չստանաք աշխատավարձ: Կարող են անցնել ամիսներ, մինչև դուք ֆիզիկապես կկարողանաք վերադառնալ աշխատանքի:
  • Հեծանիվների Վերանորոգում Կամ Փոխարինում։
  • Հոգատարության Կորուստ։ Երբ վնասվածքը խանգարում է տուժած անձին տրամադրել ամուսնուն կամ երեխաներին նույն սերն ու խնամքը:
  • Հոգեկան Տառապանք/PTSD: Հասկանալի է, որ դուք կարող եք դեպրեսիա և անհանգստություն ունենալ նման տրավմատիկ փորձից հետո: Միգուցե դուք վախենաք նորից հեծանիվ վարել: Հայցադիմում կարող է ներառվել մասնագետի խորհրդատվության արժեքը, ինչպես նաև փոխհատուցում ծայրահեղ հոգեկան տառապանքների համար:

Արդյո՞ք Ինձ Անհրաժեշտ է Հեծանվային Վթարների Հարցերով Փաստաբան

Շատ դեպքերում, հեծանվային վթարների հարցերով փաստաբանն ավելի մեծ փոխհատուցում է ապահովում ձեր վերականգնման համար և պաշտպանում է ձեզ ձեր վթարի համար անարդարացիորեն մեղադրվելուց:

Հեծանվային վթարից հետո, որի արդյունքում վնասվել է հեծանիվը և որևէ լուրջ մարմնական վնասվածքներ չեն եղել, հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ չլինի Կալիֆոռնիայի հեծանվային վթարների հարցերով փաստաբանի օգնությունը: Այնուամենայնիվ, հեծանվորդները երթևեկում են քիչ պաշտպանվածությամբ, և մեքենայի հետ բախումը հաճախ բավական է լուրջ վնասվածքի համար:

Երբ վթարները ներառում են վնասվածքներ, ապահովագրական ընկերություններն անցնում են լիարժեք պաշտպանական դիրքի` փորձելով սահմանափակել տուժած անձանց տրամադրվող փոխհատուցումը: Նրանք դա անում են մի քանի փորձված մարտավարություններով:

Սկզբում նրանք կարող են ձգձգել ձեր հայցի պատասխանը, իսկ այդ ընթացքում ձեր հիվանդանոցային հաշիվները կշարունեն կուտակվել, իսկ ձեր աշխատավարձը կշարունակի նվազել, քանի որ չեք կարողանում աշխատել: Երբ դուք արդեն հուսահատ վիճակում լինեք, նրանք ձեզ «lowball առաջարկ» կանեն և կառաջարկեն շատ ավելի քիչ փոխհատուցում, քան ձեզ անհրաժեշտ է ամբողջությամբ վերականգնվելու համար:

Ձեր անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը ծանոթ է այդ հնարքներին և ապահովագրական ընկերությունների մասնագետներից պահանջելու է լիարժեք փոխհատուցում: Ձեր փաստաբանը նաև իրական սպառնալիք է դատարանի դահլիճում, եթե նրանք արդարացի լուծում չառաջարկեն: Այս սպառնալիքը սովորաբար բավարար է՝ ստիպելու ապահովագրական ընկերությանը ձեզ հետ արդար վարվել:

Քաղաքներ, Որտեղ Մենք Առաջարկում Ենք Մեր Ծառայությունները Հեծանվային Վթարների Դեպքում

Դիմեք Կալիֆոռնիայի Հեծանվային Վթարների Հարցերով Փաստաբանին Այսօր

Հեծանվային վթարից վերականգնվելու ընթացքում դուք կարող եք հուսահատության մեջ ընկնել, հատկապես, եթե ապահովագրական ընկերությունը որոշի կիրառել ձգձգումների մարտավարություն՝ այնպես անելով, որ դուք ընդունեք նրանց կողմից ցանկացած ցածր գնով առաջարկ: Մի՛ հանդուրժեք այդպիսի վերաբերմունքը: Թույլ տվեք Կալիֆոռնիայի Maison Law-ի փաստաբանին պաշտպանել ձեր իրավունքները և կանխել ապահովագրական ընկերությունների անարդար քայլերը:

Դուք պետք է կենտրոնանաք ձեր բուժման և կրկին հեծանիվ վարել կարողանալու վրա, այլ ոչ թե հաշիվների և կորուստների վճարումների վրա, որոնց մասին պետք է անհանգստանա մեղավոր վարորդի ավտոապահովագրական ընկերությանը: Կապվեք Maison Law-ի հետ՝ քննարկելու ձեր գործը և որոշելու ձեր հետագա քայլերը: Դուք չունեք որևէ պարտավորություն մեզ նամակ գրելու կամ մեր գրասենյակ զանգահարելու դեպքում: Մենք ցանկանում ենք հավաստիանալ, որ դուք տեղեկացված եք ձեզ հասանելի աջակցությունների մասին՝ նախքան ապահովագրական մասնագետները կփորձեն ձեզ համոզել, որ ձեր վնասվածքն ընդհանրապես ոչինչ չարժե:

Copyright 2023 Maison Law – Personal Injury Law Firm