Maison Law ընկերությունը ներկայացնում է Ֆրեզնոյում տարբեր պատահարների հետևանքով անձնական վնասվածքներ ստացած անձանց շահերը: Անձնական վնասվածքների հարցերով զբաղվող մեր փաստաբաններն օգնում են պատահարներից տուժած անձանց ստանալ այն աջակցությունը, որն անհրաժեշտ է նրանց լիարժեք ապաքինման համար: Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ուրիշի անզգուշության պատճառով տեղի ունեցած պատահարից հետո: Մենք տրամադրում ենք անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն տեղական պատահարներից տուժած բոլոր անձանց: Սա առանց ռիսկերի հնարավորություն է պարզելու, թե ինչ արժե ձեր վնասվածքի գործը և ինչպես անպատասխանատու մարդկանց կամ ձեռնարկություններին լիովին պատասխանատվության ենթարկել: |
Ինչպե՞ս Իմանալ՝ Արդյոք Պատահարից Հետո Ինձ Անհրաժեշտ է Փաստաբան
Եթե ձեր պատահարը ներառում է միայն գույքային վնաս կամ աննշան վնասվածքներ, դուք հավանաբար փաստաբանի օգնության կարիք չեք ունենա: Սակայն իրավիճակն այլ է, եթե ձեր վնասվածքները ծանր են։ Ծանր վնասվածքները, ինչպես օրինակ՝ ոսկորների կոտրվածքները կամ գլխուղեղի վնասվածքը, հանգեցնում են մեծ բժշկական ծախսերի: Այս հանգամանքը ստիպելու է ապահովագրական ընկերություններին շատ ավելի մեծ ջանքեր գործադրել՝ խուսափելու ձեզ փոխհատուցում տրամադրելուց: Նրանք կարող են ձեզ մեղադրել տեղի ունեցած պատահարի համար կամ փորձել նվազեցնել ձեր վնասվածքի ծանրության աստիճանը և ձեր վճարմանը թողնել ձեր ծախսերի մեծ մասը: |
Ահա թե ինչու Ֆրեզնոյի անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կարևոր պաշտպանություն է ձեր գործի համար: Ձեր փաստաբանը քննում է ձեր դեպքը և հավաքում է համոզիչ ապացույցներ՝ նախքան ձեր վնասվածքի համար առավելագույն փոխհատուցում պահանջելը: |

Անձնական Վնասվածքների Անվճար Խորհրդատվություն Ֆրեզնոյում
Պատահարից հետո կարող է դժվար լինել կոմնորոշվել, թե ինչ անել: Ֆրեզնոյի Maison Law-ի անձնական վնասվածքների հարցերով փորձառու փաստաբանը կարող է օգնել ձեզ պարզել ձեր հետագա քայլերը: Մենք կարող ենք օգնել ձեզ ստանալ բուժօգնություն, հավաքել փաստաթղթեր կամ, անհրաժեշտության դեպքում, տրամադրել իրավաբանական աջակցություն անձնական վնասվածքի հայց ներկայացնելու համար: |
Մենք առաջարկում ենք անձնական վնասվածքների անվճար խորհրդատվություն Ֆրեզնոյի բնակիչներին՝ առանց մեր ծառայություններից օգտվելու պարտավորության: Մենք ուրախ ենք աջակցել մեր համայնքին, երբ դա ձեզ շատ հարկավոր է: |
Անձնական Վնասվածքի Հայցի Կարգավորման Ժամանակացույց
Չկա սահմանված ժամանակացույց՝ անձնական վնասվածքի պահանջի կարգավորման կամ դատարան հայց ներկայացնելու վերաբերյալ: Կալիֆոռնիայում վնասվածք ստանալու օրվանից դուք սովորաբար ունեք երկու տարի ձեր պահանջը կամ հայցը ներկայացնելու համար: |
Ձեր անձնական վնասվածքի մասին պահանջը / հայցը ներկայացնելուց հետո, կարգավորում ստանալու ժամանակը սովորաբար կախված է նրանից, թե որքան ծանր են ձեր վնասվածքները, որքանով է ապահովագրական ընկերությունը պատրաստ ձեզ արդարացի կարգավորման առաջարկ անելու և որքան լավ է ձեր անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը ներկայացնում ձեր գործը: |
Անձնական վնասվածքներ ստացած անձին տրամադրվող փոխհատուցման չափը հաճախ կախված է անձի կրած վնասներից: Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն՝ այդ վնասների շարքին են դասվում՝ բժշկական հաշիվները, կորցրած աշխատավարձը, մշտական հաշմանդամությունը կամ արտաքին տեսքի այլանդակումը, հոգեկան ցավն ու տառապանքը և կյանքը վայելելու կարողության նվազումը: |
Որոշ դեպքեր կարող են բավականին արագ լուծվել, իսկ որոշների կարգավորումը կարող է տևել ավելի քան երկու տարի: Հետաձգումներ կարող են լինել նաև դատարանների ծանրաբեռնվածության պատճառով: |
Մի բան հաստատ է, որ ծանր վնասվածքների դեպքերում տուժողի համար չափազանց բարդ է հարցերը միայնակ կարգավորելը: Անհրաժեշտ է Ֆրեզնոյի անձնական վնասվածքների հարցերով փորձառու և արդյունավետ փաստաբանի աջակցությունը՝ արդար և ողջամիտ արդյունք ապահովելու համար: |
Ի՞նչ Անել, Եթե Ես Մասամբ Մեղավոր Եմ Իմ Վնասվածքի Համար
Դուք կարող եք ստանալ ձեզ անհրաժեշտ փոխհատուցումը, նույնիսկ եթե որոշակի պատասխանատվություն եք կրում կատարվածի համար: Կալիֆոռնիայի «համեմատական անզգուշության» հայեցակարգի համաձայն՝ պատահարի պատասխանատվությունը կարող է բաշխվել երկու կամ ավել կողմերի միջև: |
Միգուցե, դուք զբաղված եք եղել ձեր բջջային հեռախոսով, երբ սայթաքել և ընկել եք խանութում և վնասել եք ձեր մեջքը: Կամ շատ արագ եք վարել, երբ մյուս վարորդը դուրս է եկել ձեր դիմաց և տեղի ունեցել բախում, որի արդյունքում դուք կոտրել եք ձեր ոտքը: |
Երկու դեպքում էլ ձեզ կարող է վերագրվել ձեր մեղքի տոկոսը: Մյուս կողմը նույնպես պետք է պատասխանատվություն կրի, գուցե շատ ավելին, քան դուք: |
Օրինակ, եթե վթարի պատասխանատվության 25%-ը ձեզ է վերագրվել, դուք կարող եք փոխհատուցում ստանալ ձեր հիվանդանոցային հաշիվների վճարման համար: Սակայն ձեր պարտավորության 25%-ը կնվազեցվի ընդհանուր փոխհատուցումից: |
Նույնիսկ եթե կարծում եք, որ դուք մասամբ մեղավոր եք եղել պատահարի համար, երբեք մի՛ ընդունեք մեղքը, մինչև Ֆրեզնոյի անձնական վնասվածքների հարցերով ձեր փաստաբանը չուսումնասիրի գործի հանգամանքները: Ձեր փաստաբանը կապահովի, որ դուք անհիմն չմեղադրվեք: Եթե դուք մասամբ մեղավոր եք, ձեր փաստաբանը կաշխատի հնարավորինս նվազեցնել ձեր մեղավորության տոկոսը: |
Ֆրեզնոյի Ողբերգական Ելքով Պատահարների և Ապօրինի Գործողության Հետևանքով Մահվան Հայցեր
Չկա ավելի ցավալի բան, քան դժբախտ պատահարի հետևանքով հարազատին կորցնելը: Հատկապես ցավալի է, երբ դժբախտ պատահարը կարելի էր հեշտությամբ կանխել։ |
Երբ ինչ-որ մեկի անզգուշությունը հանգեցնում է ընտանիքի անդամի մահվան, դուք կարող եք ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հայց ներկայացնել մերձավոր ազգականների անունից: Այս քաղաքացիական հայցով մեղավոր կողմի ապահովագրական ընկերությունը պատասխանատու է պատահարի օրը ցանկացած արագ արձագանքման հետ կապված բոլոր ծախսերի համար: Հայցով պահանջվում է նաև զոհի թաղման և հուղարկավորության ծախսերի ամբողջական վճարում: |
Ընտանիքները պետք է նաև ապահովեն իրենց ապագան՝ փոխհատուցում պահանջելով այն ֆինանսական աջակցության համար, որը մահացածն այլևս չի կարող ապահովել իր աշխատանքի եկամտի միջոցով: Բացի այդ, նրանք պետք է աջակցություն ստանան խնամքի և խորհուրդների / ուղղորդումների կորստի համար, որն իրենց հարազատն այլևս չի կարող տրամադրել: |
Մահվան հայցը կարող է ներկայացվել զոհի ամուսնու կամ երեխաների կողմից: Ֆրեզնոյի ապօրինի գործողության հետևանքով մահվան հարցերով զբաղվող փաստաբանը նաև կարող է այս հայցը ներկայացնել բոլոր մերձավոր ազգականների անունից: Հմուտ փաստաբանը կուսումնասիրի դեպքը՝ բացահայտելու բոլոր մեղավոր կողմերին և համոզվելու, որ նրանք կիսում են պատասխանատվությունը: Փաստաբանը գործ կունենա ապահովագրական ընկերությունների հետ՝ հնարավորինս առավելագույն փոխհատուցում ապահովելու համար՝ թույլ տալով ընտանիքին սգալ իրենց հարազատի մահը՝ պատճառելով նրանց նվազագույն անհանգստություն: |
Ֆրեզնոյի Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան
Եթե դուք կամ ձեր հարազատը ծանր վնասվածք եք ստացել ուրիշի անուշադրության պատճառով, քննարկեք ձեր տարբերակները Ֆրեզնոյի անձնական վնասվածքների հարցերով իրական փաստաբանի հետ: Մենք ցանկանում ենք օգնել ձեզ պահանջել այն, ինչ արդարացիորեն պետք է ստանաք ազգային կորպորացիաներից, տեղական գործատուներից, վատ վարորդներից և ցանկացած այլ անձից, որոնք կարող են պատասխանատու լինել ձեր տառապանքների համար: |
Կապ հաստատեք Maison Law-ի հետ՝ անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն ամրագրելու համար: Մենք ուզում ենք լսել, թե ինչ է պատահել ձեզ հետ: Մենք պատրաստվում ենք պատասխանել ձեր հարցերին և տեղեկացնել ձեզ ապահովագրական ընկերությունների մարտավարությունների մասին: Այս ստվերային գործելակերպերը նախատեսված են սահմանափակելու ձեր փոխհատուցման չափը: Այս ծուղակներից խուսափելն առանցքային կլինի վաստակելու այն, ինչ հարկավոր է ձեզ ձեր կյանքը վերսկսելու համար: |
