El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Կալիֆոռնիայի Ավտովթարների Հարցերով Փաստաբան

Ամեն օր Կալիֆոռնիայի ճանապարհներով և մայրուղիներով երթևեկելիս մենք, սովորաբար, վստահ ենք, որ կհասնենք մեր նպատակակետին առանց միջադեպերի: Այնուամենայնիվ, ամեն օր անուշադիր վարորդները Կալիֆոռնիայի ճանապարհներին հարյուրավոր վթարների պատճառ են դառնում, որոնք հանգեցնում են անթիվ վնասվածքների և զոհերի:

Բարեբախտաբար, դժբախտ պատահարից տուժածները կարող են հայց ներկայացնել մյուս վարորդի ապահովագրության դեմ, որպեսզի փոխհատուցում ստանան բժշկական ծախսերի, կորցրած աշխատավարձերի և վթարի հետևանքով առաջացած այլ ֆինանսական վնասների դիմաց:

Maison Law ընկերությունը հիմնադրվել է Մարտին Գասպարյանի կողմից՝ անմեղ վարորդներին այս բարդ իրավիճակներից հետո պաշտպանելու համար: Պարոն Գասպարյանը մեկ տասնամյակ աշխատել է համազգային խոշոր ընկերություններում և ձեռք է բերել անմիջական փորձ, թե ինչպես են ապահովագրական ընկերությունները մանևրում իրենց օգտին և ոչ երբեք վթարից տուժածի օգտին, որը վնասներ է կրել և երբեմն շարունակում է տառապել: Այնուհետև պարոն Գասպարյանը հիմնեց իր սեփական իրավաբանական ընկերությունը՝ Կալիֆոռնիայում դժբախտ պատահարներից տուժածներին ձայն տալու համար և հավաստիանալու, որ նրանք տեղեկացված են իրենց իրավունքների մասին և կարող են պահանջել այն, ինչի իրավունքն արդարացիորեն ունեն: Սրանք բաներ են, որոնց մասին ապահովագրական գործակալը հաստատ չի պատմի տուժած անձանց:

Ավտովթարների Անվճար Խորհրդատվություն

Եթե դուք տուժել եք ուրիշ վարորդի պատճառով տեղի ունեցած լուրջ բախումից, մի՛ վստահեք ձեր հայցը ապահովագրական ընկերության մասնագետին: Դիմեք Maison Law-ին ձեր գործի հանգամանքների անվճար, առանց պարտավորությունների գնահատման համար՝ անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում Կալիֆոռնիայում: Ունենալով իրավաբանական ներկայացուցչություն՝ դուք ապահովագրական ընկերությանը ազդանշան կտաք, որ նրանք չեն կարող անտեսել ձեր ֆիզիկական, հուզական և ֆինանսական դժվարությունները:

Ձեզ Իսկապե՞ս Անհրաժեշտ Է Ավտովթարների Հարցերով Փաստաբան Կալիֆոռնիայում

Կալիֆոռնիայի ավտոմայրուղում, քաղաքի փողոցում կամ փոքր փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, կարող է արդարացի հարց ծագել, թե արդյոք ձեզ անհրաժեշտ է անձնական վնասվածքների հարցերով փաստաբան: Պատասխանը կախված է ձեր բախման հետևանքներից:

Հնարավոր է, որ դուք սթրես եք տարել, և եթե ձեր վթարը հիմնականում գույքային վնաս է պատճառել, ապա մինչ ձեր մեքենայի վնասը գնահատվում է, դուք պետք է արժանանաք արդարացի վերաբերմունքի: Ապահովագրական ընկերությունները հիմնականում ստանդարտացրել են մեքենաների վերանորոգման կամ փոխարինման գործընթացը:

Բոլորովին այլ դեպք է, երբ դուք կամ ձեր սիրելին լուրջ վնասվածք եք ստացել վթարի հետևանքով: Անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ վերականգնման համար անհրաժեշտ փոխհատուցում ստանալու գործում: Երբ մեկ այլ վարորդ մեղավոր է, նրա ապահովագրական ընկերությունը պետք է պատասխանատվություն կրի ձեր կրած բոլոր բժշկական ծախսերի և կորցրած աշխատավարձի համար:

Դուք պետք է զանգահարեք անձնական վնասվածքների հարցերով փաստաբանին երբ.

  • Դուք ծանր վնասվածք եք ստացել վթարի հետևանքով:
  • Ապահովագրական ընկերության մասնագետները ցանկանում են ձեզ մասամբ մեղադրել վթարի համար, երբ դուք մեղավոր չեք եղել:
  • Ձեր վթարը ներառում է բազմաթիվ կողմերի կամ բարդ գործընթաց է:
  • Ձեր վթարը տեղի է ունեցել պրոֆեսիոնալ վարորդի կողմից, ինչպիսին է մեծ բեռնատարի վարորդը կամ գործընկեր- վարորդը (rideshare driver):

Կարևոր է նաև ստանալ անձնական վնասվածքների հարցերով հմուտ փաստաբանի խորհրդատվություն, եթե դուք վթարի եք ենթարկվել պետական ​​աշխատողի մեքենայի կամ հասարակական տրանսպորտի մասնակցությամբ: Քաղաքային, նահանգային կամ դաշնային գործակալությունների հետ կապված պատահարները կարող են հատկապես բարդ լինել և հաճախ տուժողներին տրամադրվում են շատ ավելի խիստ ժամկետներ՝ վնասվածքի հայց ներկայացնելու համար:

Որքա՞ն Արժե Ավտովթարի Վնասվածքի Գործը

Շատ գործոններ են դեր խաղում, թե որքան փոխհատուցում կստանաք ավտովթարից հետո: Հնարավոր չէ ճշգրիտ գումարի չափ կանխատեսել, քանի որ յուրաքանչյուր վթարի դեպք շատ տարբեր է: Վնասվածքները, նույնիսկ նույն տեսակի վնասվածքները, կարող են շատ տարբեր կերպով բուժվել և կարող են պահանջել ավելի քիչ կամ շատ բժշկական խնամք և բժշկական ծախսեր:

Ձեր պահանջի արժեքը որոշելու հիմնական գործոններից մեկն այն է, թե ինչ չափով է ձեր վնասվածքը փոխում ձեր ապրելակերպը և որքան ժամանակ: Ահա մի քանի գործոններ, որոնք կարող են ազդել ձեր ավտովթարի գործի կարգավորման վրա.

  • Ձեր վնասվածքի ծանրության աստիճանը: Կոտրված ոսկորը կարող է հանգեցնել վիրահատության, անդամահատման և նույնիսկ մշտական ​​հաշմանդամության: Գլխուղեղի մշտական ​​վնասվածքը, օրգանների վնասումը և կաթվածն այլ լուրջ վնասվածքներ են, որոնց կարող է հանգեցնել վթարը: Մշտական ​​հաշմանդամությունը կարող է նվազեցնել ձեր ազատությունը և ողջ կյանքի ընթացքում ձեր ընտանիքին աջակցելու ձեր կարողությունը: Փոխհատուցումը կարող է հասնել միլիոնավոր դոլարների, երբ այն պետք է ծածկի տասնամյակների խնամքը:
  • Կորցրած Աշխատավարձը։ Որքան երկար տևի ձեր վերականգնումը, այնքան ավելի շատ ժամանակ, հնարավոր է՝ դուք անցկացնեք ձեր աշխատասենյակից կամ աշխատավայրից հեռու: Դա նշանակում է, որ ավելի մեծ է կորցրած աշխատավարձի չափը և ավելի շատ փոխհատուցում կպահանջվի:
  • Վարորդի Ապահովագրության Սահմանաչափերը։ Անուշադիր վարորդի կողմից ընտրված ապահովագրական մատակարարը և ապահովագրական ծածկույթի մակարդակը նույնպես կարող են ազդել ձեր վերջնական փոխհատուցման չափի վրա: Հիմնական ապահովագրական ծածկույթն ունի սահմանաչափեր, որոնք կարող են սպառվել նախքան ձեր հիվանդանոցի բոլոր հաշիվների վճարումը:
  • Ֆիզիկական և Հոգեկան Տրավման։ Ոչ տնտեսական վնասները փոխհատուցվում են այն ցավի դիմաց, որը դուք կրում եք ձեր վնասվածքի և հոգեկան ցնցումների հետևանքով: Տուժած անձինք կարող են ունենալ հյուծող անհանգստություն և ընկճվածություն: Նրանք միգուցե նաև չկարողանան վայելել կյանքը, երբ ստիպված են լինում հրաժարվել իրենց սիրելի զբաղմունքներից, ինչպիսիք են ընտանեկան զբոսանքները, ճամփորդությունները, հոբբիները և ֆիզիկական վարժությունները:

Ավելին, անձնական վնասվածքների հարցերով փաստաբանի հմտությունն ու փորձը, որին դուք ընտրել եք ձեր գործը ներկայացնելու համար, կարող են էապես փոփոխել ձեր փոխհատուցման չափը: Վնասվածքների գործերի կարգավորման բանակցություններում լայնածավալ փորձ ունեցող փաստաբանն ավելի ճշգրիտ կգնահատի ձեր առջև ծառացած վերականգնման ծախսերը և կհավաստիանա, որ դուք ստանում եք այնքան գումար, ինչքան ձեզ անհրաժեշտ է ձեր վերականգնման ծախսերը վճարելու համար:

Կարո՞ղ եմ Ինքնուրույն Ավտովթարի Հայց Ներկայացնել

Կալիֆոռնիայում վնասվածք ստացած տուժողներին օրինականորեն թույլատրվում է ինքնուրույն հայց ներկայացնել և հանդես գալ իրենց անունից դատարանում, եթե նրանք որոշեն այդպես անել: Այնուամենայնիվ, անձինք չեն կարող ինքնուրույն հայց ներկայացնել, եթե ներկայացնում են խոշոր ընկերություն, խմբակային հայց կամ հայց երեխայի անունից:

Խորհուրդ չի տրվում ինքնուրույն հայց ներկայացնել, եթե որոշակի գիտելիքներ չունեք Կալիֆոռնիայի նահանգային օրենքների և դատական գործընթացների մասին: Դուք պետք է իմանաք, թե ինչպես հավաքել և ներկայացնել ապացույցներ, որոնք նպաստում են ձեր գործին: Դուք պետք է իմանաք, թե ինչ հարցեր տալ վկաներին և ինչպես ներկայացնել նրանց ցուցմունքները:

Նույնիսկ եթե դուք որոշակիորեն ծանոթ եք իրավական համակարգին, ինքնուրույն ձեզ ներկայացնելը, այնուամենայնիվ, դժվար մարտահրավեր է: Հայցերի ճնշող մեծամասնությունը երբեք չի հասնում դատական ​​նիստերի դահլիճ և ավարտվում է դատարանից դուրս: Սա կարող է նաև հանգեցնել հայցը ներկայացրած մարդկանց ավելի վատ վիճակում հայտնվելուն:

Դուք նաև պետք է ուշադիր լինեք, որպեսզի պահպանեք որոշակի ժամկետներ, որոնց մասին ապահովագրական ընկերությունները ձեզ չեն զգուշացնում: Անձնական վնասվածքի հայց ներկայացնելու համար նման վերջնաժամկետը ձեր վթարի պահից երկու տարին է: Չափազանց երկար սպասելու դեպքում դուք կկորցնեք անհրաժեշտ փոխհատուցումը ստանալու ձեր հնարավորությունը:

Նույնիսկ եթե որոշեք ինքնուրույն առաջ տանել ձեր հայցը, ձեզ համար, այնուամենայնիվ, կարող է օգտակար լինել Կալիֆոռնիայի փաստաբանի հետ զրուցելը: Անձնական վնասվածքների հարցերով փաստաբաններն առաջարկում են անվճար խորհրդատվություն ավտովթարի հետևանքով տուժած բոլոր անձանց, և նրանք կարող են օգնել ձեզ հասկանալ՝ արդյոք ձեր հայցը ձեզ համար զգալիորեն շատ փոխհատուցում կապահովի, քան վնասվածքների ստանդարտ ապահովագրական հայցերը:

Հնարավոր է, որ դուք փորձեք խուսափել փաստաբանի ծառայությունից, քանի որ մտահոգված եք, որ չեք կարողանա վճարել իրավաբանական աջակցության գումարը: Հիշեք, որ անձնական վնասվածքների հեղինակավոր փաստաբանները աշխատում են պայմանականության հիմունքներով և չեն վարձատրվում, քանի դեռ չեն հաղթել ձեր գործը: Նրանց վճարը գոյանում է այն փոխհատուցումից, որը նրանք ստանում են ձեզ համար:  

Տարածված Վնասվածքներ Կալիֆոռնիայի Ճանապարհատրանսպորտային Բախումների Ժամանակ

Դուք պետք է պայքարեք ապահովագրական ընկերությունների դեմ՝ ձեր վթարի արդար փոխհատուցման համար: Սա ձեր վերականգնմանն ուղղված կարևոր քայլ է, քանի որ դա ազդում է ոչ միայն ձեր առողջության, այլև տնտեսական կայունության վրա:

Դուք կարող եք ունենալ լուրջ վնասվածքներ, որոնց համար մեկ տարի անց կպահանջվի վիրահատություն և հետագա ֆիզիոթերապիա: Դուք կարող եք ունենալ հաշմանդամություն, որը կստիպի ձեզ փնտրել նոր կարիերա: Աշխատանքի ուսուցման, փոխադրումների և տնային կյանքի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների հետ կապված ծախսերը կարող են ավելանալ: Այս բոլոր ծախսերը պետք է հաշվի առնվեն ապահովագրական ընկերության բոլոր կարգավորումներում: Դրանք հաշվի կառնվեն, եթե ունենաք փաստաբան, որը կհավաստիանա, որ բոլոր մանրամասները ներառված են:

Այս կարգավորումները էական նշանակություն ունեն տուժածների և նրանց ընտանիքների համար, քանի որ ավտովթարների հետևանքով ստացված վնասվածքները կարող են շատ ծանր լինել և ազդել ողջ կյանքի ուղու վրա: Ահա մի քանի ամենատարածված վնասվածքները, որոնց ամեն տարի ականատես են լինում շտապօգնության սենյակի բժիշկները.

  • Ուղեղի և գլխի վնասվածքներ։ Գլխի հարվածի հետևանքով կարող են առաջանալ ուժեղ ցնցում, գանգոսկրի կոտրվածքներ, ներուղեղային արյունազեղում և գլխուղեղի վնասվածքներ: Բախման ժամանակ Գլխուղեղի Տրավմատիկ Վնասվածքը (TBI) կարող է հանգեցնել սալջարդի (կոնտուզիա): Ախտանիշներ կարող են լինել հիշողության կորուստը, լույսի նկատմամբ զգայունությունը և նոպաները, որոնք կարող են զուգակցվել այլ բարդություններով:
  • Ողնաշարի, պարանոցի և մեջքի վնասվածքներ։ Պարանոցի վնասվածքը (գլխի սաստիկ ետ ու առաջ նետում) կարող է զրկել տուժողին գլուխը շրջելու կարողությունից: Ողնաշարի ողերը կարող են կոտրվել անվտանգության բարձիկի բացման կամ ամրագոտու ձգման հետևանքով: Մեջքի և ողնաշարի վնասվածքները կարող են տուժողներին կանգնեցնել մշտական ​​հաշմանդամության առաջ:
  • Կոտրված Ոսկորներ։ Կոտրվածքներ կարող են առաջանալ մարմնի գրեթե ցանկացած մասում: Անրակը հարվածի ժամանակ ամենատարածված կոտրվող ոսկորներից մեկն է: Դա մարմնի ամենափխրուն ոսկորն է և անցնում է կրծքավանդակի վերին մասով: Նրբոլոքային ոսկորը (ոտքի ստորին հատված) և ազդրոսկրը (ոտքի վերին հատված) հաճախ կոտրվում են, երբ մեքենան մասամբ սեղմվում է:
  • Փափուկ հյուսվածքների վնասվածքներ: Մկանները, ջլերը և կապանները կարող են պատռվել կամ կապտել: Այս հյուսվածքները կապակցում և պահում են տարբեր օրգաններ և մարմնի այլ մասեր:
Why Are Injury Symptoms Often Delayed After A Car Accident?
Can Low-Impact Car Accidents Cause Injuries?

Կալիֆոռնիայում Մեքեն Վարելու Վտանգներն Ամեն Տարի

Կալիֆոռնիայում մեքենա վարելիս ձեր ուղևորությանը կարող են սպառնալ ծայրահեղ եղանակային պայմանները, բնական աղետները և նույնիսկ ճանապարհի մակերեսների վատ վիճակը, որոնք կարող են տասնամյակներ շարունակ չվերանորոգվել: Դուք կարող եք նաև հանդիպել վարորդների, որոնց ուշադրությունը շեղված է իրենց հեռախոսներով կամ նրանք անզգուշաբար գերազանցում են արագությունը և փոխում են երթևեկության գիծը: Եվ, շատ հաճախ, դուք կարող եք հանդիպել վարորդների, ովքեր վարում են թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության ներքո: Դուք կարող եք առնչվել այս վտանգներին Կալիֆոռնիայի մայրուղիներում և փողոցներում ցանկացած օր: Ավտոճանապարհների Անվտանգության Ապահովագրական Ինստիտուտը (IIHS) պարզել է, որ 2019 թվականին մահվան ելքով վթարների թվով Կալիֆոռնիան գերազանցել է մյուս նահանգներին: Մեր նահանգում արձանագրվել է 3,316 մահվան ելքով վթար, որոնց հետևանքով զոհվել է 3,606 մարդ։ Ցուցակում երկրորդը Տեխասն է՝ 3,294 աձանագրված մահվան ելքով բախումներով: Ֆլորիդան երրորդն է՝ 2,950 մահվան ելքով վթարներով 2019 թվականի ընթացքում։ Կալիֆոռնիան հայտնի է իր երթևեկության գերծանրաբեռնվածությամբ և անուշադիր վարորդներով, և բոլորովին կարևոր չէ, թե որտեղ տեղի կունենա վթարը՝խիտ մեքենաներով ավտոմայրուղուն, քաղաքի նեղ փողոցում, թե ընդարձական գյուղական մայրուղում: Թիվ մեկ մտահոգությունը լինելու է ձեր ֆիզիկական վերականգնումը այդ վթարից հետո: Այդ խնդրի լուծումից հետո ձեր ֆինանսական վերականգնումը նույնպես դառնալու է առանցքային ձեր կյանքը վերակառուցելու համար: Ցավոք, ապահովագրական ընկերությունները արագ չեն գործելու, որպեսզի փոխհատուցեն իրենց ապահովադրի սխալը: Կալիֆոռնիայի Ավտովթարների Վիճակագրություն 2024

Ի՞նչ կլինի, եթե վթարի ենթարկվեք ուրիշի մեքենայում գտնվելիս

Եթե ​​որպես ուղևոր վնասվածք եք ստացել ավտովթարի ժամանակ, ձեզ թույլատրվում է վնասի փոխհատուցման հայց ներկայացնել մեղավոր վարորդի ապահովագրական ընկերության դեմ: Դուք կարող եք հայց ներկայացնել այն մեքենայի վարորդի դեմ, որում դուք գտնվել եք, եթե վարորդն է մեղավոր եղել:

Ավտովթարների հետևանքով ուղևորները բախվում են վնասվածքների նույն ռիսկերին, ինչ վարորդները, և երբեմն նրանց վնասվածքներն ավելի ծանր են լինում: Ուղևորներին մշտապես հասանելի չեն անվտանգության բարձիկները, իսկ ետևի նստատեղերի ամրագոտիներն այնքան զարգացած չեն, որքան առջևի նստատեղերինը:

Ուղևորները կարող են լուրջ վնասվածքներ ստանալ և բախվել հիվանդանոցային մի շարք հաշիվների՝ կորցնելով արժեքավոր աշխատաժամանակը վերականգնման վրա: Այդ հաշիվները վճարելու համար մեղավոր վարորդների ապահովագրական ընկերությունները պետք է փոխհատուցում տրամադրեն:

Ուղևորները կարող են հակասական զգացողություններ ունենալ, եթե մեղավոր վարորդը իրենց ընկերը կամ ընտանիքի անդամն է: Նրանք չեն ցանկանա վարորդին ֆինանսական վնաս պատճառել։ Այնուամենայնիվ, սա չպետք է մտահոգիչ լինի: Ձեր հայցը հիմնականում ուղղված է լինելու մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը: Ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը նույնպես կցանկանան, որ դուք ստանաք հասանելի լավագույն օգնությունը և չսնանկանաք, երբ փորձում եք վճարել բժշկական ծախսերը:

Եթե ​​դուք ուղևոր եք Uber կամ Lyft մեքենայով բախման ժամանակ, դուք պետք է հայց ներկայացնեք ձեր վնասվածքի ծախսերի համար: Դուք կարող եք հայց ներկայացնել գործընկեր-վարորդի ավտոապահովագրության դեմ՝ աջակցություն ստանալու համար, և դիմել Uber-ի կամ Lyft-ի կորպորատիվ ապահովագրական ծածկույթին՝ լրացուցիչ փոխհատուցում ստանալու համար:

car accident

Ապահովագրական Թակարդներ Կալիֆոռնիայի Վթարներից Տուժածների Համար.

Եթե ​​ձեզ հարվածել է մեկ այլ վարորդ, դուք գործ եք ունենալու այդ վարորդի ընտրած ապահովագրողի հետ, եթե նա ունի ապահովագրություն: Եթե ​​ չունի ապահովագրություն, ապա դուք պետք է օգտվեք ձեր սեփական ապահովագրական ընկերությունից՝ փորձելով օգնություն ստանալ ձեր՝ ավտովարորդների չապահովագրված/ թերապահովագրված ծածկույթի միջոցով:

Կան տասնյակ ազգային և տեղական ապահովագրողներ, ինչպիսիք են Geico, Progressive և Mercury Insurance, և նրանք բոլորն էլ գործում են նույն ռազմավարություններով՝ շփոթեցնել տուժողին և չտեղեկացնել իր իրական իրավունքների մասին:

Կան մի քանի եղանակներ, որոնցով ապահովագրական ընկերությունները թուլացնում են տուժողի պահանջը և նրանց վճռականությունը: Սրանք նրանց մարտավարություններից մի քանիսն են:

  • Ձգձգումների Մարտավարություն։ Ապահովագրական ընկերությունները կարող են հայտնել, որ ծանրաբեռնված են վթարների բազմաթիվ գործերով և խնդրել, որ համբերատար սպասեք մինչև նրանք կպատասխանեն վնասների հատուցման ձեր պահանջին կամ ձեզ կարգավորման առաջարկ կանեն: Այս ձգձգումները հաճախ պարզապես հնարքներ են, որ ձեր հիվանդանոցի հաշիվներն ու ամսական հաշիվները, օրինակ՝ մեքենայի վճարումները և վարձավճարները, կուտակվեն: Որքան երկար ստիպված լինեք կուտակել այդ հաշիվները և դիմակայել պարտապանների զանգերին, այնքան ավելի հուսահատ կլինեք: Ապահովագրական ընկերությունները ցանկանում են ձեզ հուսահատեցնել:
  • Կարգավորման Ցածր Արժեքով Առաջարկ։ Նրանք այնքան են ձգձգելու, որ դուք, հուսահատությունից դրդված, ընդունելու եք առաջարկած ցանկացած գումար: Երբ ամեն ամիս բախվում եք հազարավոր դոլարների հաշիվների և չեք կարողանում աշխատել, ցանկացած «lowball» առաջարկ կարող է ձեզ լավը թվալ: Փորձառու փաստաբանը կնկատի այս ձգձգման մարտավարությունը և ցածր գնով առաջարկները և կպայքարի ապահովագրական ընկերության անբարեխիղճ գործելակերպի դեմ: Ապահովագրական ընկերությունները սկսում շատ ավելի արագ աշխատել, երբ փաստաբանը սպառնում է նրանց դատարան դիմելով:
  • Մեղքը Ձեզ Վրա Բարդելը։ Ապահովագրական ընկերության մասնագետները կարող են ուղիներ փնտրել՝ վթարի մեղավորությունը ձեզ վրա բարդելու համար: Նրանք դա անում են՝ ձեզ այնքան վախեցնելու, որ հրաժարվեք ձեր հայցից կամ վթարի համար ընդունեք մասամբ մեղավորություն: Մի՛ ընկեք այդ ծուղակը:  Նրանք կարող են ուսումնասիրել ձեր վարորդական գրառումները՝ փորձելով ձեզ վտանգավոր վարորդ ներկայացնել: Նրանք կարող են ձեռք բերել ձեր բժշկական տեղեկությունները՝ ցույց տալու համար, որ դուք նախկինում ունեցել եք նմանատիպ վնասվածք: Սրանք բոլորը թույլ փաստարկներ են, որոնք ձեր իրավաբան փորձագետն անմիջապես կհերքի:
  • Ձեր Հայտարարությունները Ձեր Դեմ Օգտագործելը։ Մեկ այլ մարտավարություն է զանգահարել ձեզ վթարից անմիջապես հետո՝ իբրև հետաքրքրվելու ձեր ապաքինմամբ: Ապահովագրության ներկայացուցիչն իրականում ցանկանում է ձայնագրել ձեզ: Որևէ հայտարարություն մի՛ արեք։ Քաղաքավարի կերպով հրաժարվեք։ Ապահովագրական գործակալները փորձում են ձեզնից հայտարարություններ ստանալ, որոնք հետագայում կարող են օգտագործել ձեր դեմ՝ ձեր վարկածը կասկածի տակ դնելու համար: Թույլ տվեք ձեր փաստաբանին կարգավորել բոլոր հաղորդակցությունները ձեզ համար: Նա կապահովի ձեզ սթրեսից և կպաշտպանի ձեր գործը:
The Insurance Adjuster’s Role in Your Personal Injury Claim
Traumatic Head Injuries, car accident

Ուղևորի Վնասվածքներն Ավտովթարից Հետո

Որպես ուրիշի մեքենայի ուղևոր՝ դուք ենթարկվում եք վտանգի նույնքան, որքան վարորդը: Վթարի արդյունքում դուք կարող եք ծանր վնասվածք ստանալ և մտածել, թե ով կարող է աջակցել ձեր վերականգնման ծախսերին:

Որպես տուժած ուղևոր՝ դուք կարող եք վնասի փոխհատուցման հայց ներկայացնել վթարի համար մեղավոր ցանկացած վարորդի դեմ: Այս հայցը պահանջում է փոխհատուցում ձեր բուժօգնության ծախսերի, ձեր կորցրած աշխատավարձի և այլ ֆիզիկական և ֆինանսական վնասների համար:

Որոշ դեպքերում մեղավոր վարորդը կարող է լինել այն մեքենայի վարորդը, որում դուք եղել եք: Անուշադրության կամ անզգուշության համար մեղադրվող վարորդը կարող է լինել ձեր ընտանիքի անդամը կամ ընկերը: Այս իրավիճակում դուք կարող եք հակասական զգացողություն ունենալ ձեր ծանոթի դեմ հայց ներկայացնելիս:

Այնուամենայնիվ, դուք չպետք է մտահոգվեք այդ մասին: Հայցը հիմնականում ուղղված է վարորդի ավտոմեքենայի ապահովագրական ընկերությանը և ոչ թե վարորդին: Այդպես է աշխատում ավտոմեքենաների ապահովագրությունը:

Ձեր ծանոթ անձը վճարում է մեքենայի ապահովագրության վճարները՝ վթարից տուժած անձանց պաշտպանելու և աջակցելու համար: Ձեր ծանոթը պետք է ցանկանա, որ դուք ստանաք ձեզ անհրաժեշտ բուժումը, նույնիսկ եթե դա հանգեցնի նրա ապահովագրավճարների բարձրացմանը:

Արդյո՞ք նախատեսվում է փոխհատուցում Կալիֆոռնիայի վթարների համար, որոնք հանգեցրել են շտապ կեսարյան հատումների:

Վթարի ենթարկված ապագա մայրը մեծ վտանգի է ենթարկում իր և չծնված երեխայի առողջությունը: Անձնական վնասվածքի հայցով հնարավոր է ստանալ մեղավոր կողմի աջակցությունը արտակարգ կեսարյան հատման ֆինանսական և հոգեկան վնասների համար:

Ապագա մայրերը կարող են պահանջել շտապ կեսարյան հատում (C-section) ցանկացած վթարից հետո, նույնիսկ եթե վթարը համեմատաբար փոքր է: Մոր կամ երեխայի, կամ երկուսի ստացած վնասվածքները ավտովթարի ժամանակ կամ խանութում սայթաքել ընկնելու հետևանքով, կարող են հանգեցնել վաղաժամ ծննդաբերության, բնածին արատների կամ վիժման:

Եթե ​​հեշտոցային ծննդաբերությունը համարվում է վտանգավոր մոր և երեխայի համար, մայրը պետք է ծննդաբերվի կեսարյան հատման միջոցով: Դրա համար անհրաժեշտ են վիրաբուժական կտրվածքներ, որոնք արվում են որովայնի վրա և մոր արգանդում:

Մեղավոր կողմի, օրինակ՝ մյուս վարորդի կամ խանութի սեփականատիրոջ կամ հսկիչի ապահովագրության մատակարարը կարող է պատասխանատվություն կրել անձնական վնասվածքի հայցի շրջանակում: Ցանկացած կարգավորման առաջարկի գումարը պետք է ներառի բոլոր բժշկական ծախսերը, որոնք կուտակվել են մոր բուժման ընթացքում, ինչպես նաև կրած ցավը և հոգեկան տրավման:

Հայցը կարող է նաև հաշվի առնել շտապ ծննդաբերության ազդեցությունը երեխայի առողջության վրա: Սա կներառի նաև հետագա տարիների ընթացքում երեխայի զարգացման ակնկալվող բոլոր դժվարությունները: Անձնական վնասվածքների հարցերով փաստաբանի հետ զրուցելը լավագույն միջոցն է՝ լուծելու յուրաքանչյուր դժվարություն, որի համար կարելի է ֆինանսական աջակցություն ստանալ մոր և երեխայի վնասվածքի հայցով:

Կարո՞ղ եմ հայց ներկայացնել իմ ապահովագրական ընկերության դեմ իմ վնասվածքների համար, եթե ես եմ մեղավոր եղել

Ընդհանուր առմամբ, եթե դուք եք տուժել ձեր պատճառով տեղի ունեցած ավտովթարում, դուք չեք կարողանա ձեր ապահովագրական ընկերությունից կամ հակառակ կողմի վարորդի ապահովագրական ընկերությունից վնասվածքի փոխհատուցում պահանջել:

Սակայն, եթե զգում եք, որ ձեզ անարդարացիորեն մեղադրում են վթարի համար, հնարավոր է հակադարձել այդ որոշմանը և նույնիսկ հայց ներկայացնել ձեր սեփական ապահովագրական ընկերության դեմ՝ «անարդարացիորեն» գործելու համար։ Ձեր ապահովագրողը պարտավոր է անցկացնել ձեր վթարի արդար քննություն և պաշտպանել ձեզ, երբ մեկ այլ վարորդ կեղծ մեղադրանքներ է ներկայացնում:

Հնարավոր է նաև, որ դուք մասամբ եք մեղավոր եղել վթարի համար, և չպետք է ընդունեք ամբողջական մեղավորությունը: Կալիֆոռնիայի օրենքը թույլ է տալիս ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ մեղավոր ճանաչել մի քանի վարորդների:

Հնարավոր է, որ դուք ստիպված լինեք ընդունել բախման պատասխանատվության 20%-ը, իսկ մյուս երկու վարորդները՝ 40%-ը: Այս դեպքում դուք դեռ կարող եք վնասի մասնակի աջակցություն ստանալ ձեր կամ մյուս վարորդի ապահովագրողից: Ձեր փոխհատուցումը պարզապես կկրճատվի ձեր պարտավորության 20%-ի չափով:

Երբ ձեր ապահովագրական ընկերությունը պատշաճ կերպով չի պաշտպանում ձեզ վթարից հետո, ժամանակն է զանգահարել Կալիֆոռնիայի Ավտովթարների Հարցերով Փաստաբանին: Ձեր փաստաբանը կպայքարի, որպեսզի հնարավորինս նվազեցնի ձեր մեղավորության աստիճանը: Ձեր փաստաբանը կարող է նաև գտնել ձեր պատասխանատվությունը զրոյացնելու միջոց, եթե դուք իրականում մեղավոր չեք եղել:

Երբ արդարացիորեն մեղավոր ճանաչվեն ներգրավված մյուս վարորդները, դուք կարող եք սկսել ապահովագրական ընկերության դեմ դատական հայց ներկայացնելու գործընթաց՝ վնասվածքի փոխհատուցում ստանալու համար:

Կարո՞ղ է փաստաբանը օգնել առանց վնասվածքների վթարի դեպքում

Ընդհանուր առմամբ, եթե վթարի արդյունքում պատճառվել է միայն գույքային վնաս, ապա տուժողները կարող են ինքնուրույն լուծել իրենց ապահովագրական պահանջը: Նրանք սովորաբար կստանան անհրաժեշտ գումարը վերանորոգման կամ մեքենան փոխարինելու համար: Մեքենայի վնասների վերանորոգման գործընթացը բավականին ստանդարտացված է դարձել ավտոմեքենաների վերանորոգման կայանների և ապահովագրական ընկերությունների համագործակցությամբ:

Այնուամենայնիվ, եթե ձեզ անարդարացիորեն մեղադրում են ոչ ձեր պատճառով տեղի ունեցած վթարի համար, առնվազն արժե զրուցել ավտովթարների հարցերով որակավորված փաստաբանի հետ ձեր տարբերակների մասին:

Ավտովթարների հարցերով զբաղվող լավ փաստաբանը բոլոր տուժածներին առաջարկում է անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն: Չկան ռիսկեր ձեր իրավիճակի մասին խոսելու համար: Ավտովթարների հարցերով հեղինակավոր փաստաբանները միշտ ձեզ կտեղեկացնեն, եթե նրանք իսկապես չեն կարողանալու բարելավել ձեր գործի արդյունքը:

Սա կարևոր է, քանի որ այլ փաստաբաններ կարող են ձեզ դրդել կնքել պայմանագիր իրենց հետ, երբ ձեզ իրականում իրավաբանական օգնություն պետք չէ: Նման փաստաբանները հաճախ վերցնում են ձեր ապահովագրական գումարի մեծ մասը՝ իրականում չօգնելով ձեզ որևէ չափով կամ ընդհանրապես:

Վստահեք ձեր գործը ավտովթարների հարցերով իր փորձն ապացուցած փաստաբանին, ինչպիսին Մարտին Գասպարյանն է՝ Maison Law-ի հիմնադիրը:

Դիմեք Կալիֆոռնիայի Ավտովթարների Հարցերով Փաստաբանին Այսօր

Եթե դուք կամ ձեր սիրելին լուրջ վնասվածքներ եք ստացել անուշադիր վարորդի պատճառով տեղի ունեցած վթարի հետևանքով, հնարավոր է, որ դուք մտածեք՝ արդյոք ստիպված եք լինելու միայնակ հոգալ վերականգնման ծախսերը: Կալիֆոռնիայի օրենքի համաձայն դուք միայնակ չեք հոգալու այդ ծախսերը: Եթե ձեր վթարը ձեր պատճառով տեղի չի ունեցել, ապա մեղավոր անձը և նրա ապահովագրական ընկերությունը պետք է իրենց ուսերին վերցնեն այդ ֆինանսական բեռը: Ցավոք, ապահովագրական ընկերությունները ձեր սովորական կյանքին վերադառնալու ճանապարհն ավելի դժվար են դարձնում, քան այն պետք է լիներ: Նրանք ունեն փորձառու մասնագետներ և գործակալներ, որոնք ամեն քայլափոխի փորձելու են թուլացնել ձեր գործը: Հավաստիացեք, որ դուք ունեք փաստաբան Maison Law-ից, որը վերահսկում է նրանց հետ բոլոր փաստաթղթերի փոխանակումը և հաղորդակցությունը: Կալիֆոռնիայում լուրջ վնասվածքի կամ կյանքի ողբերգական կորստի հանգեցրած դեպքից հետո կապ հաստատեք փաստաբան Մարտին Գասպարյանի հետ՝ ձեր ընտանիքի համար անվճար, առանց պարտավորության խորհրդատվության համար: Պարոն Գասպարյանը գործնական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր դեպքին և տուժողներին տալիս է միայն նրանց լավագույն շահերից բխող խորհուրդներ:

GET A FREE CONSULTATION TODAY

IN ORDER TO AVOID MISSING THE TIME LIMIT TO FILE YOUR CASE, PLEASE SPEAK TO AN ATTORNEY AS SOON AS POSSIBLE

Maison Law

Fresno

516 W Shaw Ave
Fresno, CA 93704
(559) 396-3889

Visalia

525 W. Main St. Suite B-1033
Visalia, CA 93291
(559) 550-2526

Madera

10174 CA-41
Madera, CA 93636
(559) 272-3889

Hanford

108 E 7th St, Suite 224
Hanford, CA 93230
(559) 540-8902

Merced

450 W 21st St #1
Merced, CA 95340
(209) 554-6118

Salinas

30 E. San Joaquin St.
STE 203-B
Salinas CA 93901
(831) 534-3686