El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Սան Խոսեի Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան

Maison Law ընկերությունը ներկայացնում է Սան Խոսեում տարբեր պատահարների հետևանքով անձնական վնասվածքներ ստացած անձանց շահերը: Անձնական վնասվածքների հարցերով զբաղվող մեր փաստաբաններն օգնում են պատահարներից տուժած անձանց ստանալ այն աջակցությունը, որն անհրաժեշտ է նրանց լիարժեք ապաքինման համար:

Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ուրիշի անզգուշության պատճառով առաջացած պատահարից հետո: Մենք տրամադրում ենք անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն տեղական պատահարներից տուժած բոլոր անձանց:

Սա առանց ռիսկերի հնարավորություն է պարզելու, թե ինչ արժե ձեր վնասվածքի գործը և ինչպես անպատասխանատու մարդկանց կամ ձեռնարկություններին լիովին պատասխանատվության ենթարկել:

Արդյո՞ք Ինձ Անհրաժեշտ Է Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան Պատահարից Հետո

Եթե ​​ձեր պատահարը ներառում է միայն գույքային վնաս կամ աննշան վնասվածքներ, դուք հավանաբար փաստաբանի օգնության կարիք չեք ունենա: Սակայն իրավիճակն այլ է, եթե ձեր վնասվածքները ծանր են։ Ծանր վնասվածքները, ինչպես օրինակ՝ ոսկորների կոտրվածքները կամ գլխուղեղի վնասվածքը, հանգեցնում են մեծ բժշկական ծախսերի:

Այս հանգամանքը կվախեցնի ապահովագրական ընկերություններին և նրանք ուղիներ կփնտրեն՝ ձեզ փոխհատուցում տրամադրելուց խուսափելու համար: Նրանք կարող են ձեզ մեղադրել տեղի ունեցած պատահարի համար կամ փորձել նվազեցնել ձեր վնասվածքի ծանրության աստիճանը և ձեր վճարմանը թողնել ձեր ծախսերի մեծ մասը:

Սան Խոսեի անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կարող է կարևոր երաշխիք լինել ձեր գործի համար: Ձեր փաստաբանը ուսումնասիրում է ձեր դեպքի հանգամանքները և հավաքում է համոզիչ ապացույցներ՝ նախքան ձեր վնասվածքի համար առավելագույն փոխհատուցում պահանջելը:

Անձնական Վնասվածքների Վտանգները Սան Խոսեում

Alum Rock Park-ի բլուրներից մինչև պատմական կենտրոնի ապշեցուցիչ ճարտարապետություն՝ Սան Խոսեն միշտ լի է արկածներով: Այստեղ ապրել նշանակում է վայելել ինչպես գեղատեսիլ բնությունը, այնպես էլ Bay-ի տարածքում գտնվող տեսարժան վայրերը:
Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած խոշոր քաղաքում, Սան Խոսեում նույնպես, բնակիչները պետք է զգոն լինեն: Մայրուղիները կարող են վտանգավոր լինել, իսկ մանրածախ առևտրի կենտրոններում կամ ոչ անվտանգ աշխատանքային միջավայրերում կա ընկնելու վտանգ: Աշխատողները և պարզապես անցորդները կարող են վնասվածքներ ստանալ շինհրապարակների շրջակայքում, ինչպես նաև ձեր իսկ տան առարկան կարող է վտանգ ներկայացնել ձեր կամ ձեր ընտանիքի անդամների համար:
Կալիֆոռնիայի Անձնական Վնասվածքների Մասին Օրենքների համաձայն՝ տուժածները պետք է փոխհատուցում ստանան իրենց վերականգնման համար, եթե պատահարը տեղի է ունեցել այլ անձի անզգուշությամբ: Սա նշանակում է, որ անզգույշ վարորդը պատասխանատու է վթարի համար, իսկ ընկերությունը կամ կազմակերպությունը պատասխանատու է իրենց սեփականության տարածքում ձեր վնասվածքի համար։

Անձնական Վնասվածքների Հանգեցնող Պատահարների Տեսակները, Որոնց Հետ Մենք Աշխատում Ենք

Սան Խոսեն, որը գտնվում է Սանտա Կլարա Շրջանում, ունի ավելի քան 2 միլիոն բնակչություն, որոնց մոտ կեսն ապրում է Սան Խոսե քաղաքում: Լինելով Կալիֆոռնիայի 4-րդ և Միացյալ Նահանգների 10-րդ ամենամեծ քաղաքը՝ Սան Խոսեին բնորոշ է Կալիֆոռնիայի երթևեկությունը: Սա է պատճառը, որ ճանապարհատրանսպորտային պատահարները կազմում են տվյալ տարածքում անձնական վնասվածքների հանգեցնող պատահարների ամենամեծ տոկոսը: Նման պատահարները կարող են ներառել.

  • Ավտովթարներ։ Սան Խոսեի ճանապարհներին շուրջօրյա մեքենաների հոսքի պայմաններում անխուսափելի են ամենօրյա ծանր վնասվածքների կամ մահվան դեպքերը:
    Բեռնատարներով Վթարներ: Մինչև 80,000 ֆունտ կշռող կիսաբեռնատարները նույնպես ճանապարհներին են ամբողջ գիշեր-ցերեկ: Այս երկար և ծանր մեքենաները դժվար կառավարելի են, և կանգ առնելու համար նրանց պահանջվում է առնվազն 20%-ից ավել տարածություն, քան մարդատար մեքենաներին: Մարդատար մեքենաներին բախվելու դեպքում անխուսափելի են ծանր վնասվածքները կամ մահերը:
    Մոտոցիկլետային Վթարներ։  Կալիֆոռնիայում ավելի շատ մոտոցիկլետներ կան, քան Միացյալ Նահանգների ցանկացած այլ վայրում: Բացի սաղավարտից, հեծանվորդները չունեն այլ պաշտպանություն և վթարի դեպքում խիստ խոցելի են ծանր վնասվածքների կամ մահվան նկատմամբ:
    Հեծանվային Վթարներ։ Հեծանվորդները նույնպես խոցելի են և հիմնականում անպաշտպան: Թեև նրանք Կալիֆոռնիայի ճանապարհներին ունեն նույն իրավունքները, ինչ մյուս տրանսպորտային միջոցների վարորդները, շատ վարորդներ դա չեն ընդունում՝ վտանգի ենթարկելով հեծանվորդներին:
    Հետիոտների մասնակցությամբ պատահարներ։ Գրեթե յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում ինչ-որ պահի հետիոտն է: Անկախ նրանից՝ անձը քայլում է առևտրի կենտրոնի կայանատեղիով, գնում է աշխատանքի կամ դուրս է եկել երեկոյան զբոսանքի՝ հետիոտները կարող են վրաերթի ենթարկվել տրանսպորտային միջոցների կողմից: Հետիոտների վնասվածքները կարող են չափազանց ծանր կամ նույնիսկ մահացու լինել:

Maison Law-ի Կողմից Կարգավորվող Անձնական Վնասվածքների Այլ Տեսակներ

Անձնական վնասվածքի կամ մահվան հանգեցնող պատահարները միայն ավտոմոբիլային վթարների հետևանք չեն: Maison Law ընկերությունն ունի Սան Խոսեում բոլոր տեսակի անձնական վնասվածքների դեպքերից տուժած անձանց օգնելու երկարամյա փորձ:

Լուրջ պատահարների այլ տեսակներ են.

  • Սայթաքել-ընկելը, հարվածել-ընկնելը և տարածքի պատասխանատվությամբ պատահարները:
    Շների Հարձակումները։
    Շինարարական, արդյունաբերական և գյուղատնտեսական պատահարները։ Ցանկացած այլ պատահարներն աշխատավայրում:
    Արտադրանքի Թերությունը։
    Բռնությունը կամ Չարաշահումները Ծերանոցներում։
    Բժշկական Սխալը։
    Պատահարները զվարճանքների (թեմատիկ) զբոսայգիներում և ժամանցի վայրերում, որոնք հանգեցրել են վնասվածքների:
    Մահն Ապօրինի Գործողության կամ Սխալի Հետևանքով։

Վնասներ Անձնական Վնասվածքի Հետևանքով

Երբ վնասվածքներն ուրիշի անուշադրության և անզգուշության հետևանքն են, տուժածները պետք է անհապաղ դիմեն բուժօգնության՝ շտապ բուժօգնության կենտրոն կամ շտապ օգնության սենյակ: Այս այցելությունների մասին բժշկական գրառումները կօգնեն հաստատել վթարը և վնասվածքները: Մեծ պատահարներից տուժած անձինք կարող են բախվել ֆիզիկական, ճանաչողական կամ հոգեբանական խնդիրների: Կալիֆոռնիայի օրենքի համաձայն՝ անձնական վնասվածքներ ստացած անձինք կարող են փոխհատուցում պահանջել հետևյալի համար.

  • Նախկին և ապագայում սպասվող բժշկական ծախսեր։
    Նախկին եկամուտների կորուստ կամ ապագա եկամուտների հնարավոր կորուստ:
    Ցավ և տառապանք։
    Արտաքին տեսքի ցանկացած մշտական ​​այլանդակում կամ հաշմանդամություն:
    Կյանքի որակի կորուստ
    Այլ կարևոր վնասներ անօրինական գործողության կամ սխալի հետևանքով մահվան դեպքում։

Որքա՞ն Ժամանակ Ունեմ Ես Սան Խոսեում Անձնական Վնասվածքի Հայց Ներկայացնելու Համար

Երկու տարի։ Կալիֆոռնիայում անձնական վնասվածքի հայց ներկայացնելու համար դուք ունեք 24 ամիս: Եթե բաց թողնեք այս ժամանակահատվածը, հավանաբար չեք կարողանա փոխհատուցում ստանալ ձեր կրած դժվարությունների համար: Արագ գործելը ձեր փաստաբանին տալիս է ապացույցներ հավաքելու և վկաներ գտնելու լավագույն հնարավորություն:

Արդյո՞ք Ինձ Անհրաժեշտ Է Սան Խոսեի Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան Իմ Գործի Համար

Եթե ​​ճանապարհատրանսպորտային պատահարը ներառում է միայն գույքային վնաս և աննշան վնասվածքներ, դուք կարող եք փաստաբանի կարիք չունենալ ձեր գործքի արդարացի լուծման համար:

Սակայն, եթե վնասվածքներն ավելի ծանր են, խելամիտ է խորհրդակցել փաստաբանի հետ: Երբ բժշկական ծախսերն ու կորցրած աշխատաժամերն ավելանում են, ապահովագրական ընկերությունները հաճախ ավելի կոշտ պայքար են մղում պատասխանատվությունից խուսափելու համար՝ երբեմն կեղծ մեղադրանքներ ներկայացնելով ձեզ:

Ձեր փաստաբանը մանրակրկիտ կուսումնասիրի ձեր գործը և կհավաքի ապացույցներ, որպեսզի ապահովագրական ընկերության մասնագետները չկարողանան ձեզ մեղադրել: Փաստաբանը նաև կպայքարի ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ձգձգումների և ցածր արժեքով կարգավորման առաջարկների դեմ:

Զվարճանքների զբոսայգում կամ մանրածախ խանութում տեղի ունեցած պատահարների կամ բեռնատարի վարորդի մասնակցությամբ վթարների դեպքում դուք կարող եք գործ ունենալ խոշոր ձեռնարկության կամ բեռնափոխադրող ընկերությունների կորպորատիվ իրավաբանների հետ: Այս իրավաբանները կպայքարեն ձեզ հետ հայցերի գործընթացի ամեն քայլափոխում: Ձեր կողքին անձնական վնասվածքների հարցերով փաստաբան ունենալը շատ կարևոր է ձեր շահերը պաշտպանելու համար:

Կապ Հաստատեք Սան Խոսեի Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբանի Հետ Այսօր

Եթե ​​դուք կամ ձեր հարազատը ծանր վնասվածք եք ստացել ուրիշի անուշադրության պատճառով, քննարկեք ձեր իրավական տարբերակները Սան Խոսեի անձնական վնասվածքների հարցերով իրական փաստաբանի հետ: Մենք ցանկանում ենք օգնել ձեզ պահանջել այն, ինչ արդարացիորեն պետք է ստանաք ազգային կորպորացիաներից, տեղական գործատուներից, վատ վարորդներից և ցանկացած այլ անձից, որոնք կարող են պատասխանատու լինել ձեր տառապանքների համար:

Կապ հաստատեք Maison Law-ի հետ՝ անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն ամրագրելու համար: Մենք ուզում ենք լսել, թե ինչ է պատահել ձեզ հետ: Մենք պատրաստվում ենք պատասխանել ձեր հարցերին և տեղեկացնել ձեզ ապահովագրական ընկերությունների մարտավարությունների մասին: Այս ստվերային գործելակերպերը նախատեսված են սահմանափակելու ձեր փոխհատուցման չափը: Այս ծուղակներից խուսափելն առանցքային կլինի վաստակելու այն, ինչ հարկավոր է ձեզ ձեր կյանքը վերսկսելու համար:

Կարիք չկա անհանգստանալու փաստաբանի վճարների մասին։ Եթե ​​մենք կարողանանք օգնել ձեզ առավելագույնի հասցնել ձեր փոխհատուցումը, ապա ձեզ ոչ մի կանխավճար չի պահանջվի Maison Law ընկերության փաստաբան վարձելու համար: Մենք վարձատրվում ենք միայն այն դեպքում, երբ շահում ենք ձեր գործը։ Այնուհետև մեր վարձատրությունը հաշվարկվում է ձեր ստացած ապահովագրական վճարից: