El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Լոս Անջելեսի Բեռնատարներով Վթարների Հարցերով Փաստաբան

Լոս Անջելեսի երթևեկությունը տեղի վարորդների համար շատ դժվարություններ է ստեղծում: Նրանք հաճախ ստիպված են լինում շրջանցել անուշադիր վարորդներին կամ իրենց մեքենաներով և SUV-երով հայտնվել գերծանրաբեռնված խցանումներում: Այդպիսի նյարդայնացնող վիճակները կարող են վերածվել վտանգավոր իրավիճակի, երբ Լոս Անջելեսում կիսաբեռնատարը (semi-truck) վթարի պատճառ է դառնում։

Մեծ, ծանր բեռնատարները, կիսաբեռնատարները, հեղուկ/գազային զանգված փոխադրող բեռնատարները (tanker) և առաքման ֆուրգոններն օր ու գիշեր շրջում են Լոս Անջելեսում: Նրանց հսկայական չափերը և քաշը նպաստում են, որ նրանք «սահեն» ձեր երթևեկության գոտի և վթարի պատճառ դառնան: Ինչպես նաև նրանց շատ ավելի մեծ տարածություն է անհրաժեշտ արգելակելու համար, քանի որ նրանք ծանր բեռ են տեղափոխում:

Վթարները չափազանց տարածված են, և հաճախ դրանց մեղավորը բեռնատարների վարորդների անուշադրությունը կամ անզգուշությունն է: Բեռնատարներով վթարից տուժածները ենթարկվում են ուժեղ հարվածների և ստանում են լուրջ վնասվածքներ:  Հետագայում փոխհատուցում փնտրելիս տուժած անձինք մտածում են՝ արդյոք վարորդը, թե նրա կազմակերպությունն է կրելու վթարի պատասխանատվությունը: Այդ պատճառով շատ կարևոր է անմիջապես խոսել Լոս Անջելեսի բեռնատարներով վթարների հարցերով փաստաբանի հետ:

Բեռնատարով Վթարի Գործի Անվճար Խորհրդատվություն

Լոս Անջելեսում բեռնատարով վթարի ենթարկվելու արդյունքում վնասվածքներ ստանալուց հետո դուք կարող եք անցնել երկարատև և թանկարժեք վերականգնում՝ այդ ընթացքում բացակայելով աշխատանքից: Քանի որ ձեր խնայողությունները սպառվում են և այլևս չունեք եկամուտ, որի վրա կարող եք հույս դնել, ձեր հետագա բուժօգնության/խնամքի համար վճարելը դառնում է անհնարին:

Հայցի գործընթացն ինքնուրույն վարելը նույնպես կարող է անհնարին թվալ: Վթարի հետևանքով վնասվածք ստանալուց հետո մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի ձեր ամբողջական վերականգնման համար: Եթե ​​ձեր վթարի համար մեղավոր բեռնատարի վարորդը վթարի պահին աշխատում էր բեռնափոխադրման կամ առաքման ծառայությունում, դուք կարող եք նաև դիտարկել ընկերության կամ կորպորացիայի դեմ հայց ներկայացնելը:

Բացի տեղեկանալուց, թե ում դեմ պետք է հայց ներկայացնեք, դուք պետք է նաև իմանաք այն բոլոր վնասվածքների մասին, որոնց համար կարող եք փոխհատուցում պահանջել, ինչպես նաև համապատասախան  կազմակերպությունների դեմ ճիշտ ժամկետներում հայց ներկայացնելու և ապահովագրական մասնագետի հետ բանակցելու մասին, որպեսզի ստանաք բավարար փոխհատուցում ձեր հաշիվները վճարելու համար:

Maison Law-ում մենք օգնում ենք ձեզ հասկանալ ձեր տարբերակները և պարզաբանում ենք բոլոր շփոթությունները: Բոլոր տուժած անձանց մենք առաջարկում ենք գործի անվճար գնահատում: Այս գնահատման համար դուք չունեք որևէ պարտավորություն: Եթե ​​դուք որոշում եք դիմել մեզ ձեզ ներկայացնելու համար, դուք չունեք որևէ պարտավորություն մեր նկատմամբ, քանի դեռ մենք չենք շահել ձեր գործը:

Լոս Անջելեսի Բեռնատարներով Վթարների Վտանգները

Արտադրողները, մանրածախ առևտրով զբաղվողները և տեղական գյուղատնտեսական ձեռնարկությունները ավտոմայրուղիներում և նեղ փողոցներում օգտագործում են առաքումներ և փոխադրումներ իրականացնող մեծ բեռնատարներ: Այս հսկա մեքենաները նաև աշխուժացնում են քաղաքը՝ հավաքելով աղբը և ապահովելով հասարակական տրանսպորտի ծառայություն: 

Այս բոլոր չափազանց մեծ մեքենաները դառնում են ճանապարհին հնարավոր վտանգներ ստեղծող, երբ վարորդները շեղվում են իրենց հանձնարարությունով կամ բջջային հեռախոսներով: Ժամկետների ճնշման պատճառով վարորդները կարող են նաև շատ հոգնած կամ անուշադիր լինել: Նրանք կարող են դուրս գալ հանդիպակաց երթևեկության գոտի, որի արդյունքում իրենց բեռնատարի պոչային մասը կարող է հարվածել մոտեցող մեքենաներին, կամ նրանք կարող են փոխել երթևեկության գոտին՝ չնկատելով իրենց կողքի մեքենան:

Բեռնատարներով վթարները հազվադեպ չեն Լոս Անջելեսում, հատկապես բանուկ երթուղիներում, ինչպիսին է Interstate 710-ը: Կալիֆոռնիայի Տրանսպորտային Վնասվածքների Քարտեզագրման Համակարգը 2020 թվականին արձանագրել է բեռնատարների մասնակցությամբ 1673 վթար Լոս Անջելեսի Շրջանում: Այդ վթարները հանգեցրել են 55 ողբերգական մահերի և ավելի քան 2000 վիրավորների այդ տարվա ընթացքում։

Բեռնատարներով Վթարների Տարածված Վնասվածքները

Հսկա տրանսպորտային միջոցի մասնակցությամբ ցանկացած բախում մեծ հավանականությամբ ծանր վնասվածքներ կպատճառի մեքենաներում և SUV-երում գտնվող անձանց, մոտոցիկլավարներին, հեծանվորդներին կամ հետիոտներին: Հարվածի ուժը շատ մեծ է, և որոշ բեռնատարների կառուցվածքի պատճառով ավելի փոքր տրանսպորտային միջոցները և մարդիկ ավելի հեշտությամբ են հայտնվում դրանց տակ:
Խոշոր վնասվածքները հիմնականում ախտորոշվում են շտապօգնության սենյակներում մեծ մեքենայի մասնակցությամբ վթարից հետո: Սրանք ծանր վնասվածքների ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք առավել հաճախ բուժում են բժիշկները բեռնատարներով վթարներից հետո.

Գլխուղեղի Վնասվածքներ։ Բեռնատարի մասնակցությամբ վթարի ժամանակ գլխին հարվածը կարող է հանգեցնել գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի: Այն կարող է հանգեցնել մեղմից մինչև ծանր ցնցում: Տուժողները կարող են ունենալ կարճատև կամ երկարատև հիշողության կորուստ, սրտխառնոց, տրամադրության փոփոխություններ և խոսելու դժվարություն:

Ողնաշարի Միջին Հատվածի Վնասվածք։ Գլխի սաստիկ ետ ու առաջ նետման հետևանքով վնասվածք (whiplash): Այս տեսակի վնասվածքներն առաջացնում են ցավ, որը կարող է տարածվել ամբողջ մարմնով: Ծանր դեպքերում տուժողները կարող են չվերահսկել կամ չզգալ իրենց վերջույթները:

Մեջքի վնասվածքներ։ Մեջքի մկանները, կապանները և ջլերը բախման ժամանակ հաճախ ունենում են մանր պատռվածքներ: Սա կարող է առաջացնել մեջքի ցավ, որը դժվար է բուժել և շատ ցավոտ է: Մեջքի խնդիրները կարող են լինել երկարատև և պահանջել ֆիզիոթերապիա անգամ վթարից տասնամյակներ անց:

Կոտրվածքներ։ Որքան մեծ է հարվածի ուժգնությունը բախման պահին, այնքան ավելի շատ ոսկորների կոտրման է այն հանգեցնում: Բեռնատարները կարող են սեղմել փոքր մեքենաները, ինչի հետևանքով զոհերի ձեռքերն ու ոտքերը սեղմվում են մինչև կոտրման աստիճանի: Գանգուղեղի կոտրվածքը ևս մեկ ծանր վնասվածք է, որը կարող են ստանալ տուժողները:

Օրգանների Վնասվածքներ։ Հյուսվածքը, որը պահում և միավորում է օրգանները, կարող է վնասվել և սպառնալ կյանքին: Կոտրված ոսկորները կարող են տեղաշարժվել և մտնել կենսական օրգանների մեջ:

Մշտական ​​Ֆիզիկական Հաշմանդամություն։ Բեռնատարների հետ բախումները հաճախ դաժան են, և ստացած վնասվածքները կարող են հանգեցնել մշտական առողջական խնդիրների: Բժշկական սարքավորումների, թերապիայի և վիրահատությունների ծախսերը ծածկելու համար տուժած անձանց տարիներ շարունակ անհրաժեշտ է լինելու ֆինանսական աջակցություն: Նրանց կարող է նաև պահանջվել տան և աշխատավայրերի փոփոխություն:

Լոս Անջելեսում Բեռնատարով Վթարից Հետո Պատասխանատվության Որոշում

Բեռնատարով վթարից տուժածները հաճախ պայքարում են՝ պարզելու, թե ում դիմել վթարից հետո ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Փորձառու վարորդները կարող են աշխատել ինքնուրույն կամ տեղափոխել ապրանքներ բազմաթիվ խոշոր ընկերությունների համար: Նման դեպքերում շատ կարևոր է անձնական վնասվածքների հարցերով փաստաբանի աջակցությունը: Փաստաբանն օգնում է տուժողներին որոշել, թե ում դեմ ներկայացնել ապահովագրական փոխհատուցման հայց և ինչքան փոխհատուցում պահանջել:
Իրականում, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կապ հաստատել բազմաթիվ կողմերի հետ՝ տուժած անձի խնամքի համար անհրաժեշտ ամբողջական փոխհատուցում ապահովելու համար: Ներգրավված կողմեր կարող են լինել.
  • Անկախ Վարորդը։ Ինքնազբաղված վարորդը պետք է ապահովագրված լինի իր անձնական առևտրային բեռնատարի ապահովագրական պայմանագրով:
  • Լոս Անջելեսի Բեռնափոխադրումներ Իրականացնող Ընկերությունը։ Վարորդները հաճախ աշխատում են տեղական առաքման կամ բեռնափոխադրման ընկերություններում, որոնք նաև ապահովագրական ծածկույթ են նախատեսում վթարներից տուժածների համար: Այս ընկերությունները կարող են նաև կնքել պայմանագրեր իրենց վարորդների հետ, որպեսզի նրանք աշխատեն շատ ավելի մեծ ընկերությունների՝ կորպորացիաների համար:
  • Ազգային Դիստրիբյուտորները և Խոշոր Ընկերությունները (Կորպորացիաներ): Ընկերությունները, ինչպիսիք են Amazon-ը կամ Հոթորնի (Hawthorne) Stevens Transport-ը, օգտագործում են բեռնատարներ՝ մատակարարման շղթայի շարժն ապահովելու համար: Այս ընկերություններից պահանջվում է իրենց բեռնատարների վարորդներին տրամադրել ապահովագրություն, որն ուժի մեջ է մտնում, երբ նրանց աշխատակիցները վթարների պատճառ են դառնում:
  • Բեռնատարներ Արտադրողը։ Եթե բեռնատարի նախագծման մեջ կա անսարքություն կամ եթե վթարին նպաստել է բեռնատարի որևէ մասի խափանումը, ապա բեռնատարը կամ դրա մասերն արտադրողը կարող է մասամբ պատասխանատվություն կրել: Թերի մասի հետկանչումը կամ վերանորոգման ենթակա խնդրի առկայությունը նույնպես կարող է նշանակել արտադրողի պատասխանատվություն:
  • Տեղական Իշխանությունները։ Եթե վթարը կապված է քաղաքին պատկանող տրանսպորտային միջոցի հետ, ինչպիսին է ավտոբուսը կամ կոմունալ բեռնատարը, տեղական իշխանությունները կարող են պատասխանատվություն կրել: Քաղաքի վարչության դեմ հայց ներկայացնելն ավելի բարդ գործընթաց է, քան մեկ այլ վարորդի դեմ հայց ներկայացնելը: Անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կարող է օգնել ձեզ արդար փոխհատուցում ստանալ ձեր վնասվածքների համար:

Լոս Անջելեսում Բեռնատարի Սխալի Հետևանքով Մահ Պատճառելը

Ցանկացած բախման ժամանակ բեռնատարների հարվածն ունի մեծ ուժ, և այդ ուժը հաճախ սպառնում է այլ վարորդների և ուղևորների կյանքին: Ընտանիքների համար, որոնք կորցնում են իրենց հարազատին նման դժբախտ պատահարների հետևանքով, երբեք չի կարող փոխարինվել իրենց հարազատի խնամքն ու աջակցությունը:

Մերձավոր ազգականները կարող են պատասխանատվության ենթարկել բեռնատարի վարորդին և, որոշ դեպքերում, վարորդի գործատուին ողբերգական վթարի համար: Բոլոր պատասխանատու կողմերի դեմ ներկայացված ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հայցը նպատակ ունի պաշտպանելու ընտանիքին ֆինանսական դժվարություններից կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:

Ընտանիքի անունից ներկայացված ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան քաղաքացիական հայցը ակնկալում է աջակցություն թաղման հսկայական ծախսերի համար: Այս հայցը նախատեսում է նաև փոխհատուցման արտակարգ իրավիճակներին արձագանքման վճարները և մյուս բոլոր բժշկական հաշիվները վճարելու համար, որոնք կուտակվել են նախքան անձի մահանալը: Թույլատրվում է նաև պահանջել փոխհատուցում ֆինանսական աջակցության փոխարինման համար, որը զոհն այլևս չի կարող ապահովել իր ընտանիքի համար իր աշխատանքի միջոցով:

Կապ Հաստատեք Լոս Անջելեսի Բեռնատարներով Վթարների Հարցերով Փաստաբանի հետ

Բեռնատարների մասնակցությամբ վթարներն անձնական վնասվածքների առանձնահատուկ դեպքեր են, քանի որ ծանր վնասվածք ստանալու վտանգը շատ ավելի մեծ է: Բացի այդ, վթարի պատասխանատվությունը ​​կարող են կիսել միաժամանակ մի քանի կողմեր:

Տուժած անձինք չպետք է մտածեն վերականգնման ծախսերի մասին իրենց վերականգնման ընթացքում: Բեռնատարների վարորդների և նրանց գործատուների ապահովագրական ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն տուժած անձին և նրա ընտանիքին պատճառված բոլոր դժվարությունների համար:

Խնդրում ենք խորհրդակցել Լոս Անջելեսի բեռնատարներով վթարների հարցերով զբաղվող փաստաբանի հետ վթարից անմիջապես հետո: Ձեր և ձեր ընտանիքի համար հասանելի են փոխհատուցումներ, որոնց մասին ապահովագրական ընկերությունները ձեզ չեն տեղեկացնի:

Փաստաբան Մարտին Գասպարյանն առաջարկում է գործի անվճար և գաղտնի գնահատում: Պարոն Գասպարյանը քրտնաջան աշխատում է, որպեսզի հաճախորդները կարողանան վերականգնել իրենց առողջությունն ու կյանքը՝ չանհանգստանալով հիվանդանոցի վճարումների և կորցրած աշխատավարձի համար: