El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Լոնգ Բիչի Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան

Լոնգ Բիչը գրավում է բազմաթիվ այցելուների, ովքեր գալիս են ավազոտ լողափերի, արևի և առափնյա տեսարժան վայրերի համար։ Այն նաև Կալիֆոռնիայի յոթերորդ ամենախիտ բնակեցված քաղաքն է, հետևաբար շատ բնակիչներ աշխատում, սովորում և վայելում են իրենց ծերությունը քաղաքում։

Ցավոք, Լոնգ Բիչը բախվում է այն նույն վտանգներին, որոնց բախվում են Լոս Անջելեսի մյուս շրջանները։ 405-րդ Մայրուղու երթևեկությունը հասնում է վտանգավոր մակարդակի, և հաճախ տեղի են ունենում զանգվածային վթարներ։ Բնակավայրերի ղեկավարները և սեփականատերերը կարող են անտեսել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները և վտանգավոր սպառնալիքներ ստեղծել վարձակալների համար։ Խանութների սեփականատերերն ու պատասխանատուները կարող են չապահովել անցուղիների անվտանգությունը, մինչև որևէ անձ չսայթաքի և չընկնի։

Յուրաքանչյուր դեպքում, Կալիֆոռնիան հնարավորություն է տալիս տուժողներին պահանջելու փոխհատուցում իր վնասվածքների համար պատասխանատու ցանկացած մեղավոր կողմից։ Սակայն վնասվածքների հայցով լիարժեք փոխհատուցում ստանալը կարող է դժվար լինել առանց Լոնգ Բիչում անձնական վնասվածքների հարցերով փորձառու փաստաբանի օգնության։

Long Beach Accident Injury Claims Process

ՔԱՅԼ 1

Զանգահարեք Մեզ Անվճար Խորհրդատվության Համար

Զանգահարեք մեզ 24/7 Առանց Պարտավորությունների

ՔԱՅԼ 2

Նկարագրեք Ձեր Դեպքի Մանրամասները

Այնուհետև մենք կքննարկենք ձեր իրավական տարբերակները և կորոշենք՝ արդյոք վերցնել ձեր գործը։

ՔԱՅԼ 3

Վստահեք Maison Law Ընկերությանը՝ Առանց Նախնական Վճարների

Մենք աշխատում ենք պայմանականության սկզբունքով: Չկան փաստաբանական վճարներ, քանի դեռ դուք չեք շահել ձեր գործը։

ՔԱՅԼ 4

Ստացեք Ձեր Փոխհատուցումը

Մենք կպայքարենք, որպեսզի դուք ստանաք հնարավոր առավելագույն փոխատուցումը ձեր կրած վնասների համար։

Կապ Հաստատեք Maison Law-ի հետ՝ Լոնգ Բիչում Տուժած Անձանց Անվճար Խորհրդատվության Համար

Եթե դուք կամ ձեր հարազատը լուրջ վնասվածքներ եք ստացել Լոնգ Բիչում պատահարի արդյունքում, դուք պետք է հնարավորություն ունենաք կենտրոնանալու վնասվածքներից ապաքինվելու և ձեր կյանքը վերակառուցելու վրա։ Ցավոք, բժշկական հաշիվները և վերականգնման ծախսերը կարող են ստեղծել ծանր ֆինանսական բեռ, երբ դուք դեռ ապաքինման փուլում եք։

Եթե ձեր պատահարը տեղի է ունեցել ինչ-որ մեկի անզգուշության հետևանքով, դուք չպետք է միայնակ կրեք այդ ծախսերը։ Կապվեք մեզ հետ նախքան որևէ ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ խոսելը։ Maison Law ընկերությունը առաջարկում է անվճար խորհրդատվություն Լոնգ Բիչում տուժած բոլոր անձանց։ Սա հնարավորություն է պարզելու, թե որքան արժե ձեր վնասվածքների գործը։

Անձնական Վնասվածքների Հանգեցնող Վտանգները Լոնգ Բիչում

Անձնական վնասվածքների պահանջ/հայց կարող է ներկայացվել այն դեպքում, երբ որևէ մեկը պարտավոր է եղել ապահովել ձեր անվտանգությունը, անտեսել է այդ պարտականությունը, և արդյունքում դուք վնասվածք եք ստացել: Լոնգ Բիչի վարորդները պարտավոր են զգուշություն դրսևորել մյուս վարորդների, մոտոցիկլավարների, հետիոտների և հեծանվորդների նկատմամբ: Բիզնեսի սեփականատերերը պարտավոր են ապահովել իրենց հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների անվտանգությունը: Վարձատուները պարտավոր են ապահովել իրենց վարձակալների անվտանգությունը:

Երբ այս պարտականությունները չեն կատարվում, վնասվածք ստացած տուժողները և նրանց ընտանիքները կարող են դիմել մեղավոր կողմի ապահովագրական ընկերությանը փոխհատուցման համար:

Անձնական վնասվածքների գործերի ամենատարածված օրինակներն են ավտովթարները: 710 Freeway, Highway 1 կամ Highway 19 ճանապարհներով երթևեկող անզգույշ կամ անպատասխանատու վարորդը կարող է հարվածել ձեր մեքենային ցանկացած կողմից: Եթե դուք վնասվածք եք ստացել, կարող եք դիմել վարորդի ավտոապահովագրությանը՝ բժշկական և այլ ծախսերի փոխհատուցման համար:

Ավտովթարները միայն մեկ օրինակն են այն դեպքերի, որոնցով Maison Law-ի անձնական վնասվածքների հարցերով փաստաբանները օգնում են հաճախորդներին: Ահա մի քանի այլ անձնական վնասվածքների գործերի օրինակներ․

  • Լոնգ Բիչի Ավտովթարներ։ Վարորդները և ուղևորները, ինչպես նաև մոտոցիկլավարները, կարող են լուրջ վնասվածքներ ստանալ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ։ Ավտոապահովագրական ընկերությունների մասնագետները հաճախ փորձում են մեղքը վերագրել անմեղ տուժողներին՝ իրենց ապահովադիրներին պաշտպանելու համար։ Կարևոր է դիմել իրավաբանական մասնագետի, որը կպաշտպանի ձեր շահերը և կաշխատի ապահովել, որ դուք առավելագույն փոխհատուցում ստանաք Լոնգ Բիչի ավտովթարի հայցից։
  • Մեծ Բեռնատարներով Վթարներ։ Լոնգ Բիչի ավտոճանապարհներին մեծ բեռնատարների մասնակցությամբ վթարները հաճախ հանգեցնում են լուրջ վնասվածքների։ Լոնգ Բիչի բեռնատարներով վթարների հարցերով զբաղվող փաստաբաններն օգնում են պարզել՝ արդյոք փոխհատուցում պետք է պահանջել բեռնատարների վարորդներից, թե նրանց գործատու ընկերությունից։ Որոշ դեպքերում, երկու կողմերն էլ կարող են պատասխանատվություն կրել և պետք է աջակցություն ցուցաբերեն։
car accident
  • Հետիոտնային և Հեծանվային Վթարներ։ Ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում ամենախոցելի տուժողները հետիոտները և հեծանվորդներն են։ Հետիոտները, որոնք հարված են ստանում հետիոտնային անցումներում և դրանցից դուրս, պետք է դիմեն անզգույշ վարորդներին՝ վնասվածքների աջակցության համար: Walk Score-ը Լոնգ Բիչը ներառել է ԱՄՆ-ի ամենաշատ քայլող բնակչությամբ քաղաքների տասնյակում և այն ճանաչել է շատ բարենպաստ քաղաք հեծանիվ վարելու համար: Մարդիկ սիրում են քայլել արևի ներքո, սակայն հետիոտները և հեծանվորդները պետք է զգույշ լինեն վտանգավոր վարորդներից: Անպատասխանատու վարորդները, որոնք անվտանգ կերպով չեն երթևեկում, պետք է ամբողջությամբ պատասխանատվություն կրեն իրենց գործողություններից բխող բոլոր բժշկական ծախսերի համար:
  • Մոտոցիկլետային Վթարներ։ Լոնգ Բիչն ունի շատ բարենպաստ պայմաններ մոտոցիկլավարների համար, սակայն դա նաև նշանակում է, որ կարող են տեղի ունենալ վթարներ։ Մոտոցիկլավարները փոքր չափերի և պաշտպանության բացակայության պատճառով ավելի խոցելի են վթարների նկատմամբ, և վթարի հետևանքները կարող են լինել լուրջ կամ նույնիսկ մահացու։ Լոնգ Բիչում մոտոցիկլետային վթարներները տեղի են ունենում տարբեր գործոնների հետևանքով։ Մեր թիմը կարող է օգնել ձեզ որոշել, թե ով է պատասխանատու այսպիսի որևէ դժբախտ պատահարի հետևանքով ձեր կրած վնասների համար։
  • Պատահարներ Աշխատավայրում։ Լոնգ Բիչում է գտնվում աշխարհի ամենամեծ նավահանգիստներից մեկը։ Լոնգ Բիչի նավահանգստի աշխատակիցներն ու տեղի շինհրապարակներում աշխատողները հաճախ վտանգում են իրենց կյանքը՝ կատարելով վտանգավոր աշխատանքներ։ Տուժողները կարող են դիմել աշխատողների փոխհատուցման համար, սակայն կան որոշակի դժվարություններ, որոնց դեպքում աշխատողները փոխհատուցում չեն ստանում։ Ցանկացած աշխատավայրում աշխատողները կարող են աշխատել անապահով աշխատանքային պայմաններում։ Մեծ ընկերություններում աշխատող անձինք, ինչպիսիք են Boeing-ը կամ տեղական տեխնոլոգիական ընկերությունները, պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց գործատուները չկարողանան խուսափել պատասխանատվությունից։
  • Սայթաքել- Ընկնելու Հետևանքով Վնասվածքներ։ Սուպերմարկետները, առևտրի կենտրոնները և Target-ի նման վայրերը պարտավոր են ապահովել անվտանգ գնումների պայմաններ։ Եթե մեկ այլ հաճախորդ որևէ ըմպելիք է թափում գետնին, և դուք սայթաքում-ընկնում եք, տարածքի սեփականատերը կամ ընկերությունը պետք է ամբողջությամբ աջակցի ձեր վերականգնմանը։ Բնակարանի սեփականատերը կամ պատասխանատու ընկերությունը կարող է անտեսել աստիճանավանդակների ամրության ապահովումը, կամ գոլֆի դաշտի անձնակազմը կարող է որևէ առարկա թողնել դաշտում, որին դուք կարող եք հարվածել և ընկնել։ Եթե դուք ընկնեք և վնասվեք, այդ տարածքի սեփականատերը և պատասխանատուները կրելու են պատասխանատվություն ։
  • Շների Կծոցներ։ Կալիֆոռնիան շների կծոցների դեպքում առաջնորդվում է «խիստ պատասխանատվության» սկզբունքով։ Սա նշանակում է, որ շան տերերը կարող են պատասխանատվության ենթարկվել ուրիշին պատճառած վնասվածքների համար, նույնիսկ եթե իրենց շունը նախկինում չի կծել որևէ մեկին։ Ձեր գործը շան կծոցների հարցերով փորձառու փաստաբանին վստահելը լավագույն տարբերակն է շան հարձակման հետևանքով բարդ վերականգնման ընթացքում լիարժեք փոխհատուցում ստանալու համար։
  • Քաղաքային Իշխանությունների Պատասխանատվություն։ Հասարակական տրանսպորտով երթևեկելու, հասարակական այգում կամ հասարակական շենքում վնասվածք ստանալու դեպքում ձեր վերականգնման համար կարող է պատասխանատվություն կրել Լոնգ Բիչը կամ Լոս Անջելեսի Շրջանը։ Քաղաքային իշխանությունների դեմ հայց ներկայացնելը  կարող է ավելի բարդ լինել, քան սովորական անձնական վնասվածքների հայցը, սակայն Maison Law-ի փաստաբաններն ունեն անհրաժեշտ փորձ՝ արդարացի կարգավորման բանակցություններ վարելու համար։
  • Ապօրինի Գործողության Հետևանքով Մահվան Նպաստներ։ Ցավոք, ամենավատ դեպքերում անզգույշ պատահարները կարող են հանգեցնել մահվան։ Կալիֆոռնիան թույլ է տալիս ընտանիքի անդամներին ֆինանսական աջակցություն պահանջել ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հայցի միջոցով։ Տուժողի ամուսինը կամ երեխաները կամ Լոնգ Բիչի անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կարող են ներկայացնել այդ քաղաքացիական հայցը ընտանիքի մնացած անդամների անունից։ Ապօրինի Գործողության Հետևանքով Մահվան հայցով կարող է պահանջվել ֆինանսական աջակցություն՝ թաղման ծախսերի, բժշկական հաշիվների և շտապօգնության վճարների համար։ Ընտանիքը պետք է նաև ստանա փոխհատուցում այն ուղղորդումների / խորհուրդների և եկամտի համար, որոնք հանգուցյալը այլևս չի կարող ապահովել ապագայում։

Ի՞նչ Կարող եմ Անել Լոնգ Բիչում Պատահարից Հետո՝ Իմ Հայցով Առավելագույն Փոխհատուցում Ստանալու Համար

Ձեր Լոնգ Բիչի անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կանցկացնի ձեր գործի հանգամանքների լիարժեք քննություն, սակայն վավերական ապացույցներ ձեռք բերելու լավագույն հնարավորությունը պատահարից անմիջապես հետո է:

Ապացույցները կարևոր դեր ունեն վնասվածքի ամուր հայց կազմելու գործում, որը ապահովագրական ընկերությունը չի կարողանա մերժել:

Եթե ֆիզիկապես կարող եք, փորձեք դեպքի վայրում կատարել հետևյալ գործողությունները.

  • Զանգահարեք 911: Եթե վնասվածքներ ունեք, զանգահարեք շտապօգնություն։ Պատմեք բուժաշխատողներին ձեր մարմնի բոլոր ցավող հատվածների մասին։ Պատահարի հաջորդ օրերին այցելեք ձեր բժշկին և արձանագրեք բոլոր վնասվածքները։ Պատահարի շոկը կարող է քողարկել վնասվածքների ցավը մինչև հաջորդ օրը։ Ռենտգենային հետազոտությունը կարող է ցույց տալ մանր վնասնվածքը, որի մասին դուք չեք իմացել դեպքի վայրում գտնվելիս։
  • Ավտովթարից հետո զանգահարեք ոստիկանություն կամ ճանապարհային պարեկային ծառայություն։ Պատմեք ոստիկաններին ամեն ինչ, ինչ հիշում եք դեպքի մասին, ներառյալ, եթե նկատել եք, որ մեղավոր վարորդը վթարի պահին օգտվել է բջջային հեռախոսից։ Ոստիկանության աշխատակիցները կկազմեն վթարի մասին արձանագրություն, որը ձեր Լոնգ Բիչի փաստաբանը կօգտագործի որպես ապացույց։
  • Տեղեկացրեք ղեկավարին պատահարի մասին: Եթե պատահարը տեղի է ունեցել ինչ-որ մեկի տարածքում, աշխատավայրում կամ խանութում, պատասխանատու անձը պետք է կազմի միջադեպի մասին արձանագրություն: Այդ արձանագրությունը նույնպես արժեքավոր ապացույց է:
  • Լուսանկարներ արեք: Լուսանկարեք միջադեպի բոլոր մանրամասները, ներառյալ՝ մեքենաների վնասները կամ ձեր վնասվածքները: Եթե հարվածել կամ սայթաքել-ընկել եք, լուսանկարեք այն խոչընդոտը, որի պատճառով ընկել եք: Այդ վտանգը կարող է արագ հեռացվել կամ մաքրվել ձեր հեռանալուց հետո: Եթե ձեզ հիվանդանոց են տեղափոխում, խնդրեք ձեզ հետ գտնվողին կամ ձեզ օգնության հասած ականատեսին լուսանկարներ անել ձեր փոխարեն:
cropped-What-to-do-after-a-car-accident-in-California.png
  • Խոսեք վկաների հետ: Վերցրեք կոնտակտային տվյալները և փոխանցեք դրանք ձեր Լոնգ Բիչի անձնական վնասվածքների հարցերով փաստաբանին: Վկաների ցուցմունքները հաճախ համոզիչ ապացույցներն են վնասվածքների հայցում:
  • Մեղավոր կողմի հետ մի՛ քննարկեք, թե ում մեղքով է տեղի ունեցել պատահարը կամ ինչ վնասվածքներ եք ստացել: Արտահայտությունները, ինչպիսիք են՝ «Ես լավ եմ» կամ «իմ մեղքով էր», կվնասեն ձեր գործին հետագայում: Նաև, հրաժարվեք ձայնագրվող հայտարարություններ անելուց, երբ պատահարից հետո ձեզ զանգահարի ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
  • Կապ հաստատեք Լոնգ Բիչի անձնական վնասվածքների հարցերով փաստաբանի հետ: Դուք պետք է խոսեք փորձառու իրավաբանի հետ, նախքան որևէ ապահովագրական ընկերության հետ խոսելը: Ապահովագրական ընկերությունները աշխատում են սահմանափակել փոխհատուցման չափը։ Նրանք գիտակցաբար կստիպեն ձեզ սպասել այնքան, մինչև որ հուսահատվեք: Այնուհետև ապահովագրական մասնագետները կառաջարկեն ձեզ շատ ավելի քիչ փոխհատուցում, քան ձեզ անհրաժեշտ է ձեր հաշիվները վճարելու համար՝ հուսալով, որ դուք կհամաձայնվեք նրանց առաջին իսկ առաջարկին: Ձեր փաստաբանը կպաշտպանի ձեզ այս ռազմավարություններից և կապահովի, որ դուք ստանաք առավելագույնը ձեր հայցից:

Ո՞ր ծախսերի համար կարող եմ ստանալ փոխհատուցում Լոնգ Բիչում պատահարի հետևանքով

Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է կազմել ձեր վնասվածքների և կրած դժվարությունների ամբողջական ցուցակ: Ձեր Լոնգ Բիչի անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կօգնի ձեզ կազմել այդ ցուցակը, քանի որ ցանկացած բացթողում կարող է դառնալ ձեր պատասխանատվությունը:

Այս գործոնները զգալիորեն կազդեն ձեր կարգավորման արժեքի վրա.

  • Հիվանդանոցային խնամքի և ֆիզիկական թերապիայի ընդհանուր ծախսեր:
  • Երկարաժամկետ վնասվածքի կամ մշտական ֆիզիկական հաշմանդամության դեպքում անհրաժեշտ խնամքի համար կանխատեսվող ծախսեր:
  • Բժշկական ժամադրություններին և մասնագետներին այցելությունների ճանապարհածախսեր, ներառյալ փոխադրման ծառայությունների ծախսերը, եթե դուք չեք կարողանում կանգնել կամ մեքենա վարել:
  • Ոչ տնտեսական վնասներ, ինչպիսիք են ֆիզիկական ցավը և հոգեկան տառապանքները, որոնք դուք կրում եք վնասվածքների պատճառով, ներառյալ ճնշվածությունը (դեպրեսիա), անհանգստությունը և ձեր կյանքը վայելելու հնարավորության կորուստը:
  • Աշխատանքից բացակայելու պատճառով նախկինում կորցրած և ապագայում ակնկալվող եկամուտներ, ինչպես նաև ձեր կորցրած աշխատունակության վիճակի գնահատումը, եթե ունեք մշտական հաշմանդամություն:
  • Գույքի վնաս կամ կորուստ:

Our Clients Say...

Having never been in an accident before I had no idea what happened next but thankfully Maison Law was there to help me through every step.

I always had any and all questions answered and I felt secure knowing I was in good hands.

Accidents are a terrible thing to happen but I am so grateful for Maison Law for the help in navigating the aftermath.

Amity Sallee,
October 2021

Կարևոր կետեր՝ Ձեր Լոնգ Բիչի Վնասվածքի Հայցով Առավելագույն Փոխհատուցում Ստանալու Համար

Ժամկետները կարևոր են վնասվածքների հայց ներկայացնելիս։ Կալիֆոռնիայում դուք ունեք մինչև երկու տարի պատահարի օրվանից՝ վնասվածքների պահանջ/հայց ներկայացնելու համար։ Նույն ժամկետը գործում է նաև այն ընտանիքների համար, որոնք ներկայացնում են ապօրինի գործողության հետևանքով մահվան հայց։ Եթե ձեր հայցում ներգրավված է քաղաքային, նահանգային կամ պետական գործակալություն, վերջնաժամկետը կարող է ավելի կարճ լինել։

Կարևոր է հնարավորինս շուտ դիմել Լոնգ Բիչի փորձառու փաստաբանին։ Որքան ավելի երկար եք սպասում, այնքան ավելի դժվարանում է ապացույցներ և փաստաթղթեր հավաքելու և կարևոր վկաներին գտնելու գործընթացը։

Կապ Հաստատեք Լոնգ Բիչի Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբանի Հետ

Եթե դուք լուրջ վնասվածքներ եք ստացել կամ կորցրել եք ձեր հարազատին Լոնգ Բիչում ինչ-որ մեկի անզգուշության պատճառով, սկսեք գործել հնարավորինս շուտ: Ապահովագրական ընկերությունները պարտավոր չեն տեղեկացնել ձեզ բոլոր հասանելի նպաստների մասին: Խուսափեք ապահովագրական մասնագետների հետ խոսելուց, քանի դեռ չեք պարզել, թե ինչ արժե ձեր գործը:

Maison Law-ի հիմնադիր Մարտին Գասպարյանն առաջարկում է անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն Լոնգ Բիչում տուժած բոլոր անձանց: Պարոն Գասպարյանը աշխատել է խոշոր կորպորացիաների համար և համագործակցել աշխարհի ամենամեծ ապահովագրական ընկերությունների հետ: Նա այժմ օգտագործում է իր գիտելիքները՝ պաշտպանելու սովորական մարդկանց, որպեսզի նրանք չտուժեն կորպորատիվ իրավաբանների և ապահովագրական կարգավորողների գործողություններից: