El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Կալիֆոռնիայի Շների Կծոցների Հարցերով Փաստաբան

Կալիֆոռնիայի եղանակն ինքնին նպաստում է բացօթյա կյանքին, ինչպես մարդկանց, այնպես էլ ընտանի կենդանիների համար: Այնուամենայնիվ, կարևոր է, որ շների պատասխանատու տերերը (տիրապետողներ) իրենց ուղեկիցներին կապած պահեն: Ավելին, երբ շունը հասարակական վայրում է, տերը պատասխանատու է, որ շունը վնաս չպատճառի մյուսներին:

Շների կծոցները սարսափելի փորձություններ են: Թեև փափկամազիկ ընկերները հաճախ սիրառատ և քնքուշ են, նրանք կարող են ծանր վնասներ հասցնել, եթե այդպես որոշեն: Անկախ շան չափսից՝ սուր ատամները կարող են ցավոտ վերքեր առաջացնել, որոնց բուժումը կարող է տանջալից և թանկ լինել:  

Երբ Կալիֆոռնիայում շունը կծում է իր «զոհին», տերը պատասխանատվություն է կրում տուժած անձի վերականգնման համար: Ծանր հարձակումների դեպքում բժշկական վճարները և բաց թողնված աշխատաժամերը կարող են արագ կուտակվել: Այդ պատճառով շատ կարևոր է դիմել փաստաբանի, որը հմտացած է Կալիֆոռնիայի շների կծոցների մասին օրենքում: Maison Law-ը մասնագիտանում է Կալիֆոռնիայի շների կծոցների մասին օրենքում և կարող է օգնել ձեզ փոխհատուցում ստանալ ձեր կրած յուրաքանչյուր ֆինանսական վնասի համար:

Կապ հաստատեք Maison Law-ի հետ այսօր՝ գործի անվճար, առանց պարտավորությունների վերլուծության համար: Մենք կքննարկենք ձեր գործի մանրամասները, որպեսզի դուք կարողանաք հստակ պատկերացում կազմել ձեր բոլոր իրավական տարբերակների մասին:

Անվճար Խորհրդատվություն Կալիֆոռնիայում Շների Կծոցից Տուժած Անձանց Համար

Դուք կարող եք շոկի ենթարկվել շան կծոցից կամ կծոցներից: Բուժօգնություն ստանալուց և ապահով լինելուց հետո դուք սկսելու եք մտածել ձեր բժշկական ծախսերի և այն մասին, թե որքան ժամանակ է պահանջվելու ձեր վերականգնման համար: Հնարավոր է, որ դուք չկարողանաք քայլել կամ օգտագործել ձեր վնասված ձեռքը, ինչպես նաև չկարողանաք վերադառնալ աշխատանքի:

Հիվանդանոցային հաշիվները և կորցրած աշխատավարձերը կարող են արագորեն ձեզ կանգնեցնել ֆինանսական խնդիրների առջև: Ահա թե ինչու է կարևոր, որ մեղավոր կողմերը պատասխանատվություն կրեն ձեր վնասվածքների համար, իսկ ապահովագրական ընկերությունները օգնություն ցուցաբերեն ձեզ անհրաժեշտ պահին:

Maison Law-ում մենք մասնագիտանում ենք Կալիֆոռնիայի օրենսդրության ոլորտում և պաշտպանում ենք վնասվածքներ ստացած անմեղ մարդկանց: Դիմեք մեզ ձեր շան կծոցի դեպքի անվճար, առանց պարտավորությունների գնահատման համար: Պատմեք մեզ, թե ինչ է պատահել ձեզ հետ, որպեսզի մենք կարողանանք արդյունավետ աջակցություն ցուցաբերել ձեզ դժվար պահին:

Արդյո՞ք Ինձ Անհրաժեշտ է Շների Կծոցների Հարցերով Փաստաբան Կալիֆոռնիայում

Շան կծոցի վնասվածքի դեպքում կարող է պահանջվել ավելին, քան պարզապես շտապ բուժօգնության կենտրոն այցելելը: Կարող է պահանջվել վիրահատություն, շաբաթներ տևող վերականգնում և ֆիզիոթերապիա, և երբեմն պատճառ դառնալ, որ դուք շաբաթներ շարունակ բացակայեք աշխատանքից: Անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը լինելու է ձեր պաշտպանն այս ընթացքում, ով հավաստիանալու է, որ շան տիրոջը ներկայացնող ապահովագրական ընկերությունը ամբողջությամբ փոխհատուցում է ձեզ ձեր կրած բոլոր դժվարությունների համար: Սա ներառում է որոշ վնասներ, որոնք դուք, միգուցե, չեք նկատել, և միայն փորձառու փաստաբանը կնկատի դրանք և փոխհատուցում կպահանջի դրանց համար:

Ձեր անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը պաշտպանում է ձեզ ապահովագրական ընկերության «lowball» առաջարկներից: Ապահովագրության մասնագետները սպասում են ձեր բժշկական հաշիվների և կենսական ծախսերի կուտակմանը, որպեսզի ձեզ առաջարկ անեն, որը, սակայն, չի ծածկելու շան կծոցի հետևանքով ձեր կրած բոլոր ծախսերը: Դուք կարող եք այնքան հուսահատ լինել, որ պատրաստ լինեք ընդունելու նրանց առաջարկը, սակայն ձեր փաստաբանը գիտակցում է, որ ապահովագրական ընկերությունը ձեզ շատ ավելին է պարտք:

Ձեր փաստաբանը պաշտպանում է ձեզ այս անարդար մարտավարությունից և շատ ուրիշ քայլերից, որոնք ապահովագրական ընկերությունները կօգտագործեն ձեր հայցի գործընթացի յուրաքանչյուր փուլում: Ձեր փաստաբանը նաև սպառնալիք է ապահովագրական ընկերության համար: Եթե ​​դուք չեք ստանում արդարացի կարգավորման առաջարկ, միշտ կա նրանց դեմ դատարանում հայց ներկայացնելու տարբերակ: Դատական ​​թանկարժեք գործընթացից խուսափելը սովորաբար ավելի քան բավարար խթան է, որպեսզի ապահովագրական ընկերությունը պատրաստ լինի բանակցելու և տրամադրելու ձեզ և ձեր ընտանիքին այն, ինչ անհրաժեշտ է ֆիզիկապես և ֆինանսապես ոտքի կանգնելու համար:

Ե՞րբ է Շան Տերը (Տիրապետող) Պատասխանատու Կալիֆոռնիայում Շան Կծոցի Համար

Արդյո՞ք շների տերերը միշտ պատասխանատվություն են կրում, եթե իրենց շունը կծում է ձեզ, թե միայն այն դեպքում, եթե նրանք նախկինում կծել են մեկ ուրիշին: Շատ նահանգներում շունը պետք է նախկինում ագրեսիվ հակումներ ցուցաբերած լինի նախքան ձեզ վրա հարձակվելը, որպեսզի շան տերը պատասխանատվություն կրի ձեր վնասվածքների համար: Այնուամենայնիվ, Կալիֆոռնիան կիրառում է այլ կանոններ:
Մեր նահանգում շան տերը (տիրապետող) պատասխանատու է ձեր վնասվածքների համար, նույնիսկ եթե շունն առաջին անգամ է կծում որևէ մեկին կամ առաջին անգամ է դրսևորում ագրեսիա:
Կալիֆոռնիայում պատասխանատվության ենթարկվելու համար պահանջվում է երկու գործոնների առկայություն.
  • Շան տերը (տիրապետող) կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե հարձակումը տեղի է ունեցել հասարակական վայրում կամ մասնավոր սեփականության տարածքում, եթե տուժողը հրավիրվել է այդ սեփականության տարածք:
  • Տուժողը չպետք է հրահրի շանը հարձակման:

Շների կծոցների դեպքում խիստ պատասխանատվություն սահմանող նահանգում՝ ինչպիսին Կալիֆոռնիան է, շների տերերը կարող են պատասխանատվություն կրել շան կծոցից տուժած անձի վերականգնման համար, նույնիսկ եթե շունը նախկինում ոչ ոքի չի կծել կամ ագրեսիվ վարք չի դրսևորել: Տուժած անձինք կարող են հայց ներկայացնել շան տիրոջ բնակարանային ապահովագրության դեմ և ստանալ փոխհատուցում` բոլոր բժշկական ծախսերը վճարելու և վերականգնման ընթացքում կրած ֆինանսական կորուստները ծածկելու համար:

Շան կծոցի դեպքում, եթե տուժող անձն ապօրինաբար մուտք է գործել ինչ-որ մեկի սեփականության տարածք, ապա շան կծելուց հետո, որպես կանոն, չի կարող վնասի հատուցման պահանջ ներկայացնել: Տուժած անձը նաև չի կարող ֆինանսական հատուցում ակնկալել, եթե հրահրել է շանը, և շունը կծել է նրան: Եթե տուժած անձն է հրավիրվել սեփականատիրոջ տարածք և վնասվել շան կողմից, ապա նա կարող է վնասի հատուցման պահանջ ներկայացնել:

Շների Տերերը (Տիրապետողներ) և Կալիֆոռնիայի Ապահովագրական Ծածկույթը

Եթե ​​շան տերը (տիրապետող) պատասխանատվություն է կրելու կծոցի համար, ապա տուժողի վերականգնման համար փոխհատուցում կարող է պահանջվել շան տիրոջ բնակարանային ապահովագրությունից: Եթե ​​տերը չունի ապահովագրություն, որը ծածկում է այդպիսի դեպքերը, կարող է դիտարկվել դատական ​​հայցի ներկայացում, որպեսզի շան տերը սեփական միջոցներից վճարի տուժողի կրած վնասների համար:

Շների հարձակումների ապահովագրական ծածկույթը կարող է նախատեսել շատ ցածր փոխհատուցում: Դա նշանակում է, որ, միգուցե, դուք չկարողանաք կարգավորման շրջանակում ստանալ ձեր ամբողջ բժշկական ծախսերը ծածկող փոխհատուցում: Այդ դեպքում կարող է պահանջվել պատասխանատվության ենթարկել մյուս կողմերին:

Այս հայցերը կարող են կիրառել սեփականություն հանդիսացող տարածքների պատասխանատվության մասին օրենքները՝ գույքի սեփականատերերին պատասխանատվության ենթարկելու համար: Օրինակ, տանտերը, ով իր տունը կամ բնակարանը վարձակալությամբ հանձնել է շան տիրոջը, կարող է ընդգրկվել դատական ​​գործընթացում: Բիզնեսի սեփականատերերը կամ գործատուները, ովքեր թույլ են տալիս շների մուտքը աշխատավայր, կարող են պատասխանատվության ենթարկվել հարձակման դեպքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար, թե շների որ ցեղատեսակներն են պատասխանատու Կալիֆոռնիայում ամենաշատ կծելու դեպքերի համար, տե՛ս շների կծոցների մասին մեր տեղեկատվական էջը:

Որքա՞ն Տարածված են Շների Կծոցների Դեպքերը Կալիֆոռնիայում

Գոլդեն Սթեյթի բնակիչները սիրում են իրենց կյանքը կիսել շների հետ, և մենք նույնպես: Ցավոք, Կալիֆոռնիան շների կծոցների հաճախականությամբ ունի վատ ցուցանիշ: State Farm-ի՝ կծոցների ամենաշատ դեպքեր ունեցող նահանգների վարկանիշում Կալիֆոռնիան դասվել է առաջին տեղում:

Անցանկալի վարկանիշը պայմանավորված է Կալիֆոռնիայում 2017 թվականին շների կծելու հետևանքով վնասվածքների դեպքերով ներկայացված 468 հայցերով: Այդ միջադեպերի արդյունքում տուժած անձանց վճարվել է 18,7 միլիոն դոլար ապահովագրական փոխհատուցում: Հաջորդ ամենաբարձր ցուցանիշ ունեցող նահանգը՝ Իլինոյսը, հայտնել է շների կծելու դեպքերով միայն 318 հայցերի մասին՝ տուժողներին վճարված 12,6 միլիոն դոլարի փոխհատուցմամբ:

San Luis Obispo Tribune-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում տարեկան արձանագրվում է շների կծելու 4,5 միլիոն դեպք։ Բացի այդ, բնակավայրի սեփականատերերի պատասխանատվության հայցերի մոտ մեկ երրորդը կապված է շների կծելու դեպքերի հետ: Զեկույցը ներկայացնում է նաև վիճակագրությունը, որի համաձայն Լոս Անջելեսի փոստային Առաքիչները ավելի շատ են տուժում շների կծոցներից, քան ԱՄՆ-ի ցանկացած այլ քաղաքի փոստի աշխատակիցները:

Շների Կծելու Դեպքերը Կալիֆոռնիայի Շների Զբոսայգիներում

Կալիֆոռնիան շների կծոցների դեպքերում «խիստ պատասխանատվություն» սահմանող նահանգ է: Դա նշանակում է, որ շների տերերը կարող են պատասխանատվության ենթարկվել երբ իրենց շները կծում և վնասվածքներ են պատճառում որևէ մեկին, նույնիսկ եթե շունը նախկինում ագրեսիա չի դրսևորել: Սա վերաբերում է հարձակումներին, որոնք տեղի են ունենում հասարակական վայրերում, օրինակ՝ շների զբոսայգում:
Եթե տուժողը չի հրահրել շանը, ապա վնասի հատուցման պահանջ կարող է ներկայացվել շան տիրոջ ապահովագրական ընկերության դեմ: Շների տերերը պատասխանատու են ուրիշներին իրենց շներից պաշտպանելու համար նախքան շների զբոսայգի մտնելը և զբոսայգում գտնվելիս:
Ընդհանուր առմամբ, քաղաքը կամ այն բնակարանային համալիրը, որտեղ գտնվում է շների զբոսայգին, նույնպես չեն կարող պատասխանատվության ենթարկվել, քանի որ շների զբոսայգիներում, սովորաբար, հստակորեն նշվում է, որ այդ տարածք մուտք գործելիս շների տերերը կրում են անձնական պատասխանատվություն:

Շների Հարձակումները Կալիֆոռնիայի Հեծանվորդների և Մոտոցիկլավարների Վրա

Շները սիրում են հետապնդել գրեթե ամեն ինչ, և երբ նրանք պատշաճ կերպով չեն վերահսկվում, նրանք կարող են հետապնդել սխալ առարկաներ կամ մարդկանց և վտանգներ ստեղծել հեծանվորդների և մոտոցիկլավարների համար: Շները կարող են վազել նրանց կողքով և կծել ձեռքը, կոճը կամ ոտքը: Հեծանվորդը/մոտոցիկլավարը կարող է ընկնել՝ ստանալով ավելի լուրջ վնասվածքներ:

Ագրեսիվ շան գործողությունների հետևանքով հեծանվորդը/մոտոցիկլավարը կարող է դուրս գալ երթևեկության գոտուց և հարվածել որևէ մեքենայի:

Շների տերերը պատասխանատվություն են կրում իրենց ընտանի կենդանիների պատճառած ցանկացած վնասվածքի համար, և նրանց ապահովագրական ընկերությունները կարող են պատասխանատվություն կրել տուժած անձի յուրաքանչյուր բժշկական ծախսի համար: Անձնական վնասվածքների այսպիսի դեպքերում ամենակարևոր գործոնն այն է, որ հեծանվորդը/ մոտոցիկլավարը ստանա անհրաժեշտ աջակցություն՝ հնարավորինս շուտ վերականգնելու և նորից վարել կարողանալու համար:

Կապ Հաստատեք Կալիֆոռնիայի Շների Կծոցների Հարցերով Փաստաբանի Հետ Այսօր

Երբ շունը կծում է ձեզ կամ ձեր հարազատին, դուք չպետք է կրեք հազարավոր դոլարների բժշկական հաշիվների պատասխանատվությունը ուրիշի մեղքով տեղի ունեցած սարսափելի միջադեպի պատճառով: Դա հեշտությամբ կարող է պատահել, եթե ձեր կողքին չլինի փորձառու Կալիֆոռնիայի փաստաբան, որը կպաշտպանի ձեզ անպատասխանատու շան տերերից և ապահովագրական գործակալներից, որոնք կփորձեն նվազեցնել ձեր վնասվածքի ծանրության աստիճանը՝ իրենց գումարները խնայելու նպատակով:

Կծելու միջադեպից հետո դիմեք Շների Կծոցների Հարցերով փորձառու փաստաբանին, ինչպիսին է Մարտին Գասպարյանը՝ գործի անվճար և գաղտնի գնահատման համար: Պարոն Գասպարյանը գործնական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր դեպքին և աշխատում է օգնել տուժածներին հնարավորինս արագ վերականգնելու իրենց կյանքի հունը՝ առանց անհանգստանալու ֆինանսական բեռի մասին: