Maison Law ընկերությունը ներկայացնում է Ֆրեզնոյում ավտովթարներից տուժած անձանց շահերը: Մեր անձնական վնասվածքների հարցերով փաստաբանները մեծ ջանքեր են գործադրում անպատասխանատու վարորդների ապահովագրական ընկերություններից մեր հաճախորդների օգտին փոխհատուցում ապահովելու համար:
Կապ հաստատեք մեզ հետ մեկ այլ վարորդի անուշադրության հետևանքով առաջացած վթարից հետո: Մենք տրամադրում ենք անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն տեղական վթարների հետևանքով վնասվածքներ ստացած անձանց: Սա առանց ռիսկի հնարավորություն է պարզելու, թե ինչ արժե ձեր վնասվածքի գործը և ինչպես ապահովագրական ընկերություններին լիովին պատասխանատվության ենթարկել վերականգնման ծախսերի համար:
Արդյո՞ք Ինձ Անհրաժեշտ Է Փաստաբան Ֆրեզնոյի Ճանապարհատրանսպորտային Պատահարից Հետո
Եթե բախումից հետո ձեր վնասվածքները վատթարանում են, ցանկալի է խոսել փաստաբանի հետ ձեր տարբերակների մասին: Եթե դուք ստացել եք այնպիսի վնասվածք, ինչպիսին է ոսկորի կոտրվածքը կամ գլխուղեղի վնասվածքը, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ամուր պաշտպանություն, որպեսզի ապահովագրական ընկերությունները չսահմանափակեն ձեր փոխհատուցումը և դուք ստիպված չլինեք վճարել ձեր հաշիվները: |
Երբ բժշկական ծախսերը մեծ են, ավտոապահովագրության մասնագետները հաճախ փորձում են խուսափել ամբողջական փոխհատուցում տրամադրելուց: Նրանք կարող են վթարի համար մեղադրել ձեզ կամ ներգրավել իրենց բժիշկներին՝ ձեր վնասվածքների ծանրությունն ավելի նվազեցնելու համար, քան նշված է ձեր բժշկական գրառումներում: Ձեր փաստաբանը ձեր երաշխիքն է այսպիսի մարտավարություններից: Ֆրեզնոյի ավտովթարների հարցերով ձեր փաստաբանը կհավաքի համոզիչ ապացույցներ, որոնք կպարտադրեն ապահովագրական ընկերություններին առավելագույն փոխհատուցում տրամադրել ձեզ և ձեր ընտանիքին: |
Արդյո՞ք Ես Պետք Է Վարձեմ Ֆրեզնոյի Ավտովթարների Հարցերով Փաստաբան
Կալիֆոռնիայի օրենքի համաձայն՝ ավտովթարից տուժած անձինք մեկ հնարավորություն ունեն ստանալու փոխհատուցում այն վնասվածքների և վնասների համար, որոնք նրանք կրել են ուրիշի անզգուշության և անպատասխանատվության հետևանքով: Այն պահից, երբ անձը տուժում է ավտովթարից, չափազանց կարևոր է, որ պահանջի կամ հայցադիմումի մշակումը կատարվի պրոֆեսիոնալ կերպով: |
Հաշվի առնելով, որ վթարից բխող բժշկական ծախսերը և կորցրած աշխատաժամերի համար վճարները կարող են տատանվել տասնյակ հազարավորից մինչև հարյուր հազարավոր դոլարների սահմաններում, և հաշվի առնելով, որ վնասվածքները կարող են հանգեցնել ժամանակավոր կամ մշտական հաշմանդամության՝ փորձառու իրավախորհրդատու և փաստաբան չունենալու պատճառով բացասական իրավական խնդիրների առջև կանգնելու ռիսկը չափազանց բարձր է: |
Ի՞նչ Արժե Ֆրեզնոյում Ավտովթարների Հարցերով Փաստաբան Վարձելը
Դուք նախապես վճարումներ կատարելու կարիք չեք ունենա, եթե վարձեք Ֆրեզնոյի Անձնական Վնասվածքների հմուտ Փաստաբան, որը կներկայացնի ձեր վթարի գործը: |
Ֆրեզնոյի անձնական վնասվածքների բարձր որակավորում ունեցող փաստաբանների մեծ մասն աշխատում է պայմանականության սկզբունքով: Սա նշանակում է, որ չկան փաստաբանական վճարներ, քանի դեռ փաստաբանները չեն շահել ձեր գործը: |
Ձեր փաստաբանը, որպես կանոն, նախօրոք կհոգա ձեր գործի քննության ծախսերը և իրավական վճարները: Սա օգտակար է հաճախորդների համար, քանի որ նրանք չպետք է անհանգստանան այս ծախսերի մասին, քանի դեռ չեն ստացել արդարացի փոխհատուցում ապահովագրական ընկերությունից: Այնուամենայնիվ, ձեզ համար շահավետ այս տարբերակը վտանգ է ներկայացնում ձեր փաստաբանի համար: |
Եթե գործը կարճվում է տեխնիկական պատճառներով կամ գործում ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում գործը շահելը, փաստաբանը կարող է ամիսներ շարունակ աշխատել առանց վարձատրության: |
Այս պատճառով փաստաբանները սովորաբար ստանում են հաճախորդի համար վաստակած ցանկացած փոխհատուցման կամ վճռի մոտ 33%-ը: Կրկին, նրանք վճարվում են միայն այն դեպքում, եթե նրանք ապահովում են բարենպաստ արդյունք հաճախորդի համար: |
Ֆրեզնոյի Ողբերգական Ելքով Պատահարների և Ապօրինի Գործողության Հետևանքով Մահվան Հայցեր
Չկա ավելի ցավալի բան, քան դժբախտ պատահարի հետևանքով հարազատին կորցնելը: Հատկապես ցավալի է, երբ դժբախտ պատահարը կարելի էր հեշտությամբ կանխել։ |
Երբ ինչ-որ մեկի անզգուշությունը հանգեցնում է ընտանիքի անդամի մահվան, դուք կարող եք ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հայց ներկայացնել մերձավոր ազգականների անունից: Այս քաղաքացիական հայցով մեղավոր կողմի ապահովագրական ընկերությունը պատասխանատու է պատահարի օրը ցանկացած արագ արձագանքման հետ կապված բոլոր ծախսերի համար: Հայցով պահանջվում է նաև զոհի թաղման և հուղարկավորության ծախսերի ամբողջական վճարում: |
Ընտանիքները պետք է նաև ապահովեն իրենց ապագան՝ փոխհատուցում պահանջելով այն ֆինանսական աջակցության համար, որը մահացածն այլևս չի կարող ապահովել իր աշխատանքի եկամտի միջոցով: Բացի այդ, նրանք պետք է աջակցություն ստանան խնամքի և խորհուրդների / ուղղորդումների կորստի համար, որն իրենց հարազատն այլևս չի կարող տրամադրել: |
Մահվան հայցը կարող է ներկայացվել զոհի ամուսնու կամ երեխաների կողմից: Ֆրեզնոյի ապօրինի գործողության հետևանքով մահվան հարցերով զբաղվող փաստաբանը նաև կարող է այս հայցը ներկայացնել բոլոր մերձավոր ազգականների անունից: Հմուտ փաստաբանը կուսումնասիրի դեպքը՝ բացահայտելու բոլոր մեղավոր կողմերին և համոզվելու, որ նրանք կիսում են պատասխանատվությունը: Փաստաբանը գործ կունենա ապահովագրական ընկերությունների հետ՝ հնարավորինս առավելագույն փոխհատուցում ապահովելու համար՝ թույլ տալով ընտանիքին սգալ իրենց հարազատի մահը՝ պատճառելով նրանց նվազագույն անհանգստություն: |
Ինչպե՞ս է Որոշվում Պատասխանատվությունը, Եթե Վարորդներից Մեկը Ոչ Սթափ Վիճակում Է Եղել, Իսկ Մյուսը Հաղորդագրություն է Գրել
Միշտ չէ, որ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներն են մեղավոր բոլոր վթարների համար: SMS հաղորդագրություններ ուղարկող վարորդները կարող են հետևից հարվածել նրանց մեքենային և լիովին պատասխանատու լինել այդ վթարի համար: Այնուամենայնիվ, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին կառաջադրվի DUI-ի քրեական մեղադրանք և ամենայն հավանականությամբ, վարորդը մեղավոր կճանաչվի։ |
Գոյություն ունի նաև համեմատական անզգուշության իրավական հայեցակարգ, որը կարող է հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի: Վթարին մասնակից երկու վարորդներ կարող են միաժամանակ մեղավոր լինել վթարի համար: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը և SMS հաղորդագրություններ ուղարկող վարորդը կարող են հավասարապես մեղավոր ճանաչվել։ |
Դա տեղի կունենա, եթե վթարի հանգամանքները քննող ոստիկանը պարզի, որ երկու վարորդներն էլ նպաստել են վթարին: Այնուամենայնիվ, ցանկացած վարորդ, որը եղել է ոչ սթափ վիճակում, ավելի հավանական է, որ կկրի մեղքի ավելի մեծ բաժինը կամ ամբողջ մեղքը: |
Վարելիս հաղորդագրություն գրելը, ընդհանուր առմամբ, համարվում է խախտում և դառնում է հանցանք միայն այն դեպքում, երբ տուգանքները չեն վճարվում: Խախտումը, ընդհանուր առմամբ, ավելի քիչ է ազդում մեղավորության վրա, եթե մյուս վարորդը վարել է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ: |
Կապ Հաստատեք Ֆրեզնոյի Ավտովթարների Հարցերով Փաստաբանի Հետ Այսօր
Կապ Հաստատեք Ֆրեզնոյի Maison Law-ի ավտովթարների հարցերով փաստաբանի հետ անվճար, առանց պարտավորությունների խորհրդատվություն ամրագրելու համար: Մենք ուզում ենք լսել, թե ինչ է պատահել ձեզ հետ: Մենք պատրաստվում ենք պատասխանել ձեր հարցերին և տեղեկացնել ձեզ ապահովագրական ընկերությունների մարտավարությունների մասին: Այս ստվերային գործելակերպերը նախատեսված են սահմանափակելու ձեր փոխհատուցման չափը: Այս ծուղակներից խուսափելն առանցքային կլինի վաստակելու այն, ինչ հարկավոր է ձեզ ձեր կյանքը վերսկսելու համար: |
Maison Law ընկերությունը սպասարկում է Ֆրեզնոյի Շրջանի բոլոր տուժածներին և ապահովում է, որ ապահովագրական ընկերությունների մասնագետները չօգտվեն տուժողների խոցելի վիճակից: Մենք ձգտում ենք առավելագույն փոխհատուցում ապահովել տուժածների / զոհերի և նրանց ընտանիքների համար: |
Եթե կարծում եք, որ մենք կարող ենք օգնել ձեզ ավելի շատ փոխհատուցում ստանալ ձեր վնասվածքի համար, ապա Maison Law ընկերության փաստաբան վարձելու համար որևէ կանխավճարի կարիք չեք ունենա։ Մենք չենք վարձատրվում, քանի դեռ չենք շահել ձեր գործը: Այնուհետև մեր վճարը նվազեցվում է ձեր ստացած ապահովագրական կարգավորումից: |