Maison Law ընկերությունը ներկայացնում է Բեյքերսֆիլդի բնակիչներին, ովքեր տուժել են անձնական վնասվածքների հանգեցնող պատահարներից: Մենք պաշտպանում ենք շների կծոցներից, ավտովթարներից, սայթաքել-ընկնելուց և այլ պատահարներից տուժածներին՝ ապահովելով նրանց վերականգնման համար անհրաժեշտ փոխհատուցում: Եթե վնասվածքներ եք ստացել ինչ-որ մեկի անպատասխանատու վերաբերմունքի պատճառով, դիմեք տեղի անձնական վնասվածքների հարցերով հմուտ փաստաբանին և ամրագրեք անվճար խորհրդատվություն: Սա առանց ռիսկերի միջոց է պարզելու, թե ինչ արժե ձեր վնասվածքի գործը և ինչպես պատասխանատվության ենթարկել անուշադիր վարորդին կամ բիզնեսի անպատասխանատու սեփականատիրոջը:
Արդյո՞ք Ինձ Անհրաժեշտ Է Փաստաբան Անձնական Վնասվածքի Հանգեցնող Պատահարից Հետո
Եթե դուք լուրջ վնասվածք եք ստացել որևէ անձի կամ բիզնեսի սեփականատիրոջ սխալի պատճառով, ձեզ կարող է անհրաժեշտ լինել հմուտ փաստաբան, որպեսզի դուք ստանաք արդար փոխհատուցում ձեր վերականգնման ընթացքում: Ոսկորների կոտրվածքի կամ ուղեղի տրավմատիկ վնասվածքի նման վնասվածքները կարող են հանգեցնել հազարավոր դոլարների բժշկական ծախսերի: |
Երբ բուժման ծախսերն ավելանում են, ապահովագրական ընկերությունները ուղիներ են փնտրում պատասխանատվությունից ազատվելու համար: Ահա թե ինչու Բեյքերսֆիլդի անձնական վնասվածքների հարցերով փաստաբան ունենալը շատ կարևոր է: Ձեր փաստաբանը քննում է ձեր գործը և պատրաստում է ապացույցներ, որպեսզի թույլ չտա ապահովագրական մասնագետներին մեղադրել ձեզ ձեր վթարի համար և սահմանափակել ձեզ տրամադրվող փոխհատուցումը: |
Անհատականացված Իրավաբանական Ծառայություն
Ձեր իրավիճակում հայտնված ցանկացած մարդ կարող է ծանրաբեռնված և հուսահատ զգալ իրեն: Մենք կարող ենք տեղեկացնել ձեզ ձեր իրավական տարբերակների մասին և օգնել ձեզ որոշել ձեր հետագա քայլերը: Մենք տրամադրում ենք անհատականացված ծառայություն և օգնում ենք նրանց, ովքեր ուրիշի անպատասխանատվության պատճառով ստացել են լուրջ վնասվածքներ կամ կորցրել են իրենց ընտանիքի անդամին:
Մենք Տրամադրում ենք Ձեզ Թարմացումներ Ձեր Գործի Մասին
Մենք լիովին գիտակցում ենք, որ ձեր կյանքը գլխիվայր շրջվել է: Թույլ տվեք մեր գրասենյակին զբաղվել ապահովագրական ընկերությունների, հակառակորդ փաստաբանների և կարգավորման հետ կապված հարցերով: Հենց ձեզ նման մարդկանց ներկայացնելու մեր մեծ փորձի շնորհիվ մենք կարող ենք կանխատեսել հաջորդ քայլերը: Եթե դիմեք մեզ ձեր անձնական վնասվածքի գործը վարելու համար, մենք մշտապես կապի մեջ կլինենք ձեզ հետ հեռախոսով, փոստով կամ էլեկտրոնային նամակագրությամբ: Մենք մշտապես թարմացումներ կտրամադրենք ձեր գործի մասին: Հարցերի դեպքում պարզապես դիմեք մեզ: Մեր փաստաբանները պատասխանում են հեռախոսազանգերին կամ ետ են զանգահարում ձեզ: Մենք կարևորում ենք նաև ձեր նամակներին արագ արձագանքը:
Ի՞նչ է Անձնական Վնասվածքի Հայցը
Կալիֆոռնիան տարբեր պատահարներից տուժած անձանց հնարավորություն է տալիս ստանալու փոխհատուցում իրենց վերականգնման ծախսերի համար, եթե այդ պատահարները տեղի են ունեցել ուրիշի անզգուշության կամ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով: Անձնական վնասվածքի հայցը կախված է մի քանի իրավական պահանջներից:
- Մեղավոր կողմը տուժողի առջև ունեցել է «Հոգատարություն դրսևորելու պարտավորություն (“duty of care”)»:
- «Պարտավորությունը» չի դրսևորվել։
- Այդ պարտավորության չդրսևորումը հանգեցրել է պատահարի և պատճառել է վնասվածքներ։
Հոգատարություն դրսևորելու պարտավորությունը նշանակում է, որ մարդիկ չպետք է դրսևորեն անպատասխանատու վերաբերմունք, որը վտանգում է մյուսներին: 99-րդ Մայրուղու վարորդները պետք է ուշադիր լինեն, որպեսզի չվտանգեն մյուս վարորդների կյանքը: Խանութների սեփականատերերը պետք է ստուգեն իրենց տարածքը, որպեսզի մաքրեն հատակի ջուրը և վերացնեն այլ վտանգները, ինչի հետևանքով հաճախորդները կարող են ընկնել: |
Բեյքերսֆիլդի տանտերերը պատասխանատու են բնակարանային համալիրի շուրջ վտանգների վերացման համար, որպեսզի ապահովեն վարձակալի կամ այցելուի անվտանգությունը: Ինչպես նաև, շների տերերը պետք է իրենց շներին կապած պահեն, որպեսզի խուսափեն անցանկալի դեպքերից և հնարավոր կծոցներից: |
Այսպիսի դեպքերում տուժողները օրինականորեն իրավասու են փոխհատուցում պահանջելու վնասվածքների և վերանորոգման ծախսերը վճարելու համար (ավտովթարի դեպքում): Եթե հնարավոր լինի ապացուցել, որ պատահարը տեղի է ունեցել մեղավոր կողմի անզգուշության կամ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով, տուժողները կարող են փոխհատուցում ստանալ: Փոխհատուցումը կտրամադրվի ապահովագրական ընկերության հետ համաձայնության հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական հայցի միջոցով: |
Որոշ դեպքերում անպատասխանատու վերաբերմունք դրսևորած կարող են ճանաչվել մի քանի կողմեր, ինչը նշանակում է, որ մեկից ավելի ապահովագրական ընկերություններ պետք է փոխհատուցում տրամադրեն տուժողին: Ձեր փաստաբանն օգնում է ձեզ որոշել, թե ով է մեղավոր, այնուհետև փորձում է ապահովել լիարժեք փոխհատուցում: Մեղավոր կողմը կարող է լինել սուպերմարկետների կամ ռեստորանների ցանցի սեփականատերը: Այս դեպքում, Maison Law-ի ձեր ներկայացուցիչը կհանդիպի նրանց ցանցի իրավաբանների հետ՝ ձեր նկատմամբ արդարացի վերաբերմունք ապահովելու համար: |
Անձնական Վնասվածքների Տեսակները, Որոնց Դեպքում Մենք Աշխատում Ենք Տուժածների Հետ
Ուրիշների գործողություններից տուժած անձանց մենք տրամադրում ենք բազմաթիվ իրավաբանական ծառայություններ: Ահա անձնական վնասվածքների պահանջների և հայցերի մի քանի օրինակներ, որոնք մենք ներկայացնում ենք.
- Ավտովթարներ։ Նույնիսկ փոքր ավտովթարը կարող է հանգեցնել լուրջ վնասվածքների, որոնք կապված են մեծ բժշկական և վերականգնման ծախսերի հետ՝ զուգահեռ աշխատանքից բացակայելը:
- Հետիոտների Մասնակցությամբ Վթարներ (վրաերթ)։ Բեյքերսֆիլդը հայտնի է որպես հետիոտների համար վտանգավոր վայր: Ավտոմեքենաների հարվածների հետևանքով վնասվածքները հաճախ ծանր են լինում: Հետիոտները հաճախ վտանգում են իրենց կյանքը, երբ ստիպված են քայլել զբաղված քաղաքային երթևեկությանը զուգահեռ:
- Հեծանվային Վթարներ։ Բեյքերսֆիլդում հեծանվային վթարի դեպքում հեծանվորդը ստանում է կյանքին սպառնացող վնասվածքներ: Վերականգնումը երկար և թանկարժեք գործընթաց է, որը պահանջում է մասնագիտական բժշկական և իրավաբանական աջակցություն։
- Բեռնատարներով Վթարներ։ 18 անիվներով հսկա մեքենաները կարող են ունենալ ավելի քան 70 ֆուտ երկարություն և կշռել մինչև 80,000 ֆունտ: Մարդատար մեքենային բախումը կարող է հանգեցնել ծանր վնասվածքների կամ մահվան:
- Uber և Lyft Մեքենաների Մասնակցությամբ Ավտովթարներ։ Կիրառվում են հատուկ կանոններ տրանսպորտային ցանցի այս մատակարարների կողմից տուժած ուղևորների և այլ անձանց համար: Մենք օգտագործում ենք այդ կանոնները՝ ի շահ հաճախորդի:
- Մոտոցիկլետով Բախումներ։ Մոտոցիկլավարները խոցելի են բախման հետևանքով լուրջ վնասվածքների կամ մահվան նկատմամբ և ենթարկվում են այդ վտանգներին: Նրանք շատ ավելի մեծ հավանակությամբ կարող են զոհվել կամ ծանր վնասվածքներ ստանալ վթարի հետևանքով, քան վարորդներն ու այլ տրանսպորտային միջոցների ուղևորները:
- Ավտոբուսներով Վթարներ։ Լինի դա դպրոցական, քաղաքային, մասնավոր կամ փոխադրող (shuttle) ավտոբուս, գրեթե բոլոր ուղևորները երթևեկում են առանց ամրագոտիների: Մենք ներկայացնում ենք ավտոբուսով վթարներից տուժած երեխաներին և մեծահասակներին:
- Շների Կծոցներ։ Շների տերերը սովորաբար լիարժեք պատասխանատվություն են կրում իրենց շների կծոցի հետևանքով պատճառված վնասվածքների համար:
- Տարածքների Պատասխանատվություն և Սայթաքելու և Ընկնելու Պատահարներ։ Տներում և ձեռնարկություններում սայթաքել-ընկնելը և այլ վտանգավոր պատահարները կարող են վնասվածքներ պատճառել: Հիպերմարկետներում ապրանքները կարող են ընկնել հաճախորդների վրա բարձր դարակներից: Քերն Շրջանում անցկացվող Տոնավաճառի ընթացքում ստացած վնասվածքի համար տուժողները կարող են փոխհատուցում պահանջել տոնավաճառի կազմակերպիչներից:
- Ջրահեղձություն։ Սեփականատերերը և պետական կառույցները կարող են պատասխանատվություն կրել քաղաքի լողավազաններում, հյուրանոցների լողավազաններում, ինչպես նաև գետերում և լճերում ջրահեղձության դեպքերի համար:
- Արտադրանքի Պատասխանատվություն։ Արտադրանքը կարող է վտանգավոր թերություններ ունենալ նախագծման կամ արտադրության ընթացքում: Արտադրողը կարող է նաև պատշաճ կերպով չկազմակերպել արտադրանքի իրացումը: Ամեն օր մարդիկ վնասվածքներ են ստանում կամ մահանում են վտանգավոր թերություններ ունեցող արտադրանքներից։
- Անտեսման և Չարաշահման Դեպքեր Ծերանոցներում։ Որոշ ծերանոցներ չեն ապահովում պատշաճ խնամք և բուժում իրենց բնակիչների համար։ Որոշ ծերանոցներում նաև տեղի են ունենում ֆիզիկական, հոգեբանական, սեռական բռնությունների և ֆինանսական չարաշահումների դեպքեր:
- Մահ Ապօրինի Գործողության կամ Սխալի Հետևանքով։ Եթե ընտանիքի անդամը մահանում է ուրիշի անպատասխանատու գործողության հետևանքով, ապա կարող է հարուցվել քաղաքացիական հայց` ֆինանսական փոխհատուցման պահանջով։ Ֆինանսական փոխհատուցում չի կարող պահանջվել քրեական դատարանում:
Ի՞նչի Համար Կարող Եմ Փոխհատուցում Ստանալ Բեյքերսֆիլդում Անձնական Վնասվածքից Հետո
Maison Law-ի ձեր փաստաբանը պայքարում է, որպեսզի դուք և ձեր ընտանիքը ստանաք առավելագույն փոխհատուցում ձեր կրած դժվարությունների համար: |
Ձեր փաստաբանը պայքարում է ապահովագրական մասնագետների դեմ՝ ստանալու արդար կարգավորման առաջարկ, որը կծածկի ձեզ անհրաժեշտ ծախսերը: Հայցը կազմելիս ձեր փաստաբանը փաստաթղթավորում է անպատասխանատու կողմի պատճառով ձեր կրած բոլոր դժվարությունները |
Ձեր փաստաբանը փաստաթղթավորում է տուժողների կրած ինչպես ընդհանուր վնասները, այնպես էլ հնարավոր հավելյալ դժվարությունները, որոնք չեն դիտարկվել: Ապացուցման ենթակա յուրաքանչյուր վնասի ներառումը ձեր հայցում առավելագույնի կհասցնի ձեր փոխհատուցման չափը: |
Ահա ապահովագրական կարգավորման առաջարկում դիտարկվող ծախսերի մի քանի օրինակներ.
- Հիվանդանոցային և վնասվածքներից վերականգնման ծախսեր։
- Նախկինում կորցրած եկամուտներ և ապագայում հնարավոր եկամուտների կորուստ։
- Երկարատև կամ մշտական ֆիզիկական հաշմանդամության հետ կապված ծախսեր:
- Ձեր կրած ֆիզիկական ցավը և հոգեկան տառապանքները:
- Կյանքը վայելելու հնարավորության կորուստ։
- Հոգատարության կորուստ (ամուսնու հետ մտերմություն)։
- Բժիշկներին և վիրաբույժներին այցելությունների ճանապարհածախս: Փոխադրման (shutter) ծառայությունների ծախսերը, եթե դուք տեղաշարժվում եք հենակներով կամ անվասայլակով:
Բեյքերսֆիլդի Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան
Եթե դուք ծանր վնասվածքներ եք ստացել կամ կորցրել եք ձեր հարազատին Քերն Շրջանում մեկ այլ անձի անպատասխանատու գործողության պատճառով, դիմեք Maison Law: Դուք կարող եք ամրագրել անվճար խորհրդատվություն անձնական վնասվածքների հարցերով փորձառու և արդյունավետ փաստաբանի հետ: |
Ձեր գործի քննարկումը Բեյքերսֆիլդի անձնական վնասվածքների հարցերով հմուտ փաստաբանի հետ գործի անվճար վերանայման շրջանակներում չի նախատեսում որևէ պարտավորություն: Սա առանց ռիսկերի տարբերակ է պարզելու, թե ինչ արժե ձեր գործը և ինչպես պատասխանատվության ենթարկել ապահովագրական ընկերությանը: |
Եթե որոշեք դիմել մեզ ձեր գործով առավելագույն փոխհատուցում ստանալու համար, դուք վճարումներ չեք անելու: Մենք չենք վարձատրվում, քանի դեռ չենք շահել ձեր գործը: Այնուհետև մեր վարձատրությունը հաշվարկվում է ձեր ստացած կարգավորման գումարից: |