El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Կալիֆոռնիայի Մոտոցիկլետային Վթարների Հարցերով Փաստաբան

Կալիֆոռնիայի Maison Law-ի Մոտոցիկլետային Վթարների Հարցերով Փաստաբանները ներկայացնում են մոտոցիկլետային վթարներից տուժած անձանց և հավաստիանում, որ նրանք ստանում են այն աջակցությունը, որն անհրաժեշտ է նրանց վերականգնվելու համար: Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր վարորդ ստանա հասանելի լավագույն բուժօգնությունը, որպեսզի կարողանա ապաքինվել և նորից վերադառնալ մոտոցիկլետ վարելուն:

Կապ հաստատեք Maison Law-ի հետ գործի անվճար և գաղտնի խորհրդատվության համար: Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ պարզելու, թե որքան փոխհատուցում պետք է տրամադրվի ձեր վնասվածքների համար և ինչպես անել, որ մեղավոր վարորդի ավտոապահովագրող ընկերությունը չմեղադրի ձեզ կատարվածի համար:

Եթե ​​որոշեք դիմել մեզ՝ ձեր վնասվածքի հայցով ավելի մեծ փոխհատուցում ստանալու համար, ապա կանխավճար վճարելու կարիք չեք ունենա: Maison Law-ը չի վարձատրվում, քանի դեռ մենք չենք շահել ձեր մոտոցիկլետային վթարի գործը ձեզ համար: Այնուհետև մեր վարձատրությունը հաշվարկվում է կարգավորման արդյունքում ձեր ստացած գումարից:

Անվճար Խորհրդատվություն Մոտոցիկլետային Վթարից Տուժած Անձանց Համար

Պարոն Գասպարյանը տարիներ շարունակ աշխատել է խոշոր ընկերություններում և Լոս Անջելեսի ամենահին իրավաբանական ընկերությունում և ձեռք է բերել արժեքավոր գիտելիքներ և փորձ այն մասին, թե ինչպես են ապահովագրական ընկերությունները վերաբերում վթարներից տուժած անձանց: Նա հիմնել է իր սեփական իրավաբանական գրասենյակը՝ աշխատելու սովորական մարդկանց համար՝ ապահովելով, որ նրանք արժանանան ազնիվ վերաբերմունքի և նրանց իրավունքները հարգվեն խոշոր վթարից հետո:

Կապ հաստատեք Maison Law-ի հետ՝ ձեր գործի գնահատման համար: Այս խորհրդատվությունն անվճար է և չկան պարտավորություններ ձեզ համար: Պատմեք մեզ, թե ինչ է տեղի ունեցել, որպեսզի մենք կարողանանք արագ պարզել, թե որ իրավական տարբերակներն են բխում ձեր լավագույն շահերից:

Կալիֆոռնիայում Մոտոցիկլետային Վթարների Տարածված Պատճառները

Լեռները, ափը, արևը և երկար ուղիղ ճանապարհները Կալիֆոռնիան դարձնում են մոտոցիկլետ վարելու լավագույն վայրերից մեկն աշխարհում: Ցավոք, մոտոցիկլավարների մեծամասնությունն անձամբ ենթարկվել կամ ականատես է եղել մյուս վարորդների անուշադրությանը, ինչը կարող է վտանգավոր բախումների պատճառ դառնալ:
Վարորդները սովորաբար թույլ են տալիս տարածված սխալներ՝ վտանգավոր իրավիճակներ ստեղծելով մոտոցիկլավարների համար, և այդպիսի դեպքեր ամեն օր տեղի են ունենում Կալիֆոռնիայի ճանապարհներին: Վարորդները հաճախ պաշտպանվում են այն պատճառաբանությամբ, որ չեն նկատել մոտոցիկլետի մոտենալը: Իհարկե, դա արդարացում չէ. եթե ​​վարորդներն ավելի ուշադիր լինեն և խուսափեն ուշադրություն շեղող բաներից, ինչպես օրինակ բջջային հեռախոսներն են, նրանք բավարար ժամանակ կունենան մոտոցիկլավարին հեշտությամբ նկատելու համար:
Ցավոք, շատ վարորդներ անտեսում են այս հիմնական պարտականությունը և չեն ցուցաբերում հավելյալ ուշադրություն մոտոցիկլավարների նկատմամբ, ովքեր ճանապարհորդում են առանց պաշտպանության՝ ի տարբերություն ամուր մեքենաներով և բեռնատարներով ուղևորվող մարդկանց:
Սրանք ընդամենը մի քանի իրավիճակներ են, որոնք սովորաբար վտանգի են ենթարկում մոտոցիկլավարներին.
  • Ճանապարհային Գոտիների Միջով Երթևեկելը (Lane Splitting) – Սա օրինական գործողություն է Կալիֆոռնիայում, սակայն շատ վարորդներ ծանոթ չեն օրենքին, կամ անտեսում են այն: Գոտիների միջով երթևեկելիս մոտոցիկլավարը շարժվում է դանդաղ շարժվող կամ սովորաբար լուսացույցների ներքո կանգնած մեքենաների միջով: Նա կիսում է գոտին այլ մեքենաների հետ: Պատշաճ ուշադրություն չդրսևորող վարորդները կարող են հարվածել իրենց կողքին գտնվող մոտոցիկլավարին:
  • Մեքենայի Ձախ Թեքվելը (Vehicle Turning Left) – ձախ թեքվել պատրաստվող վարորդները կարող են արագ հայացք նետել և չտեսնել մոտոցիկլետի փոքր պատկերը: Դա կարող է հանգեցնել նրան, որ մեքենան փակի մոտոցիկլավարի ճանապարհը՝ չնչին տեղ թողնելով բախումից խուսափելու համար:
  • Ճանապարհային Գոտին Ոչ Անվտանգ Տարբերակով Փոփոխելը (Unsafe Lane Changes) – Ավելի մեծ մեքենաներ վարող վարորդները կարող են մոռանալ ստուգել իրենց մեքենայի «կույր» կետերը և կողային հայելիները և անակնկալ կերպով մտնել մոտոցիկլավարի երթևեկության գոտի: Վարորդը կարող է նաև մտածել, որ գոտին ազատ է և պատահաբար հարվածել մոտոցիկլավարին:
  • Ետևից Բախումները (Rear-End Collisions) – Այս իրավիճակի դեպքում արգելակային լույսը բավականաչափ տեսանելի է, սակայն վարորդը չի հասցնում տեսնել այդ կարմիր լույսը կամ սխալ է գնահատում հեռավորությունը և բախվում է մոտոցիկլետի ետնամասին: Մոտոցիկլավարը կարող է ընկնել իր մոտոցիկլետից և ծանր վնասվածքներ ստանալ:

Մոտոցիկլետային Վթարների Տարածված Վնասվածքներ

Փոխհատուցումը, որը դուք ստանում եք վթարի հայցով, կարող է փոխել ձեր կյանքն այժմ և ապագայում: Վնասվածքները կարող են այնքան ծանր լինել, որ կարող է պահանջվել ամիսներ և տարիներ տևող բժշկական խնամք:
Վնասվածքները կարող են հանգեցնել հաշմանդամության կամ մարմնի ձևափոխությունների, և առաջարկվող ցանկացած կարգավորման շրջանակում պետք է հաշվի առնել բժշկական սարքերը /պարագաները, վիրահատությունները և ֆիզիոթերապիան, որոնք դեռ կարող են անհրաժեշտ լինել ապագայում:
Ահա սարսափելի վնասվածքների մի քանի օրինակներ, որոնց դեպքում կարող է պահանջվել ավելին, քան պարզապես շտապ օգնության սենյակ այցելելը.
  • Բութ Վնասվածք (Blunt Force Trauma) – Մոտոցիկլավարները երթևեկում են առանց «պատերի կամ տանիքի» պաշտպանության, ինչը կարող է վտանգել նրանց: Մոտոցիկլավարները կարող են բազմաթիվ վնասվածքներ ստանալ ինչպես մեքենային, այնպես էլ ճանապարհի մակերեսին բախվելուց: Այդ վնասվածքները կարող են հանգեցնել ներքին օրգանների պատռման և փափուկ հյուսվածքների վնասման, որոնք միավորում են օրգանները և մարմնի այլ մասերը:
  • Կրծքավանդակի Վնասվածքներ – կողոսկրերը և մյուս ոսկորները կարող են կոտրվել և առաջացնել շնչառական խնդիրներ: Կարող են վնասվել սիրտը և կերակրափողը: Մեջքին հասցված հարվածը կարող է, նույնիսկ, վնասել երիկամները։
  • Ուղեղի Ցնցում/Գլխուղեղի Վնասվածք – Գլխուղեղի Տրավմատիկ Վնասվածքը (TBI) կարող է հանգեցնել գլխացավի, ցնցումների և փսխման: Ավելի ծանր վնասվածքների դեպքում տուժած անձը կարող է ունենալ հիշողության կորուստ:
  • Ոսկրերի Կոտրվածքներ – Պարանոցը, գանգուղեղը և դեմքը նույնպես կարող են լրջորեն վնասվել՝ հանգեցնելով ոսկորների կոտրվածքի և ատամների վնասման: Այդ վնասվածքներից որևէ մեկը կարող է հանգեցնել մշտական ձևափոխության (այլանդակում): Երբ մոտոցիկլավարը ընկնում է մոտոցիկլետից, նա կարող է բնազդաբար պաշտպանվել ձեռքերով և արմունկներով: Այս ռեֆլեքսը կարող է հանգեցնել մատների, դաստակների և արմունկների կոտրվածքների:
  • Քերծվածքներ Ճանապարհի Մակերեսին Հարվելու Հետևանքով (Road Rash) – Խորը քերծվածքները կարող են վնասել մաշկը և առաջացնել մաշկի փոխպատվաստման անհրաժեշտություն: Սա ևս մեկ վնասվածք է, որը կարող է առաջացնել մշտական ձևափոխություն (այլանդակում):

Ապահովագրական Ընկերությունների Մարտավարություններ, Որոնք Կիրառվում են Մոտոցիկլետային Վթարից Տուժած Անձանց Նկատմամբ

Բախման պահին մոտոցիկլավարները երթևեկում են առանց անվտանգության բարձիկների և ամրագոտիների: Նրանք կարող են ստանալ տրավմատիկ վնասվածքներ, որոնք պահանջում են շաբաթներ կամ ամիսներ տևող թանկարժեք բժշկական խնամք: Երբ հիվանդանոցային հաշիվները սկսում են աճել, ավտոապահովագրող ընկերությունները սկսում են անհանգստանալ իրենց եկամուտների համար: Նրանք ուղիներ են փնտրում ՝ ազատվելու իրենց ապահովադրի սխալի համար պատասխանատվություն ստանձնելուց:

Ապահովագրության մասնագետները պատրաստված են՝ գտնելու ուղիներ՝ սահմանափակելու վնասվածքներ ստացած մոտոցիկլավարին տրամադրվող փոխհատուցման չափը: Մոտոցիկլետային վթարների հարցերով զբաղվող հմուտ փաստաբանը վերահսկում է այդ տարածված մարտավարությունը և ապահովում է, որ հաճախորդները ստանան իրենց վերականգնման համար անհրաժեշտ ամբողջական աջակցություն․

  • Մեղքը Մոտոցիկլավարի Վրա Բարդելը։ Ապահովագրական ընկերությունները միշտ փորձում են բոլոր վթարների համար մեղադրել մոտոցիկլավարներին: Նրանք առաջնորդվում են այն կարծրատիպերով, որ մոտոցիկլավարները վտանգավոր և անուշադիր վարորդներ են: Նրանք փորձում են մոտոցիկլավարին ներկայացանել որպես վտանգավոր և անշրջահայաց վարորդների, նույնիսկ երբ CHP-ի բախման մասին զեկույցը հստակ մատնանշում է մեղավոր վարորդին:  Դա թույլ փաստարկ է, սակայն, եթե որևէ մեկը ձեզ համար չվերահսկի ապահովագրական ընկերության գործողությունները, ապա նրանց մարտավարությունը կարող է նվազեցնել կամ զրոյացնել ձեր կարգավորման գումարը:
  • Դանդաղ Արձագանք։ Ապահովագրական ընկերության մասնագետները կարող են միտումնավոր ձգձգել ձեր պահանջին պատասխանելը: Նրանք հուսով են, որ դուք կհուսահատվեք, քանի որ ձեր հիվանդանոցային հաշիվները սկսելու են կուտակվել: Դուք կարող եք նաև ուշացնել ձեր սովորական ամսական վճարումները, ինչպիսիք են հիփոթեքի, մոտոցիկլետների և մեքենաների և կրեդիտ քարտերի հաշիվների վճարումները:
  • Կարգավորման Ցածր Արժեքով Առաջարկ: Ձեզ սպասեցնելուց հետո ապահովագրական գործակալներն օգտվում են հնարավորությունից՝ ձեզ շատ ցածր կարգավորման առաջարկ ներկայացնելու համար: Նրանք հուսով են, որ դուք այնքան կվախենաք սնանկանալուց, որ կընդունեք առաջին իսկ առաջարկը: Կալիֆոռնիայի մոտոցիկլետային վթարների հմուտ փաստաբանը հստակ գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ցածր արժեքով առաջարկը և կօգնի ձեզ պահանջել ավելին: Ձեր փաստաբանը գիտի՝ ինչպես բանակցել՝ ձեր և ձեր ընտանիքի համար հասանելի առավելագույն օգուտը ստանալու համար:

Որքա՞ն Արժե Կալիֆոռնիայում Մոտոցիկլետային Վթարի Հայցը

Ճանապարհատրանսպորտային պատահարները տարբեր են, և դժվար է կանխատեսել փոխհատուցման չափը, որը կարող եք ստանալ ապահովագրական վճարման ժամանակ կամ դատարանի վճռով: Այնուամենայնիվ, մոտոցիկլետային վթարները հաճախ ավելի լուրջ հետևանքներ են ունենում տուժածների համար, և այդ լուրջ վնասվածքները կարող են հանգեցնել ավելի բարձր արժեքով կարգավորումների: Հաճախ անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսական աջակցություն երկարատև բժշկական խնամքի և աշխատունակության կորստի և ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին աջակցելու համար:
Մոտոցիկլետային վթարի հետևանքով առաջացած մշտական ​​հաշմանդամությունը կդրդի ձեր անձնական վնասվածքների հարցերով փաստաբանին պահանջել այնքան փոխհատուցում, որքան անհրաժեշտ է ձեր կյանքում առաջացած դժվարությունների համար: Ընդհանուր առմամբ, որքան վթարը զգալիորեն փոխի ձեր սովորական կյանքի առօրյան և որքան երկարատև լինի ձեր վնասվածքը, այնքան ավելի շատ փոխհատուցում կստանաք:
Ահա մի քանի այլ գործոններ, որոնցով պայմանավորված կլինի, թո որքան փոխհատուցում կստանաք ապահովագրական հայցով.
  • Ֆիզիկական և Հոգեկան Տառապանք։ Ցավն ու հոգեկան տրավման համարվում են ոչ տնտեսական վնասներ։ Միշտ չէ, որ կարելի է թանկ գնահատել այս տեսակի հետևանքները, սակայն դրանք շատ իրական են և կարող են թուլացնել մարդուն: Վնասվածքից տուժածները կարող են տարիներ շարունակ ցավ զգալ: Տուժած անձինք կարող են նաև տառապել անհանգստությունից և դեպրեսիայից, քանի որ նրանք կարծում են, որ այլևս չեն կարող զբաղվել իրենց սիրելի գործողություններով, օրինակ՝ ճանապարհորդություն, հոբբի, մտերմություն և նույնիսկ մոտոցիկլետ վարել: Այս դժվարությունները կարող են հիմք հանդիսանալ կարգավորման հայցով ավելին պահանջելու համար:
  • Կորցրած Աշխատավարձ։ Աշխատավարձեր, որոնք դուք չեք ստանում ձեր վերականգնման ընթացքում աշխատանքից բացակայելու պատճառով: Ծանր վնասվածքը կարող է անհնարին դարձնել ձեր նախկին կարիերային վերադառնալը: Նոր կարիերայի ուսուցումը և աշխատանք փնտրելուն ուղղված օգնությունը կարող են փոխհատուցման մաս կազմել: Եթե դուք չեք կարող վերադառնալ աշխատանքի, ապա կարգավորումը պետք է ներառի աջակցություն՝ փոխհատուցելու ձեր կորցրած աշխատավարձը տարիների ընթացքում կամ, գուցե, ձեր մնացած կյանքի համար:
  • Վարորդի Ապահովագրության Սահմանաչափերը։ Մեղավոր վարորդի կողմից ընտրված ապահովագրական մատակարարը և ապահովագրական ծածկույթի մակարդակը նույնպես կարող են ազդել ձեր վերջնական փոխհատուցման չափի վրա: Հիմնական ապահովագրական ծածկույթն ունի սահմանաչափեր, որոնք կարող են սպառվել նախքան ձեր հիվանդանոցի բոլոր հաշիվների վճարումը:
  • Ձեր Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբանի Հմտությունը: Ձեր գործը ներկայացնելու համար ընտրված փաստաբանի փորձը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր կողմից ակնկալվող փոխհատուցման չափի վրա: Բանակցային սեղանի շուրջ և դատարանի դահլիճում հաջող աշխատանքային փորձ և փորձառություն ունեցող փաստաբանները, ընդհանուր առմամբ, կկարողանան շատ ավելին ապահովել ձեզ համար: Նրանք ճշգրիտ կգնահատեն ձեր առջև ծառացած վերականգնման ծախսերը և կհավաստիանան, որ դուք ստանում եք այնքան, որքան ձեզ անհրաժեշտ է այդ հաշիվները վճարելու համար: Նրանք կարող են նաև որոշել, թե ուրիշ ովքեր կարող են պատասխանատվություն կրել ձեր վթարի համար և փորձել փոխհատուցում փնտրել բազմաթիվ այլ աղբյուրներից, որպեսզի դուք ստանաք այնքան գումար, որքան ձեզ անհրաժեշտ է հիմա և տարիներ անց:

Տարածված Բարդություններ Մոտոցիկլետային Ապահովագրության Հետ

Կալիֆոռնիայում Մոտոցիկլետային վթարների ապահովագրությունը տարբերվում է ավտովթարի ապահովագրությունից մի քանի կարևոր առումներով: Դուք կարող եք չպատկերացնել այդ տարբերությունները, մինչև վթարի հետևանքով վնասվածքներ չստանաք և օգնության կարիք չունենաք հիվանդանոցի հաշիվների վճարման և աշխատավայրում բաց թողնված աշխատավարձերի հետ կապված:

Նվազագույն ապահովագրական ծածկույթը, որը դուք կարող եք ստանալ Կալիֆոռնիայում մոտոցիկլետ վարելիս կազմում է 15,000 դոլար մեկ մարդու մահվան կամ վնասվածքի համար, և ընդհանուր 30,000 դոլար՝ մի քանի անձանց մահվան կամ վնասվածքի համար: Տուժողի գույքային վնասը ծածկելու համար դուք պետք է նաև ունենաք 5000 դոլարի ապահովագրական ծածկույթ:

Այս սահմանաչափերի խնդիրն այն է, որ դրանք կարող են բավարար չլինել ցանկացած տուժած անձի ծախսերի նույնիսկ կեսը հոգալու համար: Այսպիսի ծածկույթը նաև չի ապահովագրում ձեզ կամ ուղևորին, եթե դուք տուժեք վթարի հետևանքով:

Դուք կարող եք բարձրացնել ձեր ապահովագրական ծածկույթի սահմանաչափը և ներառել համապարփակ և բախումների դեպքում հարմար ապահովագրական ծածկույթ՝ ձեր մոտոցիկլետի վնասը ծածկելու համար:  Անձնական Վնասվածքների Պաշտպանության (PIP) ծածկույթ ավելացնելը օգնում է ծածկել ձեր կամ ուղևորի բժշկական ծախսերը, երբ որևէ մեկը վնասվածքներ է ստանում: Բացի այդ, չապահովագրված/ թերի ապահովագրված վարորդների ծածկույթը նույնպես ձեզ փոխհատուցում է տրամադրում, որպեսզի դուք վճարեք ձեր բոլոր բժշկական ծախսերը, եթե ձեզ հարվածել է ապահովագրություն չունեցող կամ ոչ բավարար ապահովագրական ծածկույթ ունեցող վարորդ:

Ձեզ կարող է հարվածել մեկ այլ վարորդ, և հնարավոր է, որ դուք վստահ լինեք, որ մեղավոր ավտովարորդի ապահովագրական ընկերությունը կընդունի մեղքը և փոխհատուցում կտրամադրի ձեզ: Սա կարող է վտանգավոր լինել, քանի որ ապահովագրական ընկերությունները հակված են մեղքը բարդելու մոտոցիկլավարների վրա, նույնիսկ երբ ապացույցները ցույց են տալիս իրենց վարորդի մեղքը:

Անձնական վնասվածքների հարցերով փաստաբան ունենալը, որը կվերահսկի ապահովագրության մասնագետների գործողությունները, կարող է կանխել ձեր գրպանից ձեր բժշկական ծախսերը վճարելը: Ձեր փաստաբանը նաև պայքարելու է, որպեսզի դուք ստանաք փոխատուցում ձեր կրած յուրաքանչյուր վնասի համար պատասխանատու վարորդի ապահովագրության մատակարարի կողմից:

Ձեզ Իսկապե՞ս Անհրաժեշտ Է Մոտոցիկլետային Վթարի Հարցերով Փաստաբան Կալիֆոռնիայում

Թեև Կալիֆոռնիայում ձեր մոտոցիկլետային վթարի հայցը ներկայացնելու համար փաստաբանին դիմելը պարտադիր չէ, մոտոցիկլավարները պետք է հատկապես զգուշանան ապահովագրության մասնագետների հետ գործ ունենալիս, երբ ցանկանում են ստանալ իրենց անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը: Ապահովագրական ընկերությունները սիրում են առաջ քաշել «անուշադիր մոտոցիկլավարի» կարծրատիպը և հաճախ փորձում են մեղքը բարդել մոտոցիլավարի վրա, անկախ նրանից, թե ինչ է նշվում վթարի մասին ոստիկանության զեկույցում:

Անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը հաճախորդի համար կատարում է գործի մանրամասն քննություն, որպեսզի պատասխանատվության ենթարկի ապահովագրական ընկերությանը: Փաստաբանի աջակցության բացակայության դեպքում ապահովագրական ընկերությունը կարող է այնպես անել, որ մոտոցիկլետային վթարից տուժած անձինք իրենց գրպանից վճարեն իրենց բժշկական ծախսերի կեսը կամ ավելին:

Մոտոցիկլետ վարող ցանկացած անձ ունի լուրջ վնասվածք ստանալու շատ ավելի մեծ հավանականություն, քան ավելի լավ պաշտպանված մեքենա, SUV կամ բեռնատար վարող անձը: Բուժօգնության/ խնամքի ծախսերը հաճախ շատ ավելի բարձր են և կարող են նույնիսկ անհրաժեշտ լինել ողջ կյանքի ընթացքում:

Կարևոր է, որ ապահովագրական ընկերությունները պատասխանատվություն կրեն վերականգնման բոլոր ծախսերի և տուժողի կորցրած աշխատավարձի համար: Անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը վերահսկում է ապահովագրական ընկերությունների հետ բոլոր հաղորդակցությունները՝ հավաստիանալու համար, որ դուք ստանում եք արդարացի կարգավորում՝ ձեր ֆինանսական միջոցներն այժմ և ապագայում պաշտպանելու համար:

Անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը նաև լուրջ հիշեցում է ապահովագրական ընկերություններին, որ նրանք կարող են կանգնել դատարանի առջև, եթե չբարձրացնեն արդար կարգավորման առաջարկի արժեքը: Սա կարող է նշանակել հավելյալ հազարավոր դոլարների փոխհատուցում, քանի որ ապահովագրական մասնագետները փորձում են խուսափել դատավորի և ատենակալների առջև կանգնելուց:

Դիմեք Կալիֆոռնիայի մոտոցիկլետային վթարների հարցերով փաստաբանին այսօր

Եթե ​​դուք կամ ձեր սիրելին լուրջ վնասվածքներ եք ստացել մոտոցիկլետային վթարի ժամանակ, դիմեք Կալիֆոռնիայի մոտոցիկլետային վթարների հարցերով փաստաբանին, ինչպիսին Մարտին Գասպարյանն է Maison Law-ում: Մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությունը պարտավոր չէ ձեզ տեղեկացնել վթարից հետո ձեր բոլոր իրավական տարբերակների մասին: Որպես տուժող՝ դուք ունեք իրավունքներ, որոնք պաշտպանում են ձեզ ապահովագրական ընկերությունների անբարեխիղճ գործելակերպից:  

Վստահ լինելու համար, որ ձեզ չեն շահագործում, դիմեք Maison Law և քննարկեք ձեր գործը մեզ հետ: Դիմեք մեզ, որպեսզի ստանաք այնքան փոխհատուցում, որքան անհրաժեշտ է ամբողջական վերականգնման համար, ինչպես նաև աջակցություն կրկին մոտոցիկլետ վարելուն վերադառնալու ամբողջ գործընթացի ընթացքում։