El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Կալիֆոռնիայի Հետիոտների Մասնակցությամբ Վթարների Հարցերով Փաստաբան

Կալիֆոռնիայի արևոտ եղանակը խրախուսում է շատ մարդկանց դուրս գալ և քայլել: Ոմանց համար քայլելը աշխատանքի, դպրոց կամ պարզապես խանութ գնալու հիմնական տարբերակն է: Մինչդեռ հետիոտները փորձում են անվտանգ անցնել փողոցը, դա կարող է բավարար չլինել, երբ անուշադիր վարորդները շեղվում են և չեն հետևում ճանապարհին և հետիոտնային անցումներին:

Եթե ​​դուք կամ ձեր հարազատը վնասվածքներ եք ստացել որպես հետիոտն, դուք չպետք է պատասխանատվություն կրեք ձեր վերականգնման ծախսերը վճարելու համար: Կալիֆոռնիայում անուշադիր վարորդի ապահովագրությունը պետք է ծածկի ձեր վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը: Չնայած, որ ձեր բժշկական վճարները կարող են տատանվել տասնյակ հազարավոր դոլարների սահմաններում, ապահովագրական ընկերությունները փորձելու են ձեզ հնարավորինս քիչ վճարել:

Maison Law-ն օգնում է դժբախտ պատահարներից տուժածներին՝ կանգնելով ապահովագրական ընկերությունների դեմ և պահանջելով այն, ինչ իրավացիորեն պետք է տրամադրվի ձեզ:

Կապ հաստատեք մեզ հետ այսօր անվճար խորհրդատվության համար, և մենք կօգնենք ձեզ հասկանալ, թե ինչպես է Կալիֆոռնիան օրինականորեն պաշտպանում հետիոտների մասնակցությամբ վթարներից տուժած անձանց:

Հետիոտների Մասնակցությամբ Վթարի Գործի Անվճար Խորհրդատվություն

Կյանքում կան քիչ իրադարձություններ ավելի սարսափելի կամ ցավոտ, քան հետիոտների մասնակցությամբ վթարները (վրաերթ): Այս վթարները կարող են հանգեցնել լուրջ վնասվածքների, որոնցից տուժածները պետք է անցնեն վերականգնման երկար ու թանկարժեք ճանապարհ:

Բարեբախտաբար, Կալիֆոռնիան տրամադրում է օրինական պաշտպանություն վրաերթից տուժած անձանց: Երբ Կալիֆոռնիայում անուշադիր վարորդի պատճառով տեղի է ունենում հետիոտնի մասնակցությամբ վթար՝ վրաերթ, այդ վարորդի ապահովագրական ընկերությունը պատասխանատվություն է կրում տուժած անձի ամբողջական վերականգնման համար:

Ապահովագրական ընկերությունները կփորձեն օգտվել տուժած անձի վիճակից և նվազեցնել հայցի արժեքը կամ տուժած անձի վնասվածքների ծանրության աստիճանը:

Maison Law-ն առաջարկում է անվճար խորհրդատվություն, որպեսզի կարողանաք հասկանալ ձեր իրավական տարբերակների ողջ շրջանակը: Եթե ​​դուք որոշեք օգտվել մեր ծառայություններից, մենք ապահովագրական ընկերությունից կպահանջենք վճարել ձեզ հասանելիք առավելագույն գումարը:

Աջակցություն Կալիֆոռնիայում Հետիոտների Մասնակցությամբ Վթարներից Տուժածներին

Եթե ​​դուք քայլելիս տուժել եք անուշադիր վարորդի սխալից, մի՛ ​​վստահեք ձեր ապաքինումը այդ վարորդին և նրա ապահովագրական գործակալին: Կալիֆոռնիայի Maison Law ընկերության հիմնադիր Մարտին Գասպարյանը իր երկար կարիերայի ընթացքում ուսումնասիրել է ապահովագրական ոլորտը ինչպես ներսից, այնպես էլ դրսից, և գիտի, թե ինչպիսի հնարքներ են նրանք կիրառում տուժածներին իրենց վերականգնման համար անհրաժեշտ փոխհատուցումից զրկելու համար:
Կապ հաստատեք Maison Law-ի հետ, որպեսզի քննարկեք ձեր իրավիճակը և թույլ տվեք օգնել ձեզ որոշելու լավագույն գործողությունները՝ ձեր վերականգնման ծախսերը վճարելու և ձեր ֆինանսական դժվարությունները լուծելու համար: Խորհրդատվությունն անվճար է և առանց պարտավորությունների։

Մեքենա վարելիս Ուշադրության Շեղման Վտանգները Հետիոտների Մասնակցությամբ Վթարների Ժամանակ

Վարորդները, ովքեր վրաերթի են ենթարկել հետիոտներին, հաճախ ասում են, որ չեն տեսել քայլող անձին: Սա սովորաբար նշանակում է, որ այդ պահին նրանց ուշադրությունը շեղվել է մեկ այլ բանով և նրանք չեն նկատել հետիոտնին:

Իհարկե, ուշադրությունը շեղելու հիմնական աղբյուրը բջջային հեռախոսն է։ Վարորդները կարող են նամակներ ուղարկել, երաժշտություն լսել կամ նույնիսկ խաղեր խաղալ երթևեկության ընթացքում: Կալիֆոռնիայում արգելված է մեքենա վարելիս բջջային հեռախոս վերցնելը կամ հեռախոսին ձեռքով դիպելը: Բացի այդ, մինչև 18 տարեկան վարորդները մեքենա վարելիս որևէ պատճառով չեն կարող օգտվել բջջային հեռախոսից՝ անկախ նրանից՝ հեռախոսին դիպելով, թե ոչ:

Այս հանգամանքը առանձնապես չի մխիթարի հետիոտնին, որը փորձում է վերականգնվել այն վնասվածքներից, որը նա ստացել է նամակի ծանուցումից շեղված վարորդի պատճառով:

Համաձայն Կալիֆոռնիայի Ավտոմոբիլային Տրանսպորտային Միջոցների Վարչության՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 426,000 մեղադրական դատավճիռ է կայացվել բջջային հեռախոսն օգտագործելու և նամակներ ուղարկելու վերաբերյալ և պարզվել է, որ բջջային հեռախոսի օգտագործումը եռապատկում է վարորդի կողմից մեկ այլ մեքենային, մոտոցիկլավարին, հեծանվորդին կամ հետիոտնին հարվածելու հավանականությունը:

Որքա՞ն Արժե Իմ՝ Հետիոտնի Մասնակցությամբ Վթարի Գործը Կալիֆոռնիայում

Հետիոտնի վրաերթի գործի դրամական արժեքը կանխատեսելը դժվար է, քանի որ յուրաքանչյուր վթար և վնասվածք տարբեր է: Այնուամենայնիվ, մի քանի գործոններ կարող են մեծապես ազդել տուժողի համար հնարավոր լուծումների կամ դատավճիռների վրա:

Վնասվածքի ծանրության աստիճանն այդպիսի որոշիչ գործոն է: Ընդհանուր առմամբ, որքան երկար ժամանակ է պահանջվում տուժողին վնասվածքից ապաքինվելու համար, և որքան շատ է վնասվածքն ազդում հիվանդի առօրյայի վրա կամ խոչընդոտում նրա առօրյա կյանքին, այնքան ավելի մեծ ֆինանսական աջակցություն պետք է ակնկալել:

Եթե վրաերթը հանգեցնում է մշտական ​​հաշմանդամության, փոխհատուցման չափի վրա կարող են ազդել բժշկական խնամքը ողջ կյանքի ընթացքում, բժշկական սարքավորումները, ինպես նաև տուժած անձի՝ աշխատելու և իր ապրուստը ստեղծելու հնարավորության կորուստը:

Մեղավոր վարորդի ապահովագրական պայմանագրով նախատեսված սահմանաչափերը կարող են ազդել նաև տուժողների փոխհատուցման չափի վրա: Որոշ վարորդներ ունեն միայն Կալիֆոռնիայի կողմից պահանջվող նվազագույն ապահովագրական ծածկույթը: Երբ ապահովագրական սահմանաչափերը շատ քիչ են տուժողի հիվանդանոցային հաշիվները և կորցրած աշխատավարձերը ծածկելու համար, անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կարող է ուսումնասիրել այլ տարբերակներ՝ հետագա փոխհատուցում ապահովելու համար: Սա կարող է ներառել տուժողի սեփական ավտոապահովագրության պայմանագրի շրջանակներում հայց ներկայացնելը, հատկապես ապահովագրություն չունեցող կամ թերի ապահովագրված ավտովարորդների դեպքում:

Ֆիզիկական ցավը և հոգեկան տրավման, որը դժբախտ պատահարը պատճառում է տուժողներին և նրանց ընտանիքի անդամներին, նույնպես կարող են հանգեցնել ավելի մեծ փոխհատուցումների: Այս ոչ տնտեսական վնասները կարող են ներառել ծանր վերականգնման ընթացքում տուժողի տագնապը և դեպրեսիան: Վնասվածքի հետևանքով լարված հոգեկան վիճակները կարող են ազդել նաև ընտանեկան հարաբերությունների վրա, հատկապես ամուսինների միջև:

Կապ Հաստատեք Կալիֆոռնիայում Հետիոտնի Մասնակցությամբ Վթարի Հարցերով Փաստաբանի Հետ Այսօր

Տուժած հետիոտներին կարող են ասել, որ նրանք չպետք է ակնկալեն փոխհատուցում իրենց վնասվածքների համար, քանի որ վթարը տեղի է ունեցել հետիոտնային անցման սահմաններից դուրս: Սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Վարորդները պարտավոր են «ուշադրություն դրսևորել» հետիոտների նկատմամբ՝ անկախ նրանից, թե ճանապարհի որ մասում են գտնվում հետիոտները: Ձեր վնասվածքները, հավանաբար, ավելի շատ արժեն, քան ապահովագրական ընկերությունները կառաջարկեն ձեզ: Բաց մի՛ թողեք այն փոխհատուցումը, որը կարող է անհրաժեշտ լինել ձեզ ՝ ձեր կյանքը վերականգնելու համար:

Եթե ​​դուք տուժել եք անուշադիր վարորդի սարսափելի սխալից, քննարկեք ձեր տարբերակները փաստաբան Մարտին Գասպարյանի հետ: Խորհրդատվությունն անվճար և գաղտնի է և այն կօգնի ձեզ հասկանալ, թե իրականում ինչ է ձեզ անհրաժեշտ վնասվածքից վերականգնվելու և ֆինանսապես ոտքի կանգնելու համար: Պարոն Գասպարյանը գտնում է, որ յուրաքանչյուր հաճախորդ պետք է աշխատի անմիջականորեն իր փաստաբանի հետ, ստանա ազնիվ խորհրդատվություն և իր գործի մանրուքների նկատմամբ անհատականացված ուշադրություն: