El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Կալիֆոռնիայի Բեռնատարներով Վթարների Հարցերով Փաստաբան

Կիսաբեռնատարները (semi-trucks) և բեռնատար-տրակտորները (tractor-trailers) զբաղեցնում եմ Կալիֆոռնիայի ճանապարհների և մայրուղիների զգալը մասը: Քանի որ Կալիֆոռնիան արտադրության և արդյունաբերության հսկա նահանգ է, մյուս վարորդները պետք է մշտապես զգոն լինեն հոգնած, անուշադիր կամ այլապես վտանգավոր բեռնատարների վարորդների կողքին երթևեկելիս:

Մեծ բեռնատարների և բեռնատար-տրակտորների վարորդները ձեր երթևեկության գոտի մտնելիս հաճախ դրսևորում են անուշադրություն: Արդյունքում, նրանք կարող են առաջացնել կործանարար բախումներ:

Եթե դուք վթարի եք ենթարկվել կիսաբեռնատարների և բեռնատար-տրակտորների և այլ մեծ բեռնատարի մասնակցությամբ, և մեղքը բեռնափոխադրող ընկերության վարորդինն է, դուք չպետք է հոգաք ձեր վերականգնման ծախսերը: Նրանց ապահովագրական ընկերությունը պատասխանատու է վթարի հետևանքով ձեր կրած բոլոր վնասների փոխհատուցման համար:

Հատկապես Կալիֆոռնիայում մեծ բեռնատարներով վթարների դեպքում, երբ փոխհատուցման ծախսերը մեծ են, ապահովագրական ընկերությունը փորձելու է ձեզ հնարավորինս քիչ գումար վճարել: Կապվեք Maison Law-ի հետ այսօր՝ գործի անվճար վերլուծություն ստանալու և պարզելու, թե ինչ արժե ձեր վթարի գործը:  

Անվճար Խորհրդատվություն Մեծ Բեռնատարներով Վթարների Գործով

Կիսաբեռնատարով կամ տրակտոր-տրեյլերով ցանկացած բախում Կալիֆոռնիայում կարող է հանգեցնել կործանարար հետևանքների:

Նույնիսկ այն դեպքում, երբ վթարը հանգեցնում է լուրջ վնասվածքների, ապահովագրական ընկերությունները տուժողների վերականգնման համար փորձում են հնարավորինս քիչ փոխհատուցում տրամադրել:

Այդ իսկ պատճառով Maison Law ընկերությունը Կալիֆոռնիայում բեռնատարներով վթարներից տուժած անձանց առաջարկում է անվճար խորհրդատվություն՝ առանց պարտավորությունների: Մենք սիրով կպատասխանենք ձեր իրավական հարցերին և կքննարկենք ձեր գործը առաջ տանելու բոլոր հնարավորությունները:

Կիսաբեռնատարներով Վթարներ Կալիֆոռնիայում

Կալիֆոռնիայի բարձր ծավալի արտադրական ոլորտն ամբողջ աշխարհով արտահանում է սննդամթերք, ավտոմեքենաներ, կենցաղային ապրանքներ և բարձր տեխնոլոգիական արտադրանք: Այս կարևոր արդյունաբերությունները նպաստում են տնտեսության զարգացմանը և ապահովում են աշխատատեղեր միլիոնավոր մարդկանց համար, սակայն դրանք վտանգ են ներկայացնում այն վարորդների համար, ովքեր կիսում են ճանապարհը մեծ բեռնատարների հետ:

Երբ դուք գնում եք աշխատանքի ձեր ավտոմեքենայով կամ SUV-ով, հնարավոր է, որ ստիպված լինեք խուսափել ձեզ հետ ճանապարհը կիսող հսկա բեռնատարներից: Մեծ բեռնատարների վարորդի մեկ սխալը, որը կարող է լինել հոգնածության կամ ուշադրության շեղման պատճառով, կարող է կործանարար հետևանքներ ունենալ ճանապարհին գտնվող փոքր մեքենաների համար:

Ո՞վ Պետք Է Պատասխանատվության Ենթարկվի Կալիֆոռնիայում Բեռնատարով Վթարից Հետո

Կալիֆոռնիայի մեծ բեռնատարներով վթարների գործերը, որոնք ներառում են պրոֆեսիոնալ վարորդների, կարող են շատ բարդ լինել, քանի որ պատասխանատու կարող են լինել բազմաթիվ տարբեր կողմեր և ապահովագրական ընկերություններ:

Կալիֆոռնիայի Մեծ Բեռնատարներով Վթարների հարցերով զբաղվող փաստաբանները փորձում են հայտնաբերել ձեր վթարի համար պատասխանատու բոլոր կողմերին: Սա միակ տարբերակն է ստանալու այն աջակցությունը, որը ձեզ անհրաժեշտ է լիարժեք վերականգնվելու համար:

Ձեզ վթարի համար պատասխանատվություն կարող է կրել այս կողմերից մեկր, կամ գուցե բոլորը՝ կախված իրավիճակից: Եվ երբ այսպիսի վթարներին մասնակից են ավելի խոշոր ընկերություններ, միշտ կա հավանականություն, որ կներգարավվեն կորպորատիվ իրավաբաններ / փաստաբաններ, որպեսզի ապացուցեն, որ իրենց ընկերությունը պատասխանատվություն չի կրում ձեր վնասվածքների համար:

Այս բոլոր և հավելյալ պատճառներով, ձեզ անհրաժեշտ է Կալիֆոռնիայի մեծ բեռնատարներով վթարների հարցերով փորձառու փաստաբան, որը կկարգավորի բոլոր հարցերը ձեզ համար, մինչ դուք բուժվում եք: Ցավոք, որքան խոշոր է այն ընկերությունը, որից դուք ակնկալում եք փոխհատուցում, այնքան ավելի մեծ կլինի ձեր պայքարը: Մի՛ անհանգստացեք․ Maison Law-ի հիմնադիր Մարտին Գասպարյանը սկսել է իր կարիերան խոշոր կորպորացիաների համար աշխատելով և կիրառում է իր գիտելիքները, որպեսզի պաշտպանի իսկապես օգնության կարիք ունեցող սովորական մարդկանց շահերը:

Արդյո՞ք Ձեզ Անհրաժեշտ Է Բեռնատարներով Վթարների Հարցերով Փաստաբան՝ Կալիֆոռնիայում Հայց Ներկայացնելու Համար

Վթարից տուժածներին թույլատրվում է ինքնուրույն հայց ներկայացնել: Սակայն, սա լավագույն լուծումը չէ տուժողի համար, հատկապես Կալիֆոռնիայում խոշոր բեռնատարի մասնակցությամբ վթարի դեպքում: 

Սովորական ճանապարհային պատահարի դեպքում գույքային վնասների փոխհատուցման և վնասվածքների բուժման հարցերը, որպես կանոն, կարգավորվում են ձեր, մյուս վարորդի և այդ վարորդի ապահովագրական ընկերության միջև: Բեռնատարներով վթարների դեպքում պահանջները / հայցերը կարող են շատ տարբեր լինել, քանի որ մեղավոր բեռնատարի վարորդը կարող է աշխատել տեղական ընկերության կամ ազգային բեռնափոխադրման կորպորացիայի համար: 

Սա նշանակում է, որ դուք պետք է պարզեք, թե ով է մեղավոր ձեր վթարի համար: Բեռնատարների վարորդները կարող են լինել անկախ վարորդներ և ունենալ բեռնատարներով վթարների ապահովագրություն՝ տուժածներին փոխհատուցելու համար: Վարորդը կարող է նաև աշխատել բեռնափոխադրման ընկերության համար, որը կարող է կիսել ձեր կրած դժվարությունների պատասխանատվությունը: 

Որոշ ընկերություններ կարող են ձեզ մոտ ուղարկել կորպորատիվ փաստաբանների և ապահովագրական ներկայացուցիչների: Նրանց նպատակն է՝ համոզել ձեզ հրաժարվել փոխհատուցումից կամ, գուցե, ձեզ ստիպել ընդունել վթարի մեղքը, որի մեղավորը, սակայն, դուք չեք:

Առևտրային բեռնատարներ ներառող ապահովագրական պահանջները կարող են արագորեն վերածվել բարդ գործընթացների, հետևաբար կարևոր է ունենալ փորձառու փաստաբան ձեր կողքին՝ հավասար պայմաններ ապահովելու համար: Ձեր անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կապահովի, որ դուք ստանաք արդար փոխհատուցում ձեր վնասվածքների համար և կպաշտպանի ձեզ այն ռազմավարություններից, որոնք ապահովագրական ընկերությունները կիրառում են՝ տուժածներին փոխհատուցումից զրկելու նպատակով:

Կապ Հաստատեք Կալիֆոռնիայի Բեռնատարներով Վթարների Հարցերով Փաստաբանի Հետ Այսօր

Ձեր վնասվածքների գործը ներկայացնող փաստաբանը կարող է անմիջապես սկսել գործի քննությունը և հավաքել վթարի վերաբերյալ ապացույցներ և վկայություններ: Ապահովագրական գործակալները և կորպորատիվ փաստաբանները կարող են սկսել աշխատել բոլոր հնարավոր ուղղություններով՝ փորձելով կասկածի ենթարկել ձեր խոսքերը և ձեր փոխհատուցման պահանջը: Նրանք կարող են ուսումնասիրել ձեր վարորդական կամ բժշկական գրառումները, որպեսզի ինչ-որ կերպ կասկածի տակ դնեն ձեր անմեղությունը ձեր ընթացիկ վթարի գործով:

Սրանք պարզապես հնարքներ են, որոնք նախատեսված են ձեզ բավականաչափ վախեցնելու համար, որպեսզի համաձայնեք իրենց ցածր արժեքով առաջարկներին: Ահա թե ինչու է կարևոր ստեղծել ամուր գործ՝ նախքան նրանք կսկսեն թուլացնել ձեր դիրքերը: Երբ նրանք հասկանան, որ ձեր կողքին կա փորձառու փաստաբան, նրանք շատ ավելի հավանական է, որ առաջարկեն ձեզ արդար փոխհատուցում, որը կներառի ձեր բոլոր բժշկական ծախսերը, ինչպես նաև առաջիկա ամիսների անհրաժեշտ բուժումը:

Եթե դուք ստացել եք լուրջ վնասվածք բեռնատարի կամ այլ խոշոր տրանսպորտային միջոցի վարորդի անզգուշության պատճառով և ձեզ սպասվում է երկարատև ապաքինում, հնարավորինս շուտ կապ հաստատեք փաստաբան Մարտին Գասպարյանի հետ: Պարոն Գասպարյանն առաջարկում է գործի անվճար և առանց պարտավորությունների գնահատում և կարող է պարզել, թե քանի կողմ պետք է պատասխանատվություն կրի ձեր վթարի և ձեր տառապանքների համար: Maison Law-ի հետ դուք կստանաք ազնիվ խորհրդատվություն և ձեր գործին անհրաժեշտ անհատական մոտեցում: