El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Կալիֆոռնիայի Ապօրինի Գործողության Հետևանքով Մահվան Հարցերով Փաստաբան

Պատահարները կարող են տեղի ունենալ անսպասելիորեն, իսկ ամենավատ դեպքերում՝ ընդմիշտ փոխել մարդկանց կյանքը: Ավտովթարը կամ աշխատավայրում տեղի ունեցած միջադեպը կարող է ակնթարթորեն հսկայական խնդիրներ պատճառել, իսկ որոշ դեպքերում ընտանիքը կարող է վճարել ամենաթանկով՝ իր հարազատի կորստով:

Դժբախտ պատահարի հետևանքով անձի կորուստն անփոխարինելի է, և վիշտն ավելի է ծանրանում, երբ դա տեղի է ունեցել ուրիշի անզգուշության կամ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով:

Երբ մեկ այլ անձի անզգուշությունը հանգեցնում է հարազատի մահվան, նա պետք է պատասխանատվություն կրի ձեր ընտանիքին պատճառած ֆինանսական դժվարությունների համար: Մենք կարծում ենք, որ դա նվազագույնն է, ինչ մեղավոր կողմը կարող է անել ձեր ընտանիքին նման ահռելի ցավ պատճառելուց հետո:

Այնուամենայնիվ, ապահովագրական ընկերությունը փորձելու է առաջարկել ձեզ ավելի ցածր փոխհատուցում, քան դուք արժանի եք: Ձեզ անհրաժեշտ է Կալիֆոռնիայի ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հարցերով փորձառու փաստաբան, ով կվիճարկի ապահովագրական ընկերության այս անհամարժեք առաջարկները և կպայքարի ձեր ընտանիքի իրավունքների համար: Կապ հաստատեք Maison Law-ի հետ այսօր՝ ձեր անվճար խորհրդատվությունն ամրագրելու համար:

Անվճար Խորհրդատվություն Կալիֆոռնիայի Ապօրինի Գործողության Հետևանքով Մահվան Գործի համար

Երբ դուք դժբախտ պատահարի հետևանքով անսպասելիորեն կորցնում եք ձեր հարազատին, ձեր վիշտը զուգորդվում է որոշ հարցերով: Այդ հարցերից շատերը կարող են անհապաղ պատասխաններ պահանջել, օրինակ՝ ձեր հետագա անելիքները: Սա հատկապես կարևոր է, երբ դուք պատասխանատու եք մահացած հարազատի բժշկական հաշիվները և հուղարկավորության ծախսերը վճարելու համար կամ ձեր կենսակերպը կախված էր այդ անձի եկամուտներից։

Երբ դժբախտ պատահարը տեղի է ունենում ուրիշ անձի անզգուշության կամ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով, դուք կարող եք ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հայց ներկայացնել մեղավոր կողմի ապահովագրական ընկերության դեմ: Ապահովագրական ընկերությունը կփորձի նվազագույնի հասցնել ձեր հայցով նախատեսված փոխհատուցման չափը՝ հնարավորինս քիչ փոխհատուցում տրամադրելու համար: Ձեր հարազատի կորստի վշտի պահին դուք չպետք է անհանգստանաք այն մասին՝ արդյոք ապահովագրական ընկերությունը փորձում է օգտվել ձեր հուսահատ վիճակից:

Ահա թե ինչու Maison Law-ն առաջարկում է անվճար խորհրդատվություն ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահացած անձի ընտանիքի անդամներին: Մենք կպատասխանենք ձեր բոլոր հարցերին և կօգնենք ձեզ հասկանալ ձեր իրավական տարբերակների ամբողջական շրջանակը:

Երբ Ներկայացնել Ապօրինի Գործողության կամ Սխալի Հետևանքով Մահվան Հայց Կալիֆոռնիայում

«Ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահը (մահ պատճառել)» իրավական տերմին է, որը նկարագրում է զոհվածի մահը մեկ այլ անձի կամ ընկերության դիտավորության կամ անզգուշության պատճառով: Քանի որ մահացած անձն այլևս չի կարող հոգեբանական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել իր ընտանիքի անդամներին, ընտանիքը կարող է հայց ներկայացնել իրենց կրած որոշ կորուստները վերականգնելու համար:

Ընտանիքները պետք է դիտարկեն ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հայց ներկայացնելը ցանկացած ժամանակ, երբ նրանք կորցնում են իրենց հարազատին ուրիշի անզգուշության պատճառով: Ողբերգական մահը կարող է վրա հասնել անզգույշ վարորդի, ոչ անվտանգ աշխատավայրի կամ ուրիշի սեփականության տարածքում տեղի ունեցած պատահարի հետևանքով։

Այս և այլ դեպքերում կա անձ կամ կողմ, որը կարող է պատասխանատվության ենթարկվել: Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն՝ մեղավոր կողմերի ապահովագրական ընկերություններից կարող է պահանջվել ֆինանսական աջակցություն ցուցաբերել տուժածներին և զոհված անձանց ընտանիքներին:

Փոխհատուցումը դեռևս կարող է հասանելի լինել ընտանիքներին, նույնիսկ եթե զոհված անձը մասամբ մեղավոր է եղել իր ողբերգական պատահարի համար: Կալիֆոռնիայի hամեմատական ​​անզգուշության իրավական հայեցակարգը թույլ է տալիս վթարի պատասխանատվությունը բաշխել մեկից ավել կողմերի միջև: Անձը կամ կազմակերպությունը, որը կրում է վթարի համար մեղավորության իր բաժինը, պետք է փոխհատուցի ընտանիքին իր մեղավորության տոկոսի չափով:

Կալիֆոռնիայի օրենսդրությամբ ապօրինի գործողության հետևանքով մահվան հայց ներկայացնելու ժամկետ է սահմանվում երկու տարին: Երկու տարի անց ընտանիքի կողմից ներկայացված հայցը, հավանաբար, կմերժվի, եթե չկան մեղմացուցիչ հանգամանքներ:

Ո՞վ կարող է ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հայց ներկայացնել Կալիֆոռնիայում

Ողբերգական պատահարից հետո ընտանիքի անունից ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հայց ներկայացնելու համար հաճախ պատասխանատու է մահացած անձի ամուսինը կամ զուգընկերը (domestic partner): Ընտանիքի անունից այս քաղաքացիական հայցը կարող են ներկայացնել նաև զոհված անձի երեխաները /խորթ երեխաները և թոռները։

Ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հարցերով զբաղվող փաստաբանը կարող է նաև կարգավորել հայցի ներկայացման գործընթացը ողջ ընտանիքի անունից և աշխատել հնարավորինս մեծ ֆինանսական փոխհատուցում ապահովելու ուղղությամբ: Այս ծառայությունը կարող է նաև պաշտպանիչ շերտ լինել վշտացած ընտանիքի համար, որը կարող է չունենալ հոգեբանական տոկունություն՝ անվստահելի ապահովագրական ընկերությունների և երբեմն երկար ու զայրացնող գործընթացների հետ գործ ունենալու համար:

Մերձավոր ազգականների շահերից գործող փաստաբանը կարող է լուծել այս խնդիրները և ներգրավել ընտանիքի անդամներին միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Փոխհատուցումները Կալիֆոռնիայում Ապօրինի Գործողության կամ Սխալի Հետևանքով Մահվան Դեպքերում

Մեղավոր կողմի անզգուշության պատճառով հարազատին կորցնելուց հետո ընտանիքներն ունենում են լիարժեք աջակցության կարիք: Ցավոք, ապահովագրական ընկերությունները իրենց նախաձեռնությամբ ֆինանսական աջակցություն չեն տրամադրում ընտանիքներին, թեև այդպես ճիշտ կլիներ։

Մերձավոր ազգականները պետք է Ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան հայց ներկայացնեն հմուտ փաստաբանի օգնությամբ: Այս հայցի նպատակներից է թվարկել այն դժվարությունները, որոնց համար ընտանիքն աջակցության կարիք ունի:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է փաստաբան Կալիֆոռնիայում Ապօրինի Գործողության կամ Սխալի Հետևանքով Մահվան հայց ներկայացնելու համար

Թեև Կալիֆոռնիայում ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով Մահվան հայց ներկայացնելու համար փաստաբանին դիմելը պարտադիր պայման չէ, այնուամենայնիվ, խստորեն խորհուրդ է տրվում: Ապահովագրական ընկերությունները կփորձեն օգտվել ձեր հուսահատ վիճակից և առաջարկել ավելի ցածր փոխհատուցում, քան նրանք պետք է տրամադրեն: Կալիֆոռնիայի ապօրինի գործողության հետևանքով մահվան հարցերով զբաղվող փաստաբանը կպաշտպանի իրենց հաճախորդներին ապահովագրական ընկերության մարտավարություններից և կներկայացնի վշտացած ընտանիքի շահերը:

Մերձավոր ազգականները կարող են չկողմնորոշվել, թե ինչպես կատարել շտապ վճարումները, ինչպիսիք են թաղման ծախսերը, շտապ օգնության ծառայության և բժշկական այլ վճարումները: Նրանք կարող են նաև չպատկերացնել մոտակա տարիներին իրենց սպասվող դժվարությունները, ներառյալ խնամքի, ուղղորդումների/ խորհուրդների և ֆինանսական աջակցության բացակայությունը, քանի որ զոհված անձն այլևս չի կարող տրամադրել դրանք իր ընտանիքին:

Ապօրինի գործողության կամ սխալի հետևանքով մահվան գործի կարգավորման ընթացքում փաստաբանը օգնում է պաշտպանել ընտանիքի իրավունքները և ապահովել նրանց ապագան: Նա հաշվի է առնում ընտանիքի յուրաքանչյուր դժվարություն: Հմուտ փաստաբանը նաև ձգտում է լուծել այս խնդիրները՝ հնարավորինս քիչ անհանգստացնելով վշտացած ընտանիքին:

Կապ Հաստատեք Կալիֆոռնիայի Ապօրինի Գործողության կամ Սխալի Հետևանքով Մահվան հարցերով Փաստաբանի հետ Այսօր

Մարտին Գասպարյանը՝ Maison Law ընկերությունից,  ցանկանում է պաշտպանել այն ընտանիքների իրավունքները, որոնք արդեն բավարար փորձություններ են կրել: Ընտանիքները, որոնք սգում են իրենց հարազատի հանկարծակի կորուստը, միաժամանակ ստիպված են լինելու ապագայում ապրել առանց սիրո և աջակցության, որը հանգուցյալը կշարունակեր տրամադրել նրանց:

Ողբերգական պատահարի հետևանքով ընտանիքը կարող է կանգնել ֆինանանսական հաշիվների կույտի առջև, ներառյալ մեքենայի սովորական ամսական վճարների, վարձակալության և հիփոթեքի վճարումները: Ի վերջո, ընտանիքը կարող է մոտենալ սնանկությանը, եթե սպասի, որ պատասխանատուները կընդունեն իրենց մեղքը և աջակցություն կցուցաբերեն իրենց սխալի համար:

Կապ հաստատեք Maison Law-ի հետ, որպեսզի մենք կարողանանք վերահսկել ձեր գործը և հավաստիանալ, որ ապահովագրական ընկերությունները չեն մոլորեցնում ձեզ: Նրանք սիրում են ձգձգել փոխհատուցման տրամադրումը, իսկ հետո՝ անարդար կարգավորում առաջարկել, երբ կարծում են, որ ընտանիքը բավականաչափ հուսահատված է և կընդունի այդ առաջարկը: Թույլ տվեք տեղի փաստաբանին վիճարկել այդ առաջարկները և վստահ եղեք, որ ձեր ընտանիքի կարիքները չեն անտեսվի: