Հնարավոր է՝ դուք չգիտեք, սակայն ամեն անգամ որևէ ձեռնարկության, խանութի, բնակավայրի կամ հանրային սեփականության տարածք մտնելիս դուք ունեք պաշտպանված լինելու իրավունք: Այդ պաշտպանվածությունը հիմնված է Կալիֆոռնիայի «տարածքների պատասխանատվության» իրավական սկզբունքի վրա: |
Դա նշանակում է, որ ձեռնարկության, խանութի կամ տարածքի սեփականատերերը, պետական մարմինները և այլ հաստատությունների սեփականատերերը պատասխանատու են ձեր անվտանգությունն ապահովելու համար, քանի դեռ դուք գտնվում եք իրենց սեփականության տարածքում: Եթե դուք վնասվածք եք ստացել նման տարածքներում, դուք կարող եք պահանջ կամ հայց ներկայացնել՝ ձեր վերականգնման համար փոխհատուցում ստանալու համար: |
Ցավոք, խանութի թաց հատակին պարզապես սայթաքել-ընկնելը կամ բարձր դարակներից ընկնող ապրանքի հարվածը չի երաշխավորում, որ ապահովագրական ընկերությունները կգործեն արդարացիորեն: Ապահովագրության մասնագետները հաճախ փորձում են մեղքը բարդել ձեզ վրա՝ նվազագույնի հասցնելու իրենց ընկերության վճարումները: Պատահարից հետո արդար փոխհատուցում ստանալու համար, կարևոր է դիմել Կալիֆոռնիայի տարածքների պատասխանատվության հարցերով զբաղվող փաստաբանի օգնությանը: |

Օգտվեք Տարածքների Պատասխանատվության Գործով Անվճար Խորհրդատվությունից
Հիպերմարկետներում, զվարճանքների (թեմատիկ) այգում կամ քաղաքային շենքում վնասվածք ստանալու դեպքում պարզապես ձեր բժշկական ծախսերի համար աջակցություն ստանալը կարող է հանգեցնել կորպորատիվ և պետական իրավաբանների հետ վեճերի: Նրանք հեշտությամբ չեն տրամադրի ձեզ անհրաժեշտ գումարը։ |
Նրանք նաև ձեզ և ձեր ընտանիքին չեն տեղեկացնի բոլոր նպաստների և իրավունքների մասին, որոնք դուք ունեք որպես տուժող: Կալիֆոռնիայի Տարածքների Պատասխանատվության Պատահարների հարցերով հմուտ Փաստաբանի հետ խորհրդակցելը երաշխավորում է, որ դուք կտիրապետեք անհրաժեշտ տեղեկություններին նման դժվար պահին: |
Maison Law ընկերությունը բոլոր տուժողներին և նրանց ընտանիքներին առաջարկում է գործի անվճար գնահատում՝ առանց պարտավորությունների: Կապվեք մեզ հետ որքան հնարավոր է շուտ: Եթե դուք ընտրում եք մեր գրասենյակը ձեր պահանջը կամ հայցը ներկայացնելու համար, դուք չեք վճարելու մեզ, քանի դեռ մենք չենք շահել ձեր գործը: |

Տարածքների Պատասխանատվության Վտանգները Կալիֆոռնիայում
Կալիֆոռնիայի բոլոր սեփականատերերը պետք է իրենց այցելուների նկատմամբ ցուցաբերեն «հոգատարության պարտականություն»: Երբ տարածքների սեփականատերերը կամ նրանց աշխատակիցները վտանգներ են ստեղծում, նրանք պետք է շտկեն կամ մաքրեն այդ հնարավոր վտանգները ողջամիտ ժամկետում: Այս պարտականությունը ներառում է նաև գնորդներին, հաճախորդներին և բնակիչներին նախազգուշացնելը ընթացիկ վերանորոգման կամ մաքրման ծրագրերի մասին՝ մինչև վտանգների վերացումը նրանց անվտանգությունն ապահովելու համար: |
Տարածքների սեփականատերերը և կորպորատիվ կազմակերպությունները նույնպես պատասխանատու են՝ ստուգելու իրենց տարածքներն այլ հաճախորդների կամ բնակիչների կողմից ստեղծված վտանգների համար: Այդպիսի վտանգները պետք է հայտնաբերվեն և անհապաղ հեռացվեն: Եթե վտանգը երկար ժամանակ շարունակում է չմաքրվել կամ չհեռացվել, և դուք դրա պատճառով վնասվածք եք ստանում, դուք ունեք վնասվածքի պահանջ / հայց ներկայացնելու իրավունք: |
- Սայթաքել-ընկնել կամ որևէ առարկային հարվածել-ընկնել: Թեև անզգույշ հաճախորդները հաճախ կարող են որևէ իր գցել կամ հեղուկ թափել հատակին, գույքի սեփականատերերը, այնուամենայնիվ, պատասխանատվություն են կրում, եթե այդ վտանգների պատճառով դուք սայթաքեք- ընկնենք և վնասեք ձեր ազդրը կամ հարվածեք ձեր գլուխը: Սեփականատերերը նաև պատասխանատու են կայանատեղիներում փոսերի, թույլ ամրացված աստիճանավանդակների, անցուղիներում թողնված տուփերի և այլ վտանգների համար, որոնց պատճառով դուք կարող եք ընկնել։
- Ընկնող ապրանքներ: Ընկնելիս վարսակի շիլայի տուփը գուցե չվնասի ձեզ, սակայն Costco-ի կամ Home Depot-ի նման վայրերում, մեծածավալ առարկաները և փայտե պալետները տեղակայված են ձեր գլխավերևում և ընկնելու դեպքում կարող են լուրջ վնասվածքներ պատառել:
- Պատահարներ հասարակական շենքերում կամ այգիներում։ Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի դիմել Քաղաքային Իշխանություններին օգնության համար։ Օրենքները, որոնք պաշտպանում են պետական հաստատությունները պատահարների դեպքում, կարող են բարդացնել փոխհատուցում ստանալը։
- Պատահարներ զվարճանքների այգիներում և ջրային պարկերում: Կալիֆոռնիայում կան բազմաթիվ զվարճանքների այգիներ, և նման մարդաշատ վայրերում և հավանական վտանգների առկայության դեպքում վնասվածքներն անխուսափելի են։ Դուք կարող եք ստանալ արժեքավոր աջակցություն, նույնիսկ եթե ստորագրել եք հրաժարման ձևը։
- Այրվածքներ և էլեկտրահարման դեպքեր։ Սխալ մոնտաժված էլեկտրալարերը, տաք հեղուկները և այրվածքներ առաջացնող այլ վտանգները կարող են տուժողների համար ապահովել փոխհատուցում սեփականատերերի կողմից։
- Քիմիական նյութերի ազդեցություն: Թունավոր գոլորշիների ներշնչումը և քիմիական այրվածքներ ստանալը հնարավոր վտանգներ են ցանկացած ձեռնարկության կամ հաստատության այցելուների համար։
- Պատահարներ բնակավայրերում: Վարձատուները և ղեկավար ընկերությունները պարտավոր են ապահովել իրենց բնակիչների և նրանց հյուրերի համար անվտանգ բնակության պայմաններ։ Քանդվող աստիճանները պետք է վերանորոգվեն որքան հնարավոր է շուտ։ Լողավազանները պետք է ունենան համապատասխան անվտանգության սարքավորումներ և համապատասխանեն անվտանգության նորմերին։
- Ապօրինի Գործողության կամ Սխալի Հետևանքով Մահվան Հայց: Երբ հարազատի կորուստը պայմանավորված է տարածքի սեփականատերերի կամ նրանց աշխատակիցների անզգուշությամբ կամ անփութությամբ, ընտանիքները կարող են պահանջել ֆինանսական աջակցություն։ Փոխհատուցման ենթակա են թաղման ծախսերը, ինչպես նաև մինչ տուժողի մահը նրան ցուցաբերված բժշկական օգնության ծախսերը։ Հաշվի է առնվում նաև ընտանիքի եկամտի կորուստը, որը տուժողն այլևս չի կարող ապահովել։
Ի՞նչ անել, եթե ապրում եք ընտանիքի անդամի հետ և ստացել եք վնասվածք նրա տանը:
Նախևառաջ դիմեք բուժօգնության։ Այնուհետև պետք է դիտարկեք վնասվածքի հայց ներկայացնելը ձեր ազգականի բնակավայրի կամ վարձակալված բնակարանի սեփականատիրոջ ապահովագրական ընկերության դեմ: Ձեր ընտանիքի անդամը վճարում է ապահովագրական վճարներ՝ ֆինանսապես պաշտպանված լինելու և տուժողներին վերականգնման ծախսերում օգնելու համար: |
Դուք պետք է ապացուցեք, որ ընտանիքի անդամի անզգուշությունը դարձել է պատահարի պատճառը, որի հետևանքով դուք վնասվել եք։ Անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կներկայացնի այս հայցը բնակավայրի սեփականատիրոջ ապահովագրական ընկերության դեմ և Ձեզ համար կապահովի բավարար փոխհատուցում՝ բոլոր վերականգնման ծախսերը ծածկելու համար։ |
Դուք կարող եք ունենալ հակասական զգացողություններ ընտանիքի անդամի դեմ հայց ներկայացնելու դեպքում, սակայն պարտադիր չէ հարցն այդպես դիտարկել։ Ընդհանուր առմամբ, Ձեր հայցը ուղղված կլինի տան սեփականատիրոջ ապահովագրական ընկերության, ոչ թե անմիջականորեն ընտանիքի անդամի դեմ։ Ձեր ազգականը պետք է ցանկանա, որ Դուք ստանաք անհրաժեշտ բժշկական օգնություն և լիովին վերականգնվեք վնասվածքից հետո՝ բժշկական հաշիվների պատճառով ֆինանսական ճգնաժամի մեջ չհայտնվելով։ |


Ապահովագրական Ընկերությունների Մարտավարությունները Հայցով Պահանջվող Փոխհատուցման Նվազեցման Համար
Ապահովագրական մասնագետները և իրավաբանները, որոնք ներկայացնում են տարածքների սեփականատերերի շահերը, ունեն բազմաթիվ լավ մշակված ռազմավարություններ պատասխանատվությունից խուսափելու համար։ Ամեն տարի այս ռազմավարությունները զրկում են տուժած անձանց անհրաժեշտ աջակցությունից։ |
Նրանց առաջին ապահովագրական ռազմավարությունը հաճախ տուժողին մեղադրելն է։ Նրանք կարող են պնդել, որ դուք գտնվել եք խանութի կամ ձեռնարկության այն հատվածում, որը նախատեսված չէ հանրության համար։ Իհարկե, նրանք պետք է ապացուցեն, որ տարածքի սեփականատերը կամ կորպորացիան ամեն ինչ արել են, որպեսզի կանխարգելեն կողմնակի անձանց պատահական մուտքը «միայն աշխատակիցների համար նախատեսված գոտի»։ |
Նրանք կարող են նաև պնդել, որ դուք ուշադրություն չեք դարձրել շրջակա միջավայրին, երբ ստացել եք վնասվածք։ Հնարավոր է, որ դուք զբաղված եք եղել հեռախոսով։ Սա ևս մի թույլ փաստարկ է, որը ձեր անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը կաշխատի հերքել։ Հնարավոր է, որ դուք ստիպված լինեք ընդունել որոշ մեղավորություն ձեր դեպքի համար, սակայն դա չի նշանակում, որ տարածքի սեփականատերը ազատվում է ձեզ փոխհատուցում տրամադրելու պարտավորությունից։ Համեմատական անզգուշության գաղափարի մասին՝ ավելի ուշ։ |
- Ձեր Հայտարարությունները Ձեր Դեմ Օգտագործելը։ Միջադեպի վայրում արված հայտարարությունները կարող են օգտագործվել ձեր դեմ։ Հաճախ ապահովագրական մասնագետները ձեր վնասվածքից մի քանի օր անց զանգահարում են ձեզ, որպեսզի ստանան “ձայնագրված հայտարարություն”։ Զգույշ եղեք։ Այս հայտարարությունները հաճախ խեղաթյուրվում են, որպեսզի թուլացնեն ձեր փոխհատուցման պահանջը/հայցը։ Հրաժարվեք ձայնագրված հայտարարություններ անելուց և թույլ տվեք ձեր փաստաբանին կարգավորել բոլոր հարցերն ապահովագրական ներկայացուցիչների հետ ։
- Գործընթացների Ձգձգումը։ Ապահովագրական ընկերությունները ձեր գործը ձգձգում են, որպեսզի ձեր բժշկական հաշիվները կուտակվեն և դուք շարունակեք կորցնել ձեր աշխատավարձը, մինչև որ հայտնվեք ծայրահեղ հուսահատ վիճակում։ Այս սպասման ամոթալի խաղը կիրառվում է հաջորդ ռազմավարության նախապատրաստման համար…
- Ցածր Արժեքով Առաջարկներ։ Երբ դուք արդեն հուսահատ եք և ձեզ խստորեն անհրաժեշտ է աջակցության, ապահովագրական ընկերությունները սիրում են այդ պահին առաջարկել ձեզ փոխհատուցման առաջարկ, որը զգալիորեն ցածր է այն փոխհատուցումից, որը դուք պետք է ստանաք։ Ցածր փոխհատուցմամբ առաջարկը հաճախ ծածկում է միայն շտապ բուժօգնության սենյակում տրամադրված առաջին գիշերվա ծախսերը և անտեսում է ֆիզիոթերապիայի ծախսերը և այլ ֆինանսական դժվարությունները, որոնց բախվելու եք ապագայում։ Ձեր անձնական վնասվածքների հարցերով փաստաբանը ձեր լավագույն պաշտպանությունն է այս ռազմավարություններից։ Ձեր փաստաբանը կօգնի ձեզ մերժել ցածր փոխհատուցմամբ առաջարկը և պահանջել արդար փոխհատուցում։
Կապ Հաստատեք Կալիֆոռնիայի Տարածքների Պատասխանատվության Պատահարների Հարցերով Փաստաբանի Հետ
Եթե դուք կամ ձեր հարազատը տուժել եք այլ անձի սեփականության տարածքում, հավաստիացեք, որ ստանում եք Կալիֆոռնիայում տուժածների համար հասանելի բոլոր արտոնությունները: Քննարկեք ձեր գործը Կալիֆոռնիայի Տարածքների Պատասխանատվությամբ Պատահարների հարցերով զբաղվող փորձառու փաստաբանի հետ ինչպիսին է Մարտին Գասպարյանը՝ Maison Law-ի հիմնադիրը: |
Պարոն Գասպարյանը առաջարկում է գործի անվճար գնահատում բոլոր տուժած անձանց: Նա ձգտում լսելի դարձնել տուժած անձանց ձայնը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների և խոշոր կորպորացիաների ու պետական մարմինների իրավաբանական թիմերի հետ բախումներում: Պարոն Գասպարյանը պայքարում է այս կազմակերպությունների դեմ՝ ապահովելու համար, որ տուժածները և նրանց ընտանիքները ստանան իրենց կյանքի վերականգնման համար անհրաժեշտ ամեն ինչ: |
