El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Լոս Անջելեսի Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան

Դուք տուժե՞լ եք Լոս Անջելեսում պատահարի ժամանակ: Եթե այո, ապա ձեզ անհրաժեշտ է անձնական վնասվածքների հարցերով փորձառու փաստաբան Լոս Անջելեսում, որը կպայքարի ձեր իրավունքների համար:

Անզգուշ վարորդը կարող է բախվել ձեր մեքենային մայրուղում երթևեկելիս: Լոս Անջելեսի շուկայում թափված սուրճի պատճառով դուք կարող եք սայթաքել և ընկնել՝ կոտրելով ձեր մարմնի որևէ ոսկորը:

Բարեբախտաբար, Կալիֆոռնիայի անձնական վնասվածքների մասին օրենքները օգնում են պատահարներից տուժածներին և ստիպում մեղավորներին վճարել տուժած անձանց վերականգնման ծախսերը: Սակայն ապահովագրական ընկերությունները փորձելու են վճարել հնարավորինս քիչ: Հենց այդ պատճառով ձեզ անհրաժեշտ է անձնական վնասվածքների հարցերով փորձառու փաստաբան Լոս Անջելեսում, որը կպայքարի ձեր գործի համար:

Maison Law-ն առաջարկում է անվճար խորհրդատվություն Լոս Անջելեսում պատահարներից տուժածների համար: Ամրագրեք ձեր խորհրդատվությունն այսօր, որպեսզի իմանաք, թե որքան կարող է արժենալ ձեր գործը:

Անձնական Վնասվածքի Գործի Անվճար Խորհրդատվություն

Լուրջ վնասվածքից հետո դուք արժանի եք իմանալու բոլոր արտոնությունների մասին, որոնք հասանելի են ձեզ Կալիֆոռնիայի օրենքների համաձայն: Ձեր հիվանդանոցային հաշիվները կարող են արագ դատարկել ձեր բանկային հաշիվը, իսկ աշխատանքից բացակայելը կարող է ձեզ թողնել առանց եկամտի, սակայն այս կորուստների փոխհատուցումը պետք է լինի ձեր պատահարի համար պատասխանատու կողմի պարտականությունը: 

Maison Law ընկերությունը ստեղծվել է տուժած անձանց պաշտպանության համար, որոնք հայտնվել են խոցելի վիճակում այլ անձանց անզգուշության պատճառով: Կապ հաստատեք մեզ հետ ձեր գործի գաղտնի գնահատման համար: Մենք կլսենք ձեզ և կօգնենք որոշել ձեր հաջորդ քայլը: 

Խորհրդատվությունը բացարձակապես անվճար է, և դուք չեք պարտավորվում օգտվել մեր ծառայությունից: Նույնիսկ եթե դուք չեք պատրաստվում վարձել փաստաբան, կարևոր է իմանալ ձեր և ձեր ընտանիքի համար հասանելի բոլոր տարբերակների մասին:

Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան Լոս Անջելեսում

Եթե դուք ստացել եք վնասվածք Լոս Անջելեսում պատահարի ժամանակ, ապա դուք կարող եք ունենալ ավելի շատ մտահոգություններ, քան պարզապես ֆիզիկական վերականգնումը: 

Դուք կարող եք օրեր անցկացնել հիվանդանոցում և ձեզ սպասվի ամիսներ տևող ֆիզիոթերապիա, իսկ այդ ընթացքում դուք կարող եք կուտակել հսկայական բժշկական հաշիվներ: Դուք կարող եք նաև մնալ առանց աշխատանքի և չստանալ աշխատավարձ, ինչի հետևանքով ձեր ընտանիքը չի կարողանա վճարել ավտոմեքենայի և հիփոթեքային վճարումները: 

Դուք չպետք է սնանկանալու խնդրի առջև կանգնեք, երբ պարզապես փորձում եք ստանալ լավագույն բուժօգնությունը՝ ուրիշի սխալի հետևանքով ստացած վնասվածքներից վերականգնվելու համար: Մեղավորներն ունեն ապահովագրական պայմանագրեր, և այդ ապահովագրական ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն բոլոր ծախսերի և դժվարությունների համար, որոնց դուք բախվել և բախվելու եք: 

Ավտովթարները մշտապես սպառնալիք են Լոս Անջելեսի Շրջանում, սակայն կան նաև այլ վտանգներ, որոնց կարող են բախվել անտեղյակ ընտանիքները: Ահա անձնական վնասվածքների մի քանի տեսակներ, որոնք մենք վարում ենք:

car-collision

ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ

Լոս Անջելեսում ավտովթարից հետո կարևոր է հասկանալ ձեր իրավունքները: Ապահովագրական ընկերությունները ցանկանում են ձեր վնասվածքների համար վճարել հնարավորինս քիչ:

accident

ՄՈՏՈՑԻԿԼԵՏԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐ

Լոս Անջելեսում մոտոցիկլետային վթարները հաճախ ունենում են կործանարար հետևանքներ: Ապահովագրական ընկերությունները հաճախ թերագնահատում են տուժած մոտոցիկլավարների վնասվածքների ծանրությունը:

bike-of-a-gymnast

ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐ

Լոս Անջելեսում հեծանվորդների, ինքնագլորներ (սկուտեր) և սքեյթբորդներ վարողների մասնակցությամբ պատահարներ տեղի են ունենում ամեն օր: Անուշադիր և անզգույշ վարորդները պետք է պատասխանատվություն կրեն տուժածների վերականգնման համար: 

ՀԱՐՎԱԾԵԼ ԵՎ ԸՆԿՆԵԼՈՒ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Լոս Անջելեսում որևէ առարկայի հարվածել-ընկնելու կամ սայթաքել-ընկնելու պատահարները հաճախ տեղի են ունենում խանութներում, բնակարաններում և բենզալցակայաններում: Երբ դուք ընկնում և վնասվածքներ եք ստանում, տարածքի սեփականատերը կարող է պատասխանատվություն կրել ձեր վերականգնման ծախսերը վճարելու համար:

pedestrian

ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԹԱՐՆԵՐ

Լոս Անջելեսի փողոցներով քայլելը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան մեքենա վարելը: Հետիոտների մասնակցությամբ պատահարները կարող են հանգեցնել ծանր վնասվածքների, որոնց պատճառով դուք ամիսներ շարունակ չեք կարողանա քայլել:

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐՈՎ ՎԹԱՐՆԵՐ

Լոս Անջելեսում խոշոր բեռնատարների, կիսաբեռնատարների և առևտրային տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վթարները կարող են տուժածներին կանգնեցնել ֆինանսական աջակցության որոնումների առջև մինչ նրանք պարզում են, թե ով է պատասխանատու հաշիվների վճարման համար:

ՏՐԱՎՄԱՏԻԿ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Լոս Անջելեսում տրավմատիկ վնասվածքներ ստացած տուժողները կարող են տառապել շաբաթներ, ամիսներ և տարիներ շարունակ: Այսպիսի դեպքերում վերականգնման ժամանակաշրջանը հաճախ շատ ավելի երկար և թանկարժեք է, քան մյուս պատահարների դեպքում:

ՇՆԵՐԻ ԿԾՈՑՆԵՐ

Լոս Անջելեսում շների կծոցների դեպքում շների տերերը պարտավոր են վճարել տուժածի բուժման ծախսերը՝ նույնիսկ եթե իրենց կենդանին նախկինում երբեք ագրեսիվ վարքագիծ չի դրսևորել:

ambulance

ՄԱՀ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Ամենավատ դեպքերում անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել մահվան։ Լոս Անջելեսում նման պատահարների դեպքում ընտանիքները իրենց հարազատի կորուստը սգալուն զուգահեռ բախվում են թաղման ծախսերին և բժշկական հաշիվներին:

Լոս Անջելեսի Անձնական Վնասվածքների Հարցերով Փաստաբան

Լոս Անջելեսը համայնք է, որը կարող է հպարտանալ իր աշխատասիրությամբ և ընտանիքակենտրոն կյանքով: Այս որակներն անհրաժեշտ է պաշտպանել, երբ սեփականատերերը, անուշադիր վարորդները կամ անզգույշ գործատուները վտանգում են ուրիշներին և պատճառ դառնում այլ անձանց վնասվածքների:

Եթե դուք կամ ձեր հարազատը լուրջ վնասվածքներ եք ստացել ինչ-որ մեկի անզգուշության պատճառով, կապվեք Լոս Անջելեսի անձնական վնասվածքների հարցերով փաստաբանի հետ, որն ունի արդար փոխհատուցում պահանջելու փորձ ազգային կորպորացիաներից, տեղական գործատուներից և այլ անձանցից, որոնք կարող են պատասխանատու լինել ձեր տառապանքների համար:

Քննարկեք ձեր գործը փաստաբան Մարտին Գասպարյանի՝ Լոս Անջելեսում Maison Law ընկերության հիմնադրի հետ, անվճար խորհրդատվության շրջանակում՝ առանց որևէ պարտավորության: Պարոն Գասպարյանը աշխատել է խոշոր կորպորացիաների հետ և շփվել աշխարհի ամենախոշոր ապահովագրողների հետ: Այժմ նա օգտագործում է իր գիտելիքները՝ ապահովելու, որ սովորական մարդիկ չդառնան կորպորատիվ իրավաբանների և ապահովագրական գործակալների զոհերը: Նա հավատում է, որ յուրաքանչյուր հաճախորդ պետք է անմիջականորեն աշխատի իր փաստաբանի հետ, ստանա արդար խորհուրդներ և իր գործին անհատական ուշադրություն: