El apoyo que necesita. El Acuerdo Que Se Merece.

Սայթաքել-Ընկնելու Պատահարների Հարցերով Փաստաբան

Կալիֆոռնիայի բնակիչների համար Ոսկե Նահանգում տարբեր վայրեր այցելելու պակաս երբեք չկա: Սակայն կարևոր է հիշել, որ երբ գնում ենք մթերային խանութ, բենզալցակայան, այգի կամ այլ հանրային վայր՝ անվտանգությունն ամենարևորն է:

Թեև մենք կարող ենք չմտածել մեր անվտանգության մասին, երբ ճաշում ենք ռեստորանում կամ քայլում Wal-Mart-ի միջանցքներով՝ հաստատությունների ղեկավարները պարտավոր են ապահովել մեր անվտանգությունը:

Խանութի հատակից չմաքրված կոտրված սպագետտիի սոուսի բանկան կամ կայանատեղիի փոսը կարող են ընկնելու և լուրջ վնասվածքներ ստանալու պատճառ դառնալ: Մինչև ընկնելը և ազդրի կամ գլխի վնասվածք ստանալը, գուցե, դուք չնկատեք այդ խոչընդոտը: Տարածքների սեփականատերերը պարտավոր են ժամանակին հայտնաբերել և վերացնել այս վտանգները, որպեսզի դրանք որևէ մեկի վնասվածքների պատճառ չդառնան:

Երբ ինչ-որ մեկի անփութությունը կամ անզգուշությունը դառնում է վնասվածքների հանգեցնող պատահարի պատճառ, կարևոր է ունենալ Կալիֆոռնիայում փորձառու փաստաբան, որը մասնագիտացած է հարվածել/ սայթաքել-ընկնելու գործերում: Ապահովագրական ընկերությունները հաճախ փորձում են նվազեցնել ձեր վնասվածքների ծանրության աստիճանը և մեղադրել ձեզ պատահարի համար: Մենք կապահովենք, որպեսզի նրանք պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար, որպեսզի դուք ստանաք հնարավոր առավելագույն փոխհատուցում ձեր բժշկական և վերականգնման ծախսերի համար:

Կապ հաստատեք Maison Law-ի հետ այսօր՝ ձեր գործի անվճար և առանց պարտավորությունների գնահատման համար

Օգնություն Սայթաքել-Ընկնելու Հետևանքով Տուժածներին Կալիֆոռնիայում

Երբ սեփականատերերը և տիրապետողները հրավիրում են մարդկանց իրենց տարածք, նրանք պարտավոր են ապահովել, որ իրենց տարածքում չլինեն խոչընդոտներ կամ վտանգներ, որոնք կարող են վնաս պատճառել որևէ մեկին: Եթե նրանք չեն կատարում այս պարտավորությունները, կարող են ֆինանսական պատասխանատվության ենթարկվել տուժածի և նրա վերականգնման համար՝ համաձայն տարածքի պատասխանատվության մասին օրենքների:

Վտանգները կամ խոչընդոտները կարող են ստեղծվել ինչպես սեփականատերերի և պատասխանատուների, այնպես էլ այլ հաճախորդների կողմից, օրինակ՝ հեղուկը թափելու հետևանքով: Սակայն, տարածքի սեփականատերերը և մայր ընկերությունները, այնուամենայնիվ, պարտավոր են վերահսկել նման վտանգավոր իրավիճակները և ժամանակին մաքրել կամ վերացնել դրանք:

Ուրիշի տարածքում ընկնելու և վնասվելու դեպքում դուք կարող եք ձեզ անպաշտպան զգալ: Ձեզ սպասվելու է ոչ միայն ֆիզիկական վերականգնում, այլ նաև ֆինանսական դժվարություններ, եթե մի քանի շաբաթ բացակայել եք աշխատանքից և բախվել եք հսկայական բժշկական հաշիվների:

Եթե դուք ծանր վնասվածք եք ստացել ընկնելու արդյունքում, կապ հաստատեք Կալիֆոռնիայում Maison Law-ի հիմնադիր Մարտին Գասպարյանի հետ ՝ քննարկելու, թե ինչպես խուսափել տարբեր հաշիվներ վճարելու բեռից մի պատահարի համար, որը ձեր մեղքով չի եղել: Պարոն Գասպարյանը առաջարկում է ձեր գործի անվճար և գաղտնի գնահատում և պատրաստ է պայքարել տեղական բիզնեսների սեփականատերերի, տարածքների սեփականատերերի և խոշոր կորպորացիաների դեմ՝ ապահովելու, որ դուք ստանաք անհրաժեշտ փոխհատուցում ձեր ապաքինման և կյանքի վերակառուցման համար:

Հարվածել/Սայթաքել- Ընկնելու Պատահարի Անվճար Խորհրդատվություն

Ընկնելուց և վնասվելուց հետո դուք արժանի եք հասկանալ, թե ինչ իրավական տարբերակներ ունեք Կալիֆոռնիայում: Երբ որևէ մեկի անփութությունը կամ անզգուշությունը դարձել է ձեր վնասվածքի պատճառ, դուք չպետք է վճարեք ձեր վերականգնման համար:

Maison Law ընկերությունը հիմնադրվել է Կալիֆոռնիայում պատահարներից տուժածներին օգնելու համար, որպեսզի նրանք ստանան այն, ինչ օրինականորեն հասանելի է իրենց: Զանգահարեք մեզ, և մենք կլսենք ձեր գործը, կբացատրենք ձեր իրավական բոլոր տարբերակները և կօգնենք որոշել՝ արդյոք ձեր գործն արժե շարունակել փաստաբանի օգնությամբ:

Խորհրդատվությունը լիովին անվճար է, և դուք ստիպված չեք աշխատել մեզ հետ: Նույնիսկ եթե մենք չներկայացնենք ձեր գործը, մենք ուրախ կլինենք ճիշտ ուղղորդել ձեզ:

Տարածված հարվածել/սայթաքել – ընկնելու Վնասվածքներ Կալիֆոռնիայում

Վնասվածքների դեպքում կարևոր է պատշաճ կերպով հայց ներկայացնել տարածքի սեփականատիրոջ դեմ՝ միանգամից փաստագրելով ձեր բոլոր վնասները, քանի որ երկրորդ հնարավորություն կարող է չլինել:
Դուք կարող եք ստանալ ձեր հիվանդանոցային ծախսերի անմիջական փոխհատուցում, սակայն մի քանի ամիս անց, գուցե, ձեզ կրկին անհրաժեշտ լինի վիրահատություն և դուք ստիպված լինեք բացակայել աշխատանքից: Այդ դեպքում դուք չեք կարողանա վերադառնալ ապահովագրական ընկերություն և պահանջել լրացուցիչ օգնություն: Այդ իսկ պատճառով այս բոլոր հավանական տարբերակները պետք է դիտարկվեն սկզբնական հայցում, որպեսզի հետագայում չբախվեք նոր ծախսերը վճարելու խնդրին:
Այս վնասվածքները կարող են լինել շատ լուրջ և պահանջել երկար, հոգեբանորեն ծանր վերականգնում: Դրանք կարող են նաև հանգեցնել մշտական հաշմանդամության կամ մարմնի որևէ հատվածի խեղման:
Վնասվածքների Մի Քանի Օրինակներ, Որոնք Կարող Եք Ստանալ Ընկնելու Հետևանքով.

Որևէ Առարկայի Հարվածել- Ընկնելու Վնասվածքներ

  • Ձեռքի վնասվածքները տարածված են, քանի որ որևէ առարկայի հարվածելիս մարդիկ սովորաբար ընկնում են առաջ և փորձում են մեղմել ընկնելը՝ մեկնելով ձեռքերը: Այդ հարվածի հետևանքով կարող են կոտրվել ձեռքի և դաստակի ոսկորները, ինչի արդյունքում դուք չեք կարողանա կատարել առօրյա ամենահիմնական գործողությունները: Մարդկանց մեծ մասը օգտագործում է ձեռքերը աշխատանքի ընթացքում, և այդպիսի վնասվածքը կարող է երկար ժամանակ դժվարացնել աշխատանքի վերադառնալը։
  • Ծնկի վնասվածքների դեպքում տուժած անձինք անկարող են ծալել իրենց ոտքերը: Շատ ժամանակ կարող է անցնել, մինչև տուժածները կարողանան լիարժեք կանգնել կոտրված ծնկով ոտքի վրա։
  • Սռաջ ընկնելու դեպքում կարող է տեղի ունենալ հարված ամբողջ դեպքով: Քթի և ծնոտի ոսկորները կարող են կոտրվել: Ճակատով կամ քունքով հարվածը կարող է առաջացնել գլխուղեղի վնասվածք։
  • Հարվածի մի մասը կարող է կրել բերանը, և ատամները կարող են կոտրվել կամ ընկնել։

Սայթաքել – Ընկնելու վնասվածքներ

  • Գլխուղեղի վնասվածքներ և գանգոսկրի կոտրվածքներ կարող են առաջանալ սայթաքելիս ետ ընկնելու հետևանքով: Ընկնելիս դուք կարող եք ձեր գլխի ետնամասը հարվածել կոշտ սալիկին, դարակի եզրին կամ բենզալցակայանի որևէ սյունի: Վնասվածքները կարող են վտանգել ձեր կյանքը և առաջացնել հիշողության կորուստ կամ ցնցումներ։
  • Մեջքի և ողնաշարի վնասվածքները կարող են հանգեցնել մշտական շարժունակության խնդիրների։
  • Հոդերի տեղաշարժը և կոտրվածքները կարող են հանգեցնել մասնակի հաշմանդամության: Ազդրի կոտրվածքները հատկապես վտանգավոր են տարեցների համար, քանի որ դրանք կարող են պահանջել երկարատև ապաքինում ՝ ստիպելով տուժածներին շաբաթներ շարունակ մնալ անկողնում։

Փոխհատուցում, որը կարող եք ստանալ սայթաքել- ընկնելու հետևանքով ստացած վնասվածքների համար

Սայթաքելիս տուժողը կարող է ընկնել հետ, իսկ որևէ խոչընդոտի հարվածելիս՝ առաջ: Ամբողջ ծանրությամբ ընկնելը կարող է հանգեցնել ոսկորների, մեջքի, ողնաշարի և կոնքի կոտրվածքների, ինչպես նաև գլխուղեղի տրավմատիկ վնասվածքների:

Լուրջ վնասվածքը կարող է հանգեցնել շաբաթներ կամ ամիսներ տևող բժշկական վերականգնման: Այդպիսի խնամքի արժեքը կարող է հասնել հարյուր հազարավոր դոլարների: Բոլոր բժշկական հաշիվները, որոնք արդեն տրամադրվել են և որոնք ակնկալվում են ապագայում, պետք է ծածկվեն պատշաճ կողմերի ապահովագրական ընկերությունների կողմից:

Կալիֆոռնիայում սայթաքել-ընկնելուց հետո ձեր պահանջում կամ հայցում կարող եք ներառել՝

  • Առկա բժշկական հաշիվները
  • Ակնկալվող բժշկական հաշիվները
  • Բաց թողնված աշխատաժամերը
  • Ցավը և հոգեկան տառապանքները
  • Բժիշկներին այցելելու և վերադառնալու ճանապարհածախսը

Our Clients Say...

“Great experience! Highly recommended!

Hopefully we won’t ever need the services again but if so, definitely would use them again! Thank You!”

Nicole P.
July 2021

Ինչպե՞ս Կարող Է Կալիֆոռնիայի Սայթաքել- Ընկնելու Պատահարների Հարցերով Փաստաբանը Օգնել Իմ Գործին

Նույնիսկ եթե որոշեք ընթացք չտալ ձեր գործին, պարզապես փաստաբանի հետ անվճար խորհրդատվության շրջանակում զրուցելը խելացի քայլ է: Դուք կիմանաք, թե որքան կարող է արժենալ ձեր գործը և ինչպես խուսափել, որ ապահովագրական ընկերությունները և կորպորատիվ փաստաբանները չզրկեն ձեզ ձեր փոխհատուցումից:

Եթե որոշեք վստահել ձեր գործը անձնական վնասվածքների հարցերով փաստաբանին, որպեսզի ստանաք առավելագույն հասանելի փոխհատուցում, ձեր փաստաբանն անմիջապես կսկսի պատրաստել ձեր գործը:

Ձեր փաստաբանը կքննի ձեր դեպքի հանգամանքերը և կստանա դեպքի հետ կապված բոլոր արձանագրությունները, որոնք արվել են հաստատության կամ տարածքի սեփականատիրոջ կողմից: Նրանք նաև կխոսեն վկաների հետ և կհավաքեն վկայություններ՝ ձեր գործը ամրապնդելու համար:

Ձեր գործը կներառի նաև բժշկական մասնագետների արձանագրությունները, որոնք կհաստատեն ձեր վնասվածքների ծանրության աստիճանը: Այս բոլոր գործողությունների դեպքում ապահովագրական ընկերությունը կդժվարանա մերժել ձեր պահանջը կամ առաջարկել ցածր արժեքով փոխհատուցում:

Հիշեք, որ ձեր փաստաբանը վճարվում է միայն այն դեպքում, երբ շահում է ձեր գործը: Դուք կարող եք ապավինել իրավական ներկայացուցչի առավելություններին, նույնիսկ եթե պատահարը սպառել է ձեր խնայողությունները:

Կապ հաստատեք Կալիֆոռնիայում Հարվածել/Սայթաքել- Ընկնելու Պատահարների Հարցերով Փաստաբանի հետ Այսօր

Եթե դուք կամ ձեր հարազատները տուժել եք/են հարվածել/ սայթաքել-ընկնելու պատահարի հետևանքով Կալիֆոռնիայում, մի սպասեք, որ տարածքի սեփականատերերն ու նրանց ապահովագրական գործակալները ձեզ կտրամադրեն անհրաժեշտ օգնությունը: Դուք գուցե մեղավոր չեք ձեր պատահարի համար, սակայն, ցավոք, ձեզ, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի պայքարել՝ ստանալու այն, ինչն արդարացիորեն հասանելի է ձեզ:

Կապ հաստատեք Կալիֆոռնիայի սայթաքել-ընկնելու հարցերով փորձառու փաստաբան Մարտին Գասպարյանի հետ՝ անվճար և ձեր կողմից առանց պարտավորությունների խորհրդատվության համար: Պարոն Գասպարյանը վստահ է, որ յուրաքանչյուր տուժող պետք է տեղեկացված և պաշտպանված լինի ապահովագրական ոլորտի հնարքներից: Ապաքինման ընթացքում դուք պետք է կենտրոնանաք ձեր վերականգնման վրա և չանհանգստանաք ֆինանսական խնդիրների մասին: